սիրիա, իսրայել, հրթիռակոծություն, տուժածներ, siria, israyel, hrtirakocutyun, tujacner

Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել

49
(Թարմացված է 13:29 05.05.2021)
Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռների հերթական հրթիռային հարձակման մասին։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռևս ամբողջական չեն։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 - Sputnik. Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Լաթաքիայի նահանգում պլաստիկե իրերի պահեստին։ Տեղեկությունը հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ռազմական աղբյուրի տվյալներով՝ տուժածների թվում կին ու երեխա կա։

Ավելի վաղ, ըստ գործակալության հաղորդագրության, սիրիական ՀՕՊ միջոցները Լաթաքիայի Ալ Հաֆա ու Համայի Միսյաֆ շրջաններում հետ են մղել Իսրայելի հրթիռային հարվածները:

«Իսրայելի հարվածներին է ենթարկվել պլաստիկ իրերի քաղաքացիական պահեստը Լաթաքիայի արվարձանում», - գրում է գործակալությունը:

Տուժածների մասին տեղեկություններ է տարածել նաև սիրիական «Իհբարիա» պետական հեռուստաալիքը: «Մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լաթաքիայի արվարձանում քաղաքացիական օբյեկտի վրա իսրայելական հարձակման հետևանքով»:

Միևնույն ժամանակ Լաթաքիայի նահանգապետը հայտնել է մեկ զոհի և վեց տուժածների մասին։

Հայ ընտանիքները լքել են սիրիական Ղամիշլիի բախումների վայրը

49
թեգերը:
Տուժածներ, հրթիռակոծություն, Իսրայել, Սիրիա
Ըստ թեմայի
Սիրիայի մայրաքաղաքում երեք ահաբեկչություն է կանխվել
Սիրիայում տեղի ունեցած պայթյունից Թուրքիայի զինվորականներ են զոհվել
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը

Թուրքիան փորձում է ազատվել ծովային լորձից․ տեսանյութ

16
(Թարմացված է 19:41 24.06.2021)
Մարմարա ծովում լորձի հայտնվելը կապում են արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և կոյուղու ցանցերի արտահոսքերի հետ:

Թուրքիան փորձում է ազատվել ծովային լորձից, որը ծածկում է Մարմարա ծովի ամբողջ առափնյակը Ստամբուլի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ լորձը ֆոտոպլանկտոնի շերտ է, որը վտանգավոր է ծովային օրգանիզմների համար։ Դրա պատճառով թթվածինը չի թափանցում ջրի մեջ, և ծովի բնակիչները զանգվածաբար սատկում են։ Գիտնականներն արդեն հայտարարել են, որ իրավիճակն աղետալի է։

«Եթե ջրում թթվածին չկա, ուրեմն կյանք էլ չկա։ Ձկները, ոստրեները, անողնաշարավոր էակները կմահանան։ Լորձը խցանում է ձկների խռիկները, ինչի հետևանքով նրանք ջրահեղձ են լինում»,-պարզաբանել է հիդրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Մուհարեմ Բալչին։

Լորձի հայտնվելը կապում են արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և կոյուղու ցանցերի արտահոսքերի հետ:

Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել

Այժմ գիտնականները փորձում են լորձի օգտահանման եղանակներ գտնել։ Նաև ջրի մաքրման աշխատանքներ են ընթանում։

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

16
թեգերը:
Ծով, Ստամբուլ, Թուրքիա
Արխիվային լուսանկար

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

75
(Թարմացված է 18:16 24.06.2021)
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին

75
թեգերը:
շնորհավորանք, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ
«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին
Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին

0
(Թարմացված է 19:59 24.06.2021)
Քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Քաղաքական նշանակություն ունեցող բարեփոխում. Փաշինյանն այցելել է ոստիկանության կրթահամալիր

0
թեգերը:
հանդիպում, Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Նիկոլ Փաշինյանը ընտրություններին պարտված ուժերին կընդգրկի մի մարմնում. «Հրապարակ»
Արմեն Սարգսյանն ընդունել է Վահան Քերոբյանին ու FAST–ի տնօրենին. ի՞նչ են քննարկել