Լամպ

Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի

53
(Թարմացված է 18:30 30.04.2021)
Նոր սարքը կարող է դառնալ ապագա էլեկտրոնային սարքերի նախատիպը․ դրանք վերալիցքավորման կարիք չեն ունենա։ Թերմոէլեկտրական գեներատորները (ԹԷԳ) ջերմային էներգիայի ձևափոխման միջոցով են էլեկտրաէներգիա արտադրում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Չինացի գիտնականները կարողացել են ջերմային գեներատորի հիման վրա անկախ սնուցմամբ սարք ստեղծել, որն աշխատում է մարդու տաք մարմնի ու համեմատաբար սառը շրջակա միջավայրի միջև առկա ջերմաստիճանի տարբերությունից։ Տեղեկությունը հայտնում է Planet today-ը:

Եթե սովորական գեներատորները շարժման միջոցով են էլեկտրաէներգիա արտադրում, ապա թերմոէլեկտրական գեներատորներն (ԹԷԳ) ունեն միայն ջերմային թիթեղներ, այդ պատճառով դրանք տեղադրվում են տիեզերական զոնդերի վրա՝ դրանց էներգամատակարարման համար։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Մասնագետները լուսադիոդը միացրել են 11,4 սմ երկարությամբ ու 2,8 սմ լայնությամբ ԹԷԳ-ին, իսկ հետո ամրացրել դաստակի վրա: Արդյունքում մարմնի ջերմաստիճանի հզորությունը բավարարել է լուսադիոդը միացնելու համար։

Գիտնականները վստահ են, որ հետագայում իրենց հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել շարժական գաջեթներ, որոնք մարդը կկարողանա կրել, օրինակ` ժամացույց: Դրանց աշխատանքի համար մարտկոցներ կամ վերալիցքավորում չի պահանջվի, այլ բավարար կլինի միայն մարդկային ջերմության ու շրջակա ջերմաստիճանի տարբերությունը:

Զուգընկեր գտնելու շատ հեշտ տարբերակ կա. գիտնականները հետաքրքիր մեթոդ են բացահայտել

53
թեգերը:
էլեկտրաէներգիա, գիտնական
Ըստ թեմայի
Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են որոշում` ով է գեղեցիկ. գիտնականների եզրակացությունը
Ինչպես դանդաղեցնել ծերացումը. ամերիկացի գիտնականները հայտնել են նոր դեղամիջոցի մասին
Գիտնականները պարզել են երկարակեցության գլխավոր գործոնը
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

67
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

67
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

72
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

72
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց