Երուսաղեմ

Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ

184
(Թարմացված է 09:11 30.04.2021)
Երուսաղեմում տոնի ժամանակ հրմշտոցից տուժած մարդկանց օգնելու համար ներգրավվել է բանակը։ Մարդկանց տարհանում են ավտոբուսներով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Իսրայելում կրոնական տոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով 44 մարդ Է մահացել, ավելի քան 100–ը տուժել են։ Տեղեկությունը հայտնում է «Jerusalem Post»–ը:

Իսրայելում կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից հետո առաջին անգամ զանգվածային միջոցառում է անցկացվել Մերոն լեռան վրա։ Մարդիկ նշել են Լագ բա Օմեր տոնը։ Ոստիկանությունը հայտնում է, որ միջոցառմանը մինչև 100 հազար մարդ է մասնակցել։

Առաջացած հրմշտոցի և դրա հետևանքների պատճառով ստիպված են եղել ներգրավել բանակը տոնակատարության վայրից մարդկանց տարհանելու համար:

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Զինվորականներն օգնել են տարհանել տուժածներին և մահացածներին։

Ով և ինչու է փորձում Նորվեգիայում թշնամություն սերմանել Ռուսաստանի հանդեպ

Լագ Բա Օմերը սահմանվել է ի հիշատակ սարսափելի համաճարակի դադարեցման, որը խլել է մեծ իմաստուն Թորա ռաբբի Ակիվայի մի քանի հազար աշակերտների կյանքը: Ակիվան ապրել է I-II դարերի սահմանագծին: Այս տարի տոնը նշվում է ապրիլի 29-ի երեկոյից մինչև ապրիլի 30-ի երեկո:

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը

184
թեգերը:
տոն, Մահ, Երուսաղեմ, Իսրայել
Հելսինկի

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

0
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` հավելելով, որ ֆիլմը ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը։

Տեղեկացվում է, որ ֆիլմն արտադրվել է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից։

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, գլխավոր պրոդյուսերը` Արմինե Հարությունյան։

Ֆիլմի համար երաժշտություն է գրել Անդրանիկ Բերբերյանը, իսկ նկարիչ` Գագիկ Բաբայանն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

0
թեգերը:
կինոփառատոն, փառատոն, անիմացիա, ֆիլմ
Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում

Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել. տեսանյութ

128
(Թարմացված է 11:50 11.05.2021)
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:

Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 9 զոհ կա, 12 տուժած, չորսը վերակենդանացման բաժանմունքում են։ Մահացածներից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։

Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։

Դատելով կադրերից՝ երեխաները փրկվելու համար թռել են շենքի պատուհաններից։ 

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Թաթարստանի կրթության նախարարության նախնական տվյալներով՝ Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածների թվում երեխաներ չկան:

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

128
թեգերը:
Զոհ, կրակոց, դպրոց, Կազան