00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМуниципальное здание Манхэттена и здание суда США (справа) на Сентр-стрит в Нью-Йорке.
Муниципальное здание Манхэттена и здание суда США (справа) на Сентр-стрит в Нью-Йорке. - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության ճանաչումն ամերիկյան իշխանությունների կողմից պատմական արդարության հաստատման նոր հեռանկարներ է բացում, այդ թվում` փոխհատուցումների մասով։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի -Sputnik. Ակնկալվում է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ դատարաններում ավելի վաղ կասեցրած հայցերը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ճանաչելուց հետո կվերականգնվեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Նիդեռլանդներում «Աբովյան» մշակութային միության ներկայացուցիչ Ինգե Դրոստը։

Вице-президент США Джо Байден и премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган приветствуют друг друга во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բայդենի ուղերձից հետո Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ–ի հետ պաշտպանական համաձայնագիրը

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»:

«Մինչ օրս ԱՄՆ դատարանները հրաժարվում էին ընդունել հայերի բողոքները, մատնանշելով, որ Ամերիկայի վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ տարածքում այդ հայցերի վերանայումը կսկսվի», – ասել է ակտիվիստը։

Դրոստը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ամերիկյան իշխանությունների կողմից պատմական արդարության հաստատման նոր հեռանկարներ է բացում, այդ թվում փոխհատուցումների մասով։

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Ըստ նրա` Թուրքիայում զայրացած են և հասկանում են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

«Մյուս կողմից` Թուրքիան չի կարող վատթարացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ` ԱՄՆ–ից և Եվրոպայից ունեցած իր տնտեսական և ռազմական կախման պատճառով», – ասել է Դրոստը։

Ինչ վերաբերում է բուն Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա, ինչպես նշել է ակտիվիստը, երկրի խորհրդարանը բազմիցս կառավարությանը կոչ է արել պաշտոնական ձևակերպում տալ այդ նախաձեռնությունը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

«Նիդեռլանդների կառավարությունը, խուսափելով այդ թեմայից, հավանաբար ղեկավարվել է ռազմական ու տնտեսական շահերով, սակայն հիմա այն կարող է փոխել իր դիրքորոշումն ու հետևել այդ հարցում ԱՄՆ նախագահի օրինակին», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։ Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։ Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Լրահոս
0