Վլադիմիր Պուտին

Արևմուտքը շատ լավ գիտի՝ որտեղով է Պուտինն անցկացրել կարմիր գծերը

93
(Թարմացված է 23:58 27.04.2021)
Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձով նշանավորեց պատմական նոր ժամանակաշրջան։ ՌԻԱ Նովոստիի նյութը ներկայացնում է Ռուսաստանի քաղաքականության նոր շեշտադրումները։

 

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանը ոչ մեկին խորհուրդ չի տալիս իր հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը, իսկ թե որտեղով է անցում այդ կարմիր գիծը, Ռուսաստանն ամեն կոնկրետ դեպքի համար ինքն է որոշում։ Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձից այս խոսքերն արդեն համեմատել են Մյունխենի նրա ելույթի հետ ու կոչել Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական մանիֆեստ:

Իսկապես պատմական նոր ժամանակաշրջան է սկսվել է, բայց  նախագահի այս խոսքերը միայն ընդգծում են այն, ինչն արդեն տեղի է ունեցել։ Ռուսաստանը ընկել ու բարձրացել է, Ռուսաստանը կենտրոնացել է ու այժմ գրոհում է: Ոչ թե Ուկրաինայի կամ Արևմուտքի վրա, ուղղակի Ռուսաստանն անցնում է իր ազգային շահերի ավելի բացահայտ և կոշտ պաշտպանությանը։

Դա չի նշանակում, որ Ռուսաստանը նախկինում ազգային շահերը չի պաշտպանել, պուտինյան կառավարման բոլոր տարիներին դա երկրի արտաքին քաղաքական դոկտրինի էությունն էր։ Որքան Ռուսաստանն ուժեղանում էր, այնքան խորանում էր մեր համոզմունքը սեփական ճշմարտացիության մեջ, որքան իրադարձությունների ընթացքն ապացուցում էր մեր` արտաքին իրավիճակի գնահատականների ճիշտ լինելը, այդքան համառ ու կոշտ էր դառնում Ռուսաստանի կեցվածքը համաշխարհային ասպարեզում և ՌԴ-ն ավելի ակտիվ էր խաղում աշխարհաքաղաքական բոլոր ասպարեզներում։ Եվ այդքան ուժեղ էին Ռուսաստանը դեմոնիզացնում` աշխարհի համար որպես սպառնալիք ներկայացնելով, փորձելով արգելափակել ու մեկուսացնել։

Յոթ հետղրիմյան տարիները ցույց տվեցին, որ դա ոչ միայն անիմաստ է, որ դա համաշխարհային մասշտաբով պարզապես չի աշխատում։ Ռուսաստանին զսպելու քաղաքականության արդյունքները վկայում են, թե որքան է փոխվել աշխարհը։ Ընդ որում, փոխվել է ինչպես օբյեկտիվ պատճառներով, այնպես էլ պատմության ընթացքն արագացրած՝ Ռուսաստանի նպատակաուղղված գործողությունների շնորհիվ։

Երևանը հույս ունի հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ. ԱԽՔ

2014 թվականի ակնհայտ ընդվզմամբ Ռուսաստանն արագացրեց գլոբալ առաջնորդության արևմտյան նախագծի ճգնաժամը, թեև Ղրիմի հետ կապված իրավիճակում մենք առաջին հերթին պաշտպանում էինք մեր ազգային շահերը։ Արևմուտքը բացահայտորեն մերժում էր ՌԴ-ին անգամ այդ շահերը ձևակերպելու իրավունքի հարցում։ Ռուսաստանին 90-ականներից հաշվի չէին առնում ու շատ զարմացան, երբ Մյունխենի ու Ղրիմի միջոցով այն սկսեց վերադառնալ գերտերության իր դիրքերին։ Այո, ԽՍՀՄ-ի ծավալները չեն, բայց բավարար է կազինոյի տերերի ամբողջ խաղը փչացնելու համար։ Քանի որ Արևմուտքն ինքն այդ պահին փուլ եկավ գլոբալիզացիայի Բաբելոնյան աշտարակի շինարարության ընթացքում, ու նույնիսկ Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները թույլ տվեցին ազդել Ատլանտյան աշխարհակարգի փլուզման գործընթացի արագացման վրա:

Դրա գիտակցումը հանգեցրեց ատլանտիստների հիստերային, թե «ռուսները միջամտում են ամեն ինչին»։ Իբր նրանց քիչ էր Ղրիմը և Սիրիան, ռուսները նաև Թրամփին ընտրեցին և Brexit -ը կազմակերպեցին. արդեն տարիներ շարունակ մենք լսում ենք այդ ամբողջ զառանցանքը։ Արևմուտքը սկսեց իրեն անպաշտպան զգալ, փնտրել ռուսներին յուրաքանչյուր մահճակալի տակ և տեսնել նրանց սեփական ամեն խնդրի ու ձախողման հետևում։ Իսկ այդ ձախողումները, բնականաբար, գնալով շատանում էին։ «Ռուսները դա արեցին»-ն արդեն կատակ մեմ է դարձել։ Հակառուսական քարոզչությունը Ռուսաստանի համար սկսեց աշխատել արդեն համաշխարհային մասշտաբով․ եթե ռուսներն այդքան ամենակարող են, ինչպես ասում են Արևմուտքում, ուրեմն նրանց հետ պետք է գործ ունենալ,ավելին` ընկերություն անել։

Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի աչքերում Ռուսաստանը լրացուցիչ գովազդվեց, դրան գումարվեց Ռուսաստանի վերադարձը մոլորակի տարբեր մասեր: Ուզում էին Պուտինով վախեցնել, բայց աշխատեցին նրա հեղինակության ամրապնդման ուղղությամբ։

Ռուսաստանին սկսեցին առիթ ու անառիթ «կծել»։ Մենք դրան սովոր ենք, բայց պատասխան տալ պետք է։ Ու ոչ այն  պատճառով, որ դա երկրի համար վիրավորական է, թեև դրոշի պատիվը պաշտպանելը ինքնին պետք է, այլ որովհետև դա ՌԴ-ի վրա գործադրվող ճնշման նոր ձև է։  Տեղի ունենում այն, ինչը կարելի է անվանել միջամտություն երկրի ներքին գործերին և ազգային շահերի միտումնավոր անտեսում: Նավալնիի և Ուկրաինայի պատմությունների միահյուսումը դրա ամենապատկերավոր վկայությունն է։

Պուտինն ու Մակրոնը կհայտարարեն ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր նախաձեռնության մասին

Պատժամիջոցները ու Նավալնիի պատճառով «Հյուսիսային հոսք -2»-ի կանգնեցման սպառնալիքը, Ուկրաինա «ռուսական ներխուժման վտանգի» շուրջ հիստերիայի խորացումը, որի համար արդեն հիմա պետք է Ռուսաստանին գին ներկայացնեն, այսինքն՝ կարմիր գծեր անցկացնեն։ Այս ամենը Արևմուտքը փորձում է վաճառել որպես «նոր նորմալություն»: Բայց Ռուսաստանը չի սովորի իրեն առաջարկվող խաղի կանոններին։ Այսինքն՝ չի խաղա Արևմուտքի կանոններով, որովհետև հասկանում է, որ դրանք միայն պատրվակ են՝ Ռուսաստանին վնաս հասցնելու համար։ Քարոզչական, քաղաքական, տնտեսական և ամենակարևորը՝ աշխարհաքաղաքական։ Այսինքն՝ Արևմուտքն ուզում է Ռուսաստանից խլել նախաձեռնությունը, շեղել անվերջ արդարացումներով՝ մե՛կ Նավալնու համար է, մե՛կ Ուկրաինայի։ Ընդ որում, այդ երկու թեմաներն էլ գտնվում են Պուտինի հիշատակած կարմիր գծերից դուրս։ Եվ Արևմուտքը դա շատ լավ հասկանում է, բայց կրկին փորձում է առաջ տանել։ Մեկ էլ տեսար ստացվեց։

Ոչ, ավելի լավ է նույնիսկ չփորձել, չսադրել, որ հետո ստիպված չլինեն զղջալ։ Պուտինի այս խոսքերը վերաբերում են բոլոր քայլերին՝ և՛ ուկրաինական ճակատում սադրանքներին, և՛ ցանկացած այլ կետում, որտեղ Ռուսաստանի ազգային շահերը կան։ Դրանք շատ են։ Իհարկե, Ռուսաստանը գլոբալ տերություն է, ոչ թե գերտերություն` գերիշխանության հավակնություններով (ԱՄՆ-ի պես), այլ հենց գլոբալ շահերով երկիր։ Ռուսաստանը ոչ միայն հետխորհրդային տարածքում է, այլև Սիրիայում և Վենեսուելայում, Վիետնամում և Սերբիայում, Եգիպտոսում և Անգոլայում։ Եվ, ինչն ավելի կարևոր է, Ռուսաստանն առկա է նոր աշխարհակարգի կառուցման մեջ, որով Մոսկվան և Պեկինը ավելի ակտիվ և համակարգված են զբաղվում։

Բայց արդյո՞ք շատ ինքնավստահ կեցվածք է չէ ասելը, թե Ռուսաստանն ինքն է որոշելու, թե յուրաքանչյուր առանձին դեպքում որտեղով է անցնում կարմիր գիծը: Այսինքն` Արևմուտքին չի թույլատրվում զսպել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն արդեն պատրաստ է թելադրել, թե ինչ է թույլատրվում։ Ոչ, դա չափազանց չէ, քանի որ խոսքն օտար տարածքներում, օտար ազգային շահերի գոտում Ռուսաստանի էքսպանսիայի մասին չէ։ Խոսքը սեփականը պաշտպանելու և վերադարձնելու մասին է, այն, որ Արևմուտքը փորձել է կամ դեռ փորձում է խլել ՌԴ-ից։ Ու լրացուցիչ հստակեցնելու, պարզաբանելու կարիք չկա, քանի որ կատուն գիտի՝ ում միսն է կերել։ Ավելի ճիշտ՝ փորձում է ուտել։

93
թեգերը:
պատժամիջոցներ, Ալեքսեյ Նավալնի, Ուկրաինա, Արևմուտք, ԱՄՆ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին
Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը
Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ
Թեքված SEG Plaza–ն (կենտրոնում)

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

87
(Թարմացված է 17:34 18.05.2021)
Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել այն, ինչ սովորաբար տեսնում ենք ֆիլմերում։ Համացանցում հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես է երկնաքերը թեքվում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Չինաստանի Շենժեն քաղաքի կենտրոնում անհայտ պատճառով երկնաքերը թեքվել է և խուճապի մատնել հարակից փողոցներում գտնվող մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է France 24-ը՝ հղում անելով AFP-ին:

Մոտ 300 մետր բարձրությամբ շենքը թեքվել է մայիսի 18-ին` տեղական ժամանակով 13:00-ին: Մարդիկ սկսել են դուրս վազել երկնաքերից և սարսափահար վազել։ Մեկուկես ժամ անց շենքը դատարկվել է և փակվել, ժամանակավորապես դադարեցրել են ճանապարհի երթևեկությունը ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա. ինչպես Ճապոնիան ոտքի կանգնեց պատերազմից հետո

Դեռ հայտնի չէ, թե շենքն ինչու է թեքվել։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ պարզում են պատճառը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով ՝ քաղաքի տարածքում երկրաշարժեր չեն գրանցվել, քամու ուժգնությունը նույնպես մեծ չի եղել։

73-հարկանի շենքը կառուցվել է 2000 թվականին։ Երկնաքերում տարբեր գրասենյակներ են տեղակայված։

Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ

87
թեգերը:
տեսանյութ, երկնաքեր, Չինաստան
ՄԻԵԴ

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել

108
(Թարմացված է 17:23 18.05.2021)
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատը վարույթ է ընդունվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։

Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։

ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:

Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

108
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
«Է՜յ, Էրդողան». թուրք բասկետբոլիստ Կանտերի և այլ հայտնիների արձագանքը Բայդենի ելույթին
Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի
Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Թաղավարդ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ

72
(Թարմացված է 18:27 18.05.2021)
Ադրբեջանական դիրքերից մի քանի կրակոց է արձակվել հայաբնակ գյուղի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

«Կրակում էին գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան` ժամը 09: 00-10: 00-ի սահմանում։ Հնչել է մի քանի կրակոց: Այժմ գյուղում հարաբերական անդորր է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգել թաղավարդցիներին։

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժ։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անցումը իրենց գյուղի տարածքով։ Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

«Մենք խոսեցինք խաղաղապահների հետ, որ նրանք ևս մեկ անգամ զգուշացնեն ադրբեջանցիներին՝ մի փոքր զսպեն նրանց, որ հանգիստ անցնեն: Օրինակ` չնկարեն», - ասաց Աթայանը:

Ավելի վաղ արդեն գրել էինք, որ ադրբեջանական շարասյուների տեղաշարժը լարվածություն է ստեղծում Կարմիր շուկա և Շոշ գյուղերի բնակիչների շրջանում: Նկարահանված տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։

72
թեգերը:
կրակոց, Թաղավարդ, ադրբեջանցի, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ԱԽ–ն հերքում է լուրը, թե ադրբեջանական ԶՈւ–ն դիրքերն առաջ է տվել նաև Արցախում
ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու
ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել