Իրանի արտգործնախարար

ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Զարիֆի խոսակցության արտահոսքի մասին

68
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ խոսքով` Մոսկվայի համար կարևոր են գործընկերների պաշտոնական հայատարությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:

Ապրիլի 25-ին ամերիկյան և իրանական ԶԼՄ-ները Լիլազի և Զարիֆի՝ մարտին կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված էին հրապարակել: Զրույցի ընթացքում նրանք քննարկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է 2020 թվականին) 2015 թվականի մոսկովյան այցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ու միջուկային գործարքի ապագան: Ձայնագրության մեջ Զարիֆն ասում է, որ հենց Սուլեյմանին է մեծ դեր խաղացել երկրի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

«Մենք ընդհանուր առմամբ միշտ կենտրոնանում ենք Թեհրանի` բազմիցս արտահայտած պաշտոնական դիրքորոշման վրա», - ասել է Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամ է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Մոսկվային Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

«Առանց Ռուսաստանի Դաշնության վճռորոշ օգնության համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր լինի վերջնականապես վերացնել Իրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ում կուտակված բոլոր հարցերը, երաշխավորել նրա միջուկային գործունեության թափանցիկությունն ու բացառապես խաղաղ ուղղվածությունը: Առանց դրա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը չէր լինի 2015 թվականին, և այն հաստատ կխեղդվեր 2018 թվականին Թրամփի՝ գործարքից դուրս գալուց հետո», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով ՝ իրանական միջուկային գործարքի մասնակից երկրների և ԱՄՆ-ի բանակցությունների ամենաթեժ պահին այդ արտահոսքի մեկնաբանումը միայն վնասում է գործին: Մոսկվան իր հերթին շարունակելու է ծրագիրը վերակենդանացնելու ջանքերը։

Ադրեն մի քանի շաբաթ է` Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվում են միջուկային գործարքի հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Ստեղծվել են երեք աշխատանքային փորձագիտական խմբեր, երկուսը զբաղվում են կոնկրետ քայլերի որոնմամբ, որոնք պետք է ձեռնարկեն Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային գործարքն ամբողջությամբ վերականգնելու համար: Երրորդ փորձագիտական խմբի խնդիրը այդ քայլերի հաջորդականության համաձայնեցումն է։

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

68
թեգերը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Մարիա Զախարովա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան
Մեվլութ Չավուշօղլու

Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին

29
(Թարմացված է 00:18 12.05.2021)
Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով արաբաիսրայելական հակամարտության վերջին օրերի թեժացման մասին, հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

«Օրինակ ՝ Պաղեստին «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Չավուշօղուն։

Նա մասնավորապես առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։

Թուրքիան նաև մտադրություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված` հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։

Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում իսրայելական ուղղաթիռները պարբերաբար հրթիռներ էին արձակում երկու հարևան պետությունների սահմանների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։

Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը

Գազայի հատվածից ևս բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։ Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

29
թեգերը:
Թուրքիա, Պաղեստին, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել
Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Ղրիմում զինված ահաբեկիչ է վնասազերծվել. տեսանյութ դեպքի վայրից

15
(Թարմացված է 23:55 11.05.2021)
Գրոհայինը կրակ է բացել երեք իրավապահների ուղղությամբ, երբ նրանք փորձել են վնասազերծել հանցագործին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ղրիմում վնասազերծվել է 49-ամյա զինյալ ահբեկիչ, որը կապ է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, առանց նշելու, թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը։

Նշվում է, որ ահաբեկիչը զինված է եղել։ Նա սպանվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ: Ահաբեկիչը սկսել է կրակել, երբ Անվտանգության դաշնային ծառայության 3 աշխատակիցներ օպերատիվ գործողություն են սկսել նրան վնասզերծելու նպատակով։

Իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև դրան նախորդող իրադարձությունները, պարզվում են:

Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

15
թեգերը:
տեսանյութ, ահաբեկիչ, Ղրիմ
Ըստ թեմայի
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր
Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան 
Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են