Նավթի արդյունահանում

Պաշարները սպառվել են․ նավթի մեկ բարելի համար 74 դոլար են կանխատեսում

106
(Թարմացված է 15:02 30.04.2021)

Հունվարից նավթը 30 տոկոսով թանկացել է, գներն արդեն հավասարվել են նախաճգնաժամային գներին։ Տնտեսությունը վերականգնվում է, սահմանափակումները` վերացվում, աշխարհում զանգվածային պատվաստումներ են սկսվել, և էներգակիրների պահանջարկն աճում է՝ բարձրացնելով գները։ Մինչև տարեվերջ «Brent»-ի մեկ բարելի գինը կարող է ավելանալ առնվազն ևս տասը տոկոսով։ Եթե համավարակի թեժ պահին թրեյդերներին անհանգստացնում էին գերլցված պահեստները, ապա հիմա բոլորովին այլ իրավիճակ է։ Թե ինչպես են զարգանում իրադարձությունները ածխաջրածինների շուկայում, կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նատալյա Դեմբրինսկայա

Մինչճգնաժամային մակարդակը

2020 թվականին նավթային ոլորտը անկման մի քանի ալիքի բախվեց։ Անդրադարձավ գործոնների մի ամբողջ համալիր, որոնցից գլխավորներն էին գերարտադրությունը՝ պահանջարկի կտրուկ նվազման պայմաններում, ինչպես նաև համավարակն ու լոկդաունը։ Անցած տարվա մարտին նավթի գինն ընկավ ավելի քան երկու անգամ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30 դոլարի։

Սակայն աշնան վերջին արևմտյան պատվաստանյութերի հաջող փորձարկումներն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը փոխեցին շուկայում տիրող իրավիճակը։ Հունվարին գնանշումները հասան վերջին 8 ամսվա առավելագույն մակարդակին։ Աճը շարունակվեց արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+-ի հերթական որոշումների ֆոնին։ Փետրվարին «Brent»-ի գինը գերազանցեց մեկ բարելի դիմաց 65 դոլարը․ դա նախաճգնաժամային մակարդակն էր։

Մարտին, երբ Եվրոպայում սկսվեց կորոնավիրուսի երրորդ ալիքը, և լոկդաուն հայտարարվեց, նավթի գինն ինը տոկոսով նվազեց՝ մինչև 61 դոլար։ Բայց դա չփոխեց ընդհանուր միտումը․ հաղթահարելով եվրոպական սահմանափակումները` գները կրկին բարձրանում են։

Պահանջարկն աճում է

Հետզհետե ընդլայնվող պատվաստումներն արեցին իրենց գործը։ Չնայած մի շարք երկրներում կորոնավիրուսի բռնկումներին` նավթի պահանջարկի կանխատեսումները էականորեն բարելավվել են։

Մարտի վերջին Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) կանխատեսել է, որ այս տարի պահանջարկը կավելանա (օրական մինչև 96,5 մլն բարել), և համավարակի անցյալ տարվա կորուստների շուրջ 60 տոկոսը կփոխհատուցվի:

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

ԱՄՆ-ում արդյունահանման կտրուկ նվազեցումից և ՕՊԵԿ+ գործարքի շրջանակում Սաուդյան Արաբիայի լրացուցիչ կամավոր սահմանափակումներից հետո համաշխարհային մատակարարումները կրճատվել են օրական երկու միլիոն բարելով: Կարտելը ապրիլին արդյունահանումը կկրճատի 7,9 մլն բարելով, մայիսին՝ 7,3 մլն բարելով, հունիսին՝ 6,6 մլն բարելով, հուլիսին՝ 5,76 մլն բարելով: Այս ամենը բարձրացնում է հումքի գները։

Պաշարները սպառվել են

Եվս մեկ գործոն․ պարզվում է, որ համավարակի ընթացքում կուտակված պաշարները փաստացի սպառվել են։ Զարգացած երկրների նավթապահեստներում 20 տոկոսից մի փոքր ավելի «համավարակային ավելցուկներ» են մնացել։ Եթե նախորդ տարվա հուլիսին դրանք կազմում էին 249 միլիոն բարել, ապա փետրվարին, ԷՄԳ-ի գնահատականով, ընդամենը` 57։

Դա նաև ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցների կողմից արդյունահանման կրճատման հետևանքն է։ Ինչպես նշում է ԷՄԳ-ն, «համավարակային պահուստների» մնացորդները գրեթե ամբողջությամբ կենտրոնացված են Չինաստանում։ Իսկ ամերիկյան պահեստներում, օրինակ, 1,28 միլիարդ է, ինչպես ճգնաժամից առաջ։ Ավելի ու ավելի քիչ պահուստային հումք է մնացել նաև լցանավերում։ Ըստ «IHS Markit»-ի վերլուծաբանների գնահատականի՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշն ընկել է 27 տոկոսով` մինչև 50,7 միլիոն բարել։

Նավթային սուպերփուլ

Դեռևս փետրվարին «JP Morgan»-ի վերլուծաբանները նկատել էին նավթային սուպերփուլի սկիզբը։ Խոշորագույն ներդրումային բանկերից մեկի տնտեսագետները մատնանշում էին հետևյալ նախանշանները` գյուղատնտեսական արտադրանքի, մետաղների գների կտրուկ բարձրացում և 50 դոլարից թանկ նավթ։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

Հարյուր տարվա ընթացքում ապրանքահումքային շուկայում չորս սուպերփուլ է եղել։ Վերջինը մեկնարկել էր 1996թ․-ին և 12 տարի աճից հետո գագաթնակետին հասավ 2008թ․-ին։ Օգնեց Չինաստանի՝ աշխարհում ածխաջրածինների գլխավոր սպառողի տնտեսական աճը։

Իսկ ներկայիս սուպերփուլը պայմանավորված է հետհամավարակային վերականգնումով, գումարավարկային և բյուջետային գերփափուկ քաղաքականությամբ (նվազագույն դրույքներ, տարբեր երկրների կենտրոնական բանկերի բյուջետային խթանիչներ), դոլարի թուլությամբ, գնաճի արագացմամբ և բնապահպանական միջոցառումներով։

Միաժամանակ իրավիճակը նման է երկուհազարականների կեսերին․ հումքային շուկաներում գնանշումները առավելագույնի են հասել։ Օրինակ` այն պահից, ինչ Չինաստանը մեծ քանակությամբ եգիպտացորեն և սոյա գնեց, ԱՄՆ-ում գյուղատնտեսական ապրանքների գները ռեկորդներ են սահմանում։ Իսկ գլոբալ պահուստների նվազումը պակասուրդի մտավախություններ է առաջացնում։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Ինչ վերաբերում է նավթին, ապա այն համավարակի խորքերից հաստատուն կերպով դուրս է գալիս, քանի որ գլոբալ գերավելցուկը շարունակում է կրճատվել, ընդգծել են «JP Morgan»-ում։ Ապրանքների շուկայում գների բարձրացում են կանխատեսում ոչ միայն այնտեղ, այլև «Goldman Sachs Group»-ում, «Bank of America»-ում, «Ospraie Management»-ում։

Մասնավորապես «Goldman Sachs-ը Brent»-ի համար չորրորդ եռամսյակում 65 դոլար էր կանխատեսում։ Սակայն արդեն հիմա 67 է։ Ուստի ներկայիս կանխատեսումները, հաշվի առնելով նավթ գլոբալ ավելցուկների անհետացումը, շատ ավելի լավատեսական են։ «Citigroup»-ը սպասում է, որ պահանջարկի հետագա ավելացմանը զուգահեռ հումքի պաշարները կկրճատվեն օրական 2,2 միլիոն բարելով։ Արդյունքում «Brent»-ի գինն այս տարի կհասնի 74 դոլարի ու մի բան էլ կանցնի։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

106
թեգերը:
ԱՄՆ, գին, նավթ
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

71
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

71
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

77
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

77
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց