Կորոնավիրուս

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

163
(Թարմացված է 12:53 28.04.2021)
Հետազոտողները ենթադրում են, որ այս ջերմային մշակումը հնարավոր է կիրառել գոյություն ունեցող ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերում ՝ տարածություններում վիրուսի չեզոքացման համար:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի-Sputnik. Տեխասի A&M համալսարանի գիտնականները սարք են մշակել, որը կարող է մեկ վայրկյանում ընթացքում ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Հետազոտության տվյալները հրապարակվել են Phys.org կայքում։

Սարքը չժանգոտվող պողպատից պատրաստված խողովակ է, որի միջով անցնում է կորոնավիրուս պարունակող լուծույթը, իսկ սարքը տաքացվում է մինչև 72 աստիճան։ Այս ջերմաստիճանում վիրուսի պարունակությունը լուծույթում նվազում է 100 հազար անգամ: Դա բավական է այն չեզոքացնելու համար։

Հետազոտողները ենթադրում են, որ այս ջերմային մշակումը հնարավոր է կիրառել գոյություն ունեցող ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերում ՝ տարածություններում վիրուսի չեզոքացման համար:

2019–ի դեկտեմբերի 31–ից առ այսօր աշխարհում կորոնավիորւսի հետևանքով մահացել է ավելի քան 3,1 մլն մարդ:

163
թեգերը:
գիտնական, ԱՄՆ, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1028)
Ըստ թեմայի
Հայաստանը COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նոր աջակցություն է ստացել
Արցախում մեկնարկել են Covid-19–ի դեմ պատվաստումները. ո՞վ է առաջինը պատվաստվել
Ավելի շատ ո՞ր տարիքի և ո՞ր սեռի մարդիկ են մահանում COVID-19-ից. նախարարության տվյալները
Աննա Նաղդալյան. արխիվային լուսանկար

Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր

31
(Թարմացված է 18:25 07.05.2021)
Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Տեղեկությունը հայտնել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը`  պատասխանելով տարբեր ԶԼՄ–ներին վերջին օրերին հուզող հարցերին, որոնք կապված են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն»,–ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքներին, թե Հայաստանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չի տրամադրել` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ դրանք Ադրբեջանի կողմից առաջ քաշվող կեղծ օրակարգեր են։

«Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար»,– նշել է նա:

Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։ Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

31
թեգերը:
միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, ռազմագերի, գերի, Աննա Նաղդալյան
Ըստ թեմայի
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Կործանիչ

Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ

181
(Թարմացված է 16:17 07.05.2021)
Թուրքիան պարտավորվել էր գնել 100 F-35 և մասնակցել ինքնաթիռների ավելի քան 1000 բաղադրիչների արտադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է` Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է երկու երկրների միջև երկխոսության սկիզբ դառնալ նորագույն F-35 կործանիչների հետ կապված խնդիրը լուծելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաալիքին։

F-35-ի մատակարարումները սառեցվել են, քանի որ Թուրքիան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել։

«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանի կարգով հեռացվել F-35 ծրագրից։ Եվ ԱՄՆ-ի վերջին նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք։ ԱՄՆ-ի հետ երկխոսություն կսկսվի F-35-ի խնդիրը լուծելու համար», - ասել է Դեմիրը։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից հեռացնելու մասին, չեղարկել էր F-35-ի արտադրության համատեղ հուշագիրը, որը Թուրքիան ստորագրել էր 2007 թվականի հունվարին։ Փաստաթուղթը ստորագրել էին նաև F-35 նախագծի մյուս յոթ գործընկերները՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան, Կանադան և Նորվեգիան։

Ինչու է ԱՄՆ–ն տանուլ տալիս բոլոր պատերազմները

181
թեգերը:
ԱՄՆ, Թուրքիա
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

0
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

0
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին