Արխիվային լուսանկար

Տաջիկստանի հետ բախման հետևանքով ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 31-ի

238
(Թարմացված է 18:01 30.04.2021)
Չնայած պայմանավորվածությանը, այսօր առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ղրղզստանի զոհված քաղաքացիների թիվը հասել է 31-ի, վիրավորվել է 154 մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլթոնբեկովան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է, որ տուժածներից 121-ը քաղաքացիական անձինք են։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանամերձ բնակիչների վեճը ապրիլի 29-ին վերաճել է ռազմական հակամարտության։ Երկու երկրների սահմանապահների միջև բախումը տևել է ավելի քան 6 ժամ։ Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը ու սահմանից հետ քաշել զինված ուժերը։

Հավելենք, որ չնայած պայմանավորվածությանը, այսօր առավոտյան կրկին փոխհրաձգության դեպքեր են գրանցվել։

 

238
թեգերը:
բախումներ, Ղրղզստան, Տաջիկստան
Ըստ թեմայի
«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ
Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան ու Տաջիկստան
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

43
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

43
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

17
ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, թե պատգամավորներից ովքեր են ներգրրաված պատվիրակության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,–գրված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

17
թեգերը:
Արարատ Միրզոյան, Հայաստան, Լիտվա
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են և պայմանավորվածություն ձեռք բերել
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
«Նորք» ԲԿ

243 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

29
(Թարմացված է 10:58 11.05.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243–ով և դարձել  219596: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 մարդ (-243), կատարվել է 1019359 թեստավորում (+2678), առողջացել են վարակվածներից 205675-ը (+475): Գրանցվել է մահվան 4256 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 4-ով ու դարձել 1045։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

29
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ