Ֆրանսիա, արխիվային լուսանկար

Իսլամիստները գրավում են Ֆրանսիան. գեներալները զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

135
(Թարմացված է 18:08 27.04.2021)
Գեներալների հետ համամիտ է Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, մինչդեռ կառավարությունը դատապարտում է գեներալների նամակը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ֆրանսիացի պաշտոնաթող գեներալները նախազգուշացրել են, որ Ֆրանսիան հայտնվել է «իսլամիստների ամբոխի» դեմ քաղաքացիական պատերազմի շեմին: 80 զինվորականների ստորագրած նամակը հրապարակվել է դեռևս անցյալ շաբաթ, սակայն հանրության ուշադրությունը հիմա է գրավել ոստիկանության աշխատակցուհու սպանությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է The Telegraph-ը:

Նամակում ասվում է, որ իսլամիստները գրավում են Ֆրանսիայի բոլոր շրջանները և այնտեղ սահմանում իրենց կարգերը, որոնք հակասում են երկրի Սահմանադրությանը: Գեներալների կարծիքով` անգործությունը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի և քաղաքացիական պատերազմի, ինչի հետևանքով հազարավոր զոհեր կլինեն։ Նրանց հետ համամիտ է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Նա զինվորականներին առաջարկել միանալ Ֆրանսիայի համար մղած իր պայքարին:

Մինչդեռ Ֆրանսիայի կառավարությունում դատապարտել են գեներալների նամակը՝ այն համեմատելով 1961 թվականին Ալժիրում ֆրանսիացի զինվորականների անհաջող հեղաշրջման հետ, որը պայմանավորված էր Ֆրանսիայի այն ժամանակվա առաջնորդ Շառլ դը Գոլի՝ աֆրիկյան երկրին անկախություն տրամադրելու որոշմամբ: Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին նշել է, որ պաշտոնաթող գեներալներն այլևս ոչ մի դեր չեն խաղում Ֆրանսիայի զինված ուժերում և միայն իրենց տեսակետն են ներկայացնում: Պարլին նաև քննադատել է Լը Պենին՝ քաղաքական գործչին մեղադրելով բանակի կառուցվածքի վերաբերյալ անտեղյակության մեջ, ինչը, ըստ նախարարի, խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ նա ցանկանում է գլխավոր հրամանատար դառնալ:

Հիշեցնենք` ապրիլի 23-ին 37-ամյա թունիսցին Փարիզի Ռամբուե կոմունայում կտրել է ոստիկանության աշխատակցուհու կոկորդը: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման ժամանակ հանցագործը բղավել է. «Ալլահ Ակբար»։

ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը

135
թեգերը:
նամակ, գեներալ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Պատասխան Բայդենին. թուրք ազգայնականը կոչ է արել C-400-ը մարտական հերթապահության դնել
Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները. հանրահավաք «Ինջիրլիքում»
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

73
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

73
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

78
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

78
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց