ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը

ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

98
(Թարմացված է 11:52 17.05.2021)
Էնթոնի Բլինկենը Twitter-ի էջում գրառում է արել` հայտնելով, թե ԼՂ հարցի քննարկման ժամանակ ինչի վրա է շեշտադրում դրվել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Տեղեկանում ենք Բլինկենի Twitter-ի էջում արված գրառումից։

«Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության` երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտության հարցը»,–գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բացի այդ, քննարկվել է նաև իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հարցը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

98
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Ֆրանսիա, ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (417)
Ըստ թեմայի
Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

33
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

33
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
Իգնացիո Կասիսը

ԼՂ հարցին անդրադարձ կկատարվի Շվեյցարիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ

21
(Թարմացված է 23:17 15.06.2021)
Ապրիլի 16-ին սպասվող երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի հարցերը նույնպես կշոշափվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ ինքը և նախագահ Գի Պարմելանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Մենք կբարձրացնենք ինչպես ԼՂ հարցը, այնպես էլ Ուկրաինայի»,–ասել է Կասիսը։ Նա հավելել է, որ ԼՂ–ում հրադադարի ռեժիմը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ։

Արդյունքը նախապես հայտնի է. ի՞նչ չի լինի Ժնևի գագաթնաժողովից հետո

Նշենք, որ Շվեյցարիայի և ՌԴ նախագահի հանդիպումը տեղի կունենա Ժնևում ապրիլի 16-ին։

21
թեգերը:
Շվեյցարիա, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (417)
Ըստ թեմայի
Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան
ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին
Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան