Սրտի կաթված

Որոնք են սրտանոթային հիվանդությունների քիչ հայտնի ախտանշանները. մասնագետի խորհուրդները

86
(Թարմացված է 18:29 03.05.2021)
Բժիշկ-կարդիոլոգ Դմիտրի Նապալկովը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել առիթմիայի խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արյան բարձր ճնշումը` նորմալ ինքնազգացողության պայմաններում, սրտի ռիթմի խանգարումները, ինչպես նաև ուշաթափությանը նախորդող վիճակը սրտանոթային հիվանդությունների ախտանշաններ են։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է սրտաբան Դմիտրի Նապալկովը։

Մասնագետի խոսքով՝ նորմալ ինքնազգացողության դեպքում միշտ չէ, որ բարձր ճնշումը կապված է գերհոգնածության կամ եղանակի փոփոխության հետ։

Նապալկովը անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել առիթմիայի հետ կապված խնդիրներին, քանի որ նման դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների։

«Խնդիրն այն է, որ երբ առիթմիա է առաջանում, մեծանում է սրտում թրոմբագոյացման ռիսկը։ Այդ թրոմբը կարող է պոկվել, և ամբողջությամբ փակել ցանկացած անոթ։ Այն կարող է փակել սիրտը սնուցող կորոնար զարկերակը և սրտի կաթված բերել։ Կարող է փակել ուղեղային զարկերակը և ուղեղի կաթված բերել։ Դա կարող է լինել երիկամային զարկերակը և երիկամի կաթվածի հասցնել, նման բան հազվադեպ է լինում է։ Կարող է լինել մեզենտերիալ զարկերակը և աղիքի թրոմբոզ առաջացնել»,-ասել է բժիշկը։

Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար

Ուշաթափությանը նախորդող վիճակը նույնպես կարող է կապված լինել առիթմիայի հետ։ Դմիտրի Նապալկովը նշել է, որ այդպիսի վիճակը կարող է սրտամկանի կաթվածի կամ ուղեղի կաթվածի ոչ տիպային դրսևորում լինել:

86
թեգերը:
կաթված, բժիշկ, սիրտ
Ըստ թեմայի
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

63
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

63
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

48
(Թարմացված է 14:24 12.05.2021)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Պաղեստինում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։

«Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին։ Այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահը կարևորել է «Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի հայացքների համընկումները»:

Էրդողանը նաև ընդգծել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին ու «Իսրայելին հարձակումների դադարեցման մասին վճռական ու հստակ ազդանշաններ տա»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, երկու օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

48
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Իսրայելական քաղաքում երեխա է մահացել հրթիռակոծության հետևանքով
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Իսրայելի բանակը հայտարարել է, որ չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի կարևոր դեմքերին