Հնդկաստան

Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ

61
(Թարմացված է 20:59 02.05.2021)
Վարակվածության ցուցանիշով Հնդկաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ մահացության ցուցանիշով երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 2-ին Հնդկաստանում գրանցվել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը։

Հաղորդվում է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել են 3689 մարդ: Իսկ նախօրեին երկրում արձանագրվել էր մեկօրյա վարակման ավելի քան 400 000 դեպք: Նման ցուցանիշ ոչ մի ուրիշ երկրում չի գրանցվել համավարակի ողջ ընթացքում:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ՝ քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

Հնդկաստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում՝ փորձելով օգնություն ցույց տալ բոլոր հիվանդներին, սակայն թթվածնի սարքի և մահճակալների պակաս է զգացվում շատ  նահանգներում:

Մինչ այս պահը Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 մլն դեպք, մահացել են վարակվածներից 215 000: Վարակվածության ցուցանիշով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ մահացության ցուցանիշով երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:

61
թեգերը:
Մահ, Հնդկաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1028)
Ըստ թեմայի
Արցախում մեկնարկել են Covid-19–ի դեմ պատվաստումները. ո՞վ է առաջինը պատվաստվել
Ավելի շատ ո՞ր տարիքի և ո՞ր սեռի մարդիկ են մահանում COVID-19-ից. նախարարության տվյալները
«Ես ձեզ շատ կկարոտեմ». 93֊ամյա կինը հաղթահարել է Covid-19-ը և տուն վերադարձել. տեսանյութ
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

37
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

37
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

249
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

249
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում

Լիտվան ուզում է ՀՀ–ին փոխանցել «հաջողության պատմությունը». վարչապետն ընդունել է Միրզոյանին

0
(Թարմացված է 15:37 12.05.2021)
Լիտվայի իշխանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարացման և բարեփոխումների հարցում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լիտվան ցանկանում է Հայաստանին փոխանցել իր «հաջողության պատմությունը»։ Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն՝ Վիլնյուսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։

Լիտվայի կառավարության ղեկավարը կարծում է, որ որքան «ավելի շատ Եվրոպա» լինի Հայաստանում, այնքան ավելի հարուստ ու անվտանգ կլինի երկիրը։ Այդ պատճառով էլ Վիլնյուսը պատրաստ է Երևանին փոխանցել ժողովրդավարական բարեփոխումների փորձն ու հաջողության պատմությունը։

Շիմոնիտեն նաև նշել է, որ Լիտվան կցանկանար Հայաստանի հետ զարգացնել համատեղ զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Լիտվայում:

0
թեգերը:
Արարատ Միրզոյան, Լիտվա, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
Լիտվայի Սեյմասի նախագահը անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ