Բիշքեկ

Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է սկսվել զորամիավորումների միջև. տեսանյութ

129
(Թարմացված է 15:30 29.04.2021)
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը տաջիկ սահմանապահներին մեղադրել է խաղաղ բնակչությանը արյունալի գործողությունների հրահրելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել զորամիավորումների միջև։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։

«Նախնական տվյալներով՝ տաջիկ զինվորականներն ամրացնում են ականանետային հաշվարկների դիրքերը», — ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Բացի այդ, Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը տաջիկ սահմանապահներին մեղադրել է խաղաղ բնակչությանը արյունալի գործողությունների հրահրելու մեջ և նրանց վրա է դրել հնարավոր զոհերի պատասխանատվությունը:

Sputnik Ղրղզստանի տվյալներով՝ հակամարտությունը սկսվել է ապրիլի 28-ին, երբ Տաջիկստանի քաղաքացիները Ակ-Սուու գետի ափից սկսել են մանրախիճ բեռնել պետական սահմանի պայմանական գծից 3-4 մետր հեռավորության վրա: Այնուհետև տաջիկական կողմը որոշել է տեսադիտարկման սարքեր տեղադրել Բատկենի շրջանում` «գլխավոր ջրբաժանի» մոտ։ Երկու կողմից մոտ 100-150 մարդ է հավաքվել, նրանք սկսել են քարեր նետել միմյանց վրա։

Երեկոյան իրադրությունը կայունացել է. բանակցություններ են անցկացվել, տաջիկական կողմը համաձայնել է ապամոնտաժել տեսախցիկները, բայց խոստումը չի կատարել:

Ապրիլի 29-ի առավոտյան իրավիճակը սրվել է։ Տաջիկները սկսել են քարկոծել ղրղըզներին ու նրանց տները։ Հետո որսորդական հրացաններով կրակել են մոտակայքով անցնող ղրղըզների մեքենաների ուղղությամբ։ Վիրավորներ կան։ Իրավիճակը լարված է։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ միջադեպի հետևանքով 7 տաջիկ է տուժել: Պաշտոնական տվյալներով ՝ տուժել է ութ ղրղըզ։ Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության կոմիտեն հայտարարել է, որ տաջիկական կողմը զանգվածային կրակ է բացել ականանետներից, գնդացիրներից և ինքնաձիգներից։

Նշենք, որ անցյալ շաբաթ Տաջիկստանի սահմանի մոտ երկու երիտասարդ ղրղըզներ էին կորել։ Նրանցից մեկի մայրը պատմել էր, որ տղաները կարի արտադրամաս էին կառուցում և ապրիլի 24-ի գիշերն անհետացել են շինարարության վայրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանց առևանգել են տաջիկ սահմանապահները։ Ղրղզստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՂՀ դեսպան Նազիրմադ Ալիզոդեին: Այնուհետև Տաջիկստանի ԶԼՄ-ները գրեցին, որ ղրղըզ սահմանապահները երկու տաջիկ դպրոցականի են ծեծել, սակայն ՂՀ սահմանապահ ծառայությունը հերքեցին այդ լուրը:

129
թեգերը:
Տաջիկստան, Ղրղզստան
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

28
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

28
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

50
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

50
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց