ավստրիա, թուրքիա, իսրայել, պաղեստին, avstria, turqia, israyel, paxestin
Սեբաստիան Կուրց

Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ

105
(Թարմացված է 20:27 14.05.2021)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը կոշտ քննադատության է ենթարկել Ավստրիայի կանցլերի գործողությունները, որն աջակցում է Իսրայելին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ավստրիայի կանցեր Սեբաստիան Կուրցը, որը կարգադրել է իր գերատեսչության շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնել՝ ի նշան այդ պետության հետ համերաշխության, իսլամի, Թուրքիայի և դրա նախագահ Թայիփ Էրդողանի հանդեպ թշնամության խորհրդանիշն է։ Այդ մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը։

Ավելի վաղ Կուրցը հայտնել էր, որ Իսրայելի դրոշը Ավստրիայի դաշնային գերատեսչության տանիքին բարձրացրել են ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներն ամենավճռական դատապարտման են արժանի»:

«Ավստրիայի կանցլերը Իսրայելի դրոշն է բարձրացրել իր գերատեսչության շենքի վրա։ Հենց այդ մարդն է Եվրոպայում իսլամի, Թուրքիայի և Էրդողանի հանդեպ թշնամանքի խորհրդանիշը։ Սպասել, որ նա ճնշվածների կողմից կլինի՝ երազանք է։ Այն, որ նա հանդես է գալիս դաժանության օգտին, նրա քաղաքական ուղենիշն է»,-նշել է Չելիկը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։

Իսրայելի ուղղությամբ չորս օրում ավելի քան 1,8 հազար հրթիռ է արձակվել. ՊԲ ներկայացուցիչ

105
թեգերը:
Պաղեստին, Իսրայել, Թուրքիա, Ավստրիա
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ
Նիդեռլանդների խորհրդարանը

Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու

40
(Թարմացված է 00:02 24.06.2021)
Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։

Խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, չուղարկել Բաքու կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդեռլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,–ասում է բանաձևում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անց է կացվում 10 քաղաքում:

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Խաղերի մի մասը պետք է անցկացվի Բաքվում։

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

40
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Նիդեռլանդներ
Ըստ թեմայի
Եթե Երևանն ու Բաքուն դիմեն, Ռուսաստանը պատրաստ է օգնել սահմանագծման հանձնաժողովին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է
Բաքուն Առուստամյանին թույլ չի տվել մասնակցել Եվրո-2020-ին. Ուտկինը դիմել է կազմկոմիտեին
Իրան

Իրանական Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 2 լրագրող է մահացել, 21–ը վնասվածքներ են ստացել

42
(Թարմացված է 20:52 23.06.2021)
Բնապահպանության ոլորտում աշխատող լրագրողներն ուղևորվել են Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա լճի մոտ գտնվող շրջան` ջրամբարի մասին նյութ գրելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով երկու լրագրող մահացել են, ավելի քան 20-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությունը:

Իշխանությունների հայտարարության համաձայն՝ բնապահպանության ոլորտում աշխատող լրագրողները ուղևորվել են Արևմտյան Ադրբեջանի Ուրմիա լճի մոտ գտնվող շրջան՝ ջրամբարի մասին նյութ գրելու։

ՀՀ ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթարից

«Պատահարի հետևանքով տուժել է 21 լրագրող, և, ցավոք, երկու լրագրող մահացել են», - հայտնել է նահանգի անհետաձգելի օգնության կենտրոնի ղեկավար Բաղեր Բահրամին:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրահարված երեխաներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

42
թեգերը:
Մահ, վթար, Լրագրող, Իրանի Իսլամական Հանրապետություն
Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

73
(Թարմացված է 01:06 24.06.2021)
Հարազատները մինչ այդ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։

Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

73
թեգերը:
նստացույց, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում