Սիրիա

Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը

109
(Թարմացված է 21:08 10.05.2021)
Իսրայելական ավիացիայի հարձակման հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ Իսրայելական ուղղաթիռները հրթիռներ են արձակում թիրախների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը հարված է հասցրել Սիրիայի տարածքին։ Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ ռազմական ուղղաթիռը սիրիական բանակի դիրքերը գրոհել է սահմանամերձ Էլ Կունեյտրա նահանգում:

Նշվում է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։ Այլ մանրամասներ դեռ չկան։

Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։ Իսրայելական ուղղաթիռները հրթիռներ են արձակում երկու պետությունների սահմանի մոտ գտնվող թիրախների ուղղությամբ՝ միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։

Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել

Վերջին անգամ իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել մայիսի 6-ի գիշերը։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

109
թեգերը:
ուղղաթիռ, Սիրիա, Իսրայել
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

277
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

277
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

30
(Թարմացված է 12:16 20.06.2021)
Ցուցարարները Տորոնտոյի կենտրոնական փողոցներ են դուրս եկել «Ադրբեջան, դուրս բեր զորքերը» պաստառներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է 200-ից ավելի հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահել՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ՊՆ–ն մայիսի 12-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

30
թեգերը:
Սահման, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, հույն, հայ, Կանադա
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
Արխիվային լուսանկար

Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ

41
(Թարմացված է 17:46 20.06.2021)
Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների գործողությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների իրականացրած գործողությունը։

Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի մարդ, որը Գյուլբենկյան փողոցի բնակիչ է, պատուհանից հրազենով կրակել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա որսորդական հրացան է կիրառել։ Ոստիկանության ծառայողները վնասազերծել են տղամարդուն ու բերման ենթարկել նրան։

41
թեգերը:
Երևան, կրակոց, ոստիկան
Ըստ թեմայի
30 հազար դրամ՝ 2-ին. Վեդիում ոստիկանները ընտրակաշառքի դեպք են բացահայտել
Իրականացվել են ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ. «Պատիվ ունեմն» ահազանգում է
Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել