Ղրղզստանի զինվորականները Տաջիկստանի սահմանին

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը

146
(Թարմացված է 20:31 29.04.2021)
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել չտրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Դադարեցնել կրակն ու վերադառնալ նախկին տեղակայման վայրեր։ Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարներ Ռուսլան Կազակբաևը և Սիրոջիդդին Մուխրիդինը բանակցել են երկու պետությունների սահմանին հակամարտության առաջացման շուրջ։ Նրանք պայմանավորվել են լիարժեք դադարեցնել կրակը ժամը 20:00-ից սկսած։

Ղրղզստանի ԱԳՆ կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հակամարտության կարգավորման ծայրահեղ անհրաժեշտությունը։

Այս հակամարտությունն արդեն հանգեցրել է զոհերի և վիրավորների ինչպես ղրղզական, այնպես էլ տաջիկական կողմից։ Շեշտվում է՝ հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է խաղաղ ճանապարհով՝ քաղաքական-դիվանագիտական բանակցությունների միջոցով:

«Կազակբաևը նշել է, որ ղրղզական կողմը հավակնություններ չունի ուրիշի տարածքների նկատմամբ և, միաժամանակ, իր հողն էլ որևէ մեկի հետ կիսելու մտադրություն չունի։ Այս համատեքստում նա հատուկ ընդգծել է, որ բոլոր սահմանային և տնտեսական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական պատվիրակությունների աշխատանքի շրջանակներում»,- նշված է Ղրղզստանի ԱԳՆ–ի հրապարակած հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի ԱԳ նախարարը կարևորել է երկու պետությունների միջև ու հատկապես սահմանին վստահության ամրապնդումը, բնակչության շրջանում լարվածության ավելացմանը նպաստող ցանկացած գործողությունների կանխմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։

Նախարարները պայմանավորվել են առաջիկա ժամերին անցկացնել իրավապահ և ուժային կառույցների ղեկավարների առանձին հանդիպում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակի կարգավորման հետագա մանրամասները:

Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև կողմերին կոչ են արել չենթարկվել առանձին ապակառուցողական ուժերի սադրանքներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի առավոտյան Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր և վիրավորներ:

Անցյալ շաբաթ Տաջիկստանի սահմանի մոտ երկու երիտասարդ ղրղըզներ էին կորել։ Նրանցից մեկի մայրը պատմել էր, որ տղաները կարի արտադրամաս էին կառուցում և ապրիլի 24-ի գիշերն անհետացել են շինարարության վայրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանց առևանգել են տաջիկ սահմանապահները։ Ղրղզստանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՂՀ դեսպան Նազիրմադ Ալիզոդեին: Այնուհետև Տաջիկստանի ԶԼՄ-ները գրեցին, որ ղրղըզ սահմանապահները երկու տաջիկ դպրոցականի են ծեծել, սակայն ՂՀ սահմանապահ ծառայությունը հերքեց այդ լուրը:

Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև

146
թեգերը:
Ղրղզստան, Տաջիկստան
Ըստ թեմայի
Ինչը կօգնի մարել կրակը, կամ ռուս-ամերիկյան հակամարտություններից չքաղած դասը
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
ԼՂՀ հակամարտությունը լուծված չէ, վաղ է խաղաղության համաձայնագրի մասին մտածել. ԱԽ քարտուղար
Իսպանացի պատգամավորները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իսպանացի պատգամավորներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

15
(Թարմացված է 22:20 11.05.2021)
Արցախյան պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ հայ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց։ Ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը, նրանք այդկերպ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին։

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,– ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` արցախյան 44–օրյա պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով։

ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին

15
թեգերը:
Ադրբեջան, Պատգամավոր, ռազմագերի, Իսպանիա
Ըստ թեմայի
ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան
Մոմ

Վարորդի անզգուշության հետևանքով մահացել է ավագ սարկավագ Սիմեոն Ավետիսյանը. մանրամասներ

161
Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող եկեղեցու հոգևորականը մահացել է ավտովթարի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 - Sputnik. Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող Աստվածամոր Սուրբծննդյան տաճարի հոգևորական Սիմեոն Ավետիսյանի մահվան պատճառ է դարձել տաքսու վարորդի անզգուշությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հոգևորականը պետք է կնոջ ու երկու դուստրերի հետ Սանկտ Պետերբուրգ մեկներ՝ երգի փառատոնի մասնակցելու։ Ընտանիքը տարբեր մեքենաներով է կայարան գնացել․ Ավետիսյանն ու կինը տաքսի են կանչել։ Հենց հոգևորականի տան մոտ էլ մեքենան բախվել է ապրանքներ տեղափոխող բեռնատարի, որը փոքր ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, իսկ վարորդը դուրս է եկել ստուգելու՝ վթարի մասնակիցը տուժել է, թե ոչ։ Ցավոք, նա չի հասցրել միացնել վթարային ազդանշանը, և տաքսիստը մխրճվել է բեռնատարի մեջ։

​Առջևում նստած Ավետիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ ժամ անց 67-ամյա հոգևորականը մահացել է։ Նրա կնոջը՝ Եկատերինային, ու տաքսու վարորդին ուղեղի ցնցումով և գանգուղեղային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

«Դուստրերը երևի չեն էլ տեսել վթարի պահն ու շարունակել են իրենց ճանապարհը դեպի կայարան», - գրում է պարբերականը:

Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

Ավետիսյանն ունի վեց դուստր և երեք որդի։ Նրանք բոլորը երգում են «Բարի լուր» ընտանեկան համույթում։ 2012 թվականին հոգևորականին պարգևատրել են «Ծնողական փառքի» շքանշանով: Ավետիսյանը նաև դասավանդել է Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցում։ Գլխավորել է «Մոսկովսկիե կոլոկոլչիկի» մանկական երգչախումբն ու «Մոսկովսկիե կոլոկոլա» երիտասարդական երգչախումբը:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

161
թեգերը:
վարորդ, վթար, հոգևորական, Մահ, Մոսկվա
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում
Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

0
(Թարմացված է 23:46 11.05.2021)
Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի` միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա Ադրբեջանում պահվող հայ գերիներին անվանում է ռազմական հանցագործներ։

«Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»,– ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

«Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային (մարդասիրական) իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»,– ասվում է Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը՝ որպես պատիժ այն դեպքում, երբ դա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային պահանջ է:

Մյուս կողմից, Ադրբեջանը նաև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` ոչ միայն խախտելով գերիների իրավունքները, այլև հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, լարվածություն առաջացնելով հայ հասարակությունում:

«Եթե այս տեմպով արվի, կարող է տարիներ տևել». Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին

Թաթոյանի դիտարկմամբ` գերիների ազատ արձակման հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

0
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, գերի, Նախարար, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր. Միրզոյանի ելույթը
Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին