ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդեն

Փորձագետը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա

237
(Թարմացված է 23:21 26.04.2021)
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ԱՄՆ-ն հայոց Ցեղասպանության ճանաչումից առաջ չի անցնի ու ղարաբաղյան հարցին չի միջամտի։

Ալեքսեյ Ստեֆանով

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ո ՛չ պատմության, ո ՛չ էլ անցյալի իրադարձությունների հետ կապված արդարության վերականգնման մասին է, այն արդիական քաղաքական համատեքստ ունի, վստահ է «Միջազգային վերլուծություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

«Ամերիկա-թուրքական հարաբերություններն անշեղորեն վատթարանում են։ Որպես որոշակի կետ կարելի է նշել 2003 թվականը, երբ Թուրքիան հրաժարվեց աջակցել Իրաքում ամերիկյան օպերացիային,-պարզաբանում է փորձագետը։-Հետագայում հարաբերությունները սինուսոիդի պես են զարգացել։ Եղել են հայտարարություններ այն մասին, որ երկու երկրների շահերն ընդհանրություն ունեն, եղել են սառեցումներ։ Ես չեմ կարող ասել, որ Բայդենի դիրքորոշումը հանկարծակի ու պատահաբար է առաջացել»։

Փորձագետը նշում է, որ ԱՄՆ նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին հանդես էին գալիս որոշակի ելույթով։ Եվ սովորաբար 1915 թ․-ի իրադարձությունները բնութագրում էին կա՛մ որպես ջարդեր, կա՛մ օգտագործում էին հայերեն ձևակերպումը՝ Մեծ Եղեռն։ «Ցեղասպանություն» բառը հնչում էր կոնգրեսականների, սենատորների առանձին հայտարարություններում։ Որոշ նահանգներ խորհուրդ էին տալիս ճանաչել հայերի հանդեպ ցեղասպանության ակտը։ 2019թ․-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները 1915թ․-ի իրադարձությունները մեկնաբանում էին հենց որպես ցեղասպանություն։

Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարդ են, բայց հազիվ թե դրամատիկ զարգանան։ Նահանգների համար Թուրքիան կորցնելը և դրա դուրս գալը ՆԱՏՕ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի ակնհայտ պառակտում է և Թուրքիայի համար արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու հնարավորություն։

Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսին առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բայց այդքան ինքնուրույն երկիրը դժվար է վերահսկել, և դա Վաշինգտոնի շահերից չի բխում։ Թուրքիայի համար ծանրակշիռ անկախ խաղացողի դերը շատ գայթակղիչ է, բայց ՆԱՏՕ-ում նույնպես նա իրեն հարմար է զգում՝ «նույն եվրոպացի գործընկերների վրա ազդեցության բազմաթիվ լծակներ կան»։

«Սա կարմիր գծերը հետ հրելու փորձ է։ Այս հայտարարությամբ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ իրենք ի վիճակի են կառավարել իրենց դաշնակիցներին, նրանց վրա ճնշում գործադրել, երբ դա իրենց պետք է»,-կարծում է փորձագետը։

Բայդենն ինքն իրեն հակադրում է Թրամփին։ Եթե նախկին նախագահն իրեն ներկայացնում էր որպես պրագմատիկ, միշտ ասում էր․ «Անում եմ, որովհետև կարող եմ», ապա Բայդենը հանդես է գալիս որպես արժեքային մոտեցման կողմնակից, կարծում է Սերգեյ Մարկեդոնովը։

«Մենք հիմա հասկանում ենք, որ գործնական կողմը որոշ չափով տարբերվում է հռետորաբանությունից։ Բայց փաստ է․ իրենց ընտրողներին, մտքի ազդեցիկ կենտրոններին, քաղաքական շրջանակներին, նրանց, ովքեր աջակցում են ներկայիս նախագահին, ազդանշան է ուղարկվում. մենք քաղաքականությունը կառուցում ենք արժեքային հիմքի վրա։ Դա նաև արտաքին գործոն է։ Եվ խաղը վարելու փորձ՝ ինքն իրեն հակադրելով Թրամփին, որը զերծ էր մնում կոշտ հայտարարութուններից, 1915թ․-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելուց»,-նշում է մասնագետը։

Նա կասկածում է, որ Ամերիկայի ներկայիս առաջնորդի հայտարարությունն ինչ-որ բան կփոխի Հայաստանի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ն ղարաբաղյան կարգավորման ինչ-որ հատուկ ծրագիր չի ներկայացնում, որպեսզի այն դուրս գա Մինսկի խմբի շրջանակից։

«Նրանք պատրաստ չեն ինչ-որ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այդ պատճառով էլ, եթե ոչինչ չհետևի, եթե Ամերիկայի արտաքին քաղաքականության կտրուկ վերակողմնորոշում տեղի չունենա, իսկ ես հիմքեր ունեմ կարծելու, որ հազիվ թե դա տեղի ունենա, ապա այդ որոշումը չի դիպչի ամերիկա-հայկական կամ հայ-ռուսական հարաբերություններին»,-պարզաբանել է Մարկեդոնովը։

1995թ․-ին Ռուսաստանի Պետդուման ճանաչել է հայերի ցեղասպանությունը, հիշեցրել է փորձագետը։ Այն ժամանակ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները ցածր մակարդակի վրա էին, բայց հետագայում հակառակը՝ սկսեցին զարգանալ։

«Կարելի է հիշեցնել նաև Ֆրանսիայի փորձը։ Ֆրանսացիները նույնպես ճանաչել են Ցեղասպանությունը, և անգամ փորձ է արվել օրենսդրական մակարդակով քրեականացնել Ցեղասպանության ժխտումը, բայց Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ամբողջ բարդությամբ հանդերձ, վերջնական սառեցման կետի չեն հասել»,-եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը։

237
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, ԱՄՆ, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար
Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ
Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը
Թեքված SEG Plaza–ն (կենտրոնում)

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

110
(Թարմացված է 17:34 18.05.2021)
Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել այն, ինչ սովորաբար տեսնում ենք ֆիլմերում։ Համացանցում հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես է երկնաքերը թեքվում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Չինաստանի Շենժեն քաղաքի կենտրոնում անհայտ պատճառով երկնաքերը թեքվել է և խուճապի մատնել հարակից փողոցներում գտնվող մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է France 24-ը՝ հղում անելով AFP-ին:

Մոտ 300 մետր բարձրությամբ շենքը թեքվել է մայիսի 18-ին` տեղական ժամանակով 13:00-ին: Մարդիկ սկսել են դուրս վազել երկնաքերից և սարսափահար վազել։ Մեկուկես ժամ անց շենքը դատարկվել է և փակվել, ժամանակավորապես դադարեցրել են ճանապարհի երթևեկությունը ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա. ինչպես Ճապոնիան ոտքի կանգնեց պատերազմից հետո

Դեռ հայտնի չէ, թե շենքն ինչու է թեքվել։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ պարզում են պատճառը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով ՝ քաղաքի տարածքում երկրաշարժեր չեն գրանցվել, քամու ուժգնությունը նույնպես մեծ չի եղել։

73-հարկանի շենքը կառուցվել է 2000 թվականին։ Երկնաքերում տարբեր գրասենյակներ են տեղակայված։

Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ

110
թեգերը:
տեսանյութ, երկնաքեր, Չինաստան
ՄԻԵԴ

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել

122
(Թարմացված է 17:23 18.05.2021)
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատը վարույթ է ընդունվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։

Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։

ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:

Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։

Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան

122
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատել է Էրդողանին Բայդենի հայտարարության համար
«Է՜յ, Էրդողան». թուրք բասկետբոլիստ Կանտերի և այլ հայտնիների արձագանքը Բայդենի ելույթին
Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի
Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

9
(Թարմացված է 18:55 18.05.2021)
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակվեց հունիսի 20-ը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

9
թեգերը:
Ընտրություններ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Լևոն Տեր-Պետրոսյան
Ըստ թեմայի
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ