Ռումինացի երկրպագուները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռումինացի երկրպագուները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

85
Ռումինացի ֆուտբոլասերները հույս են հայտնել, որ հայ ազգի հանդեպ իրականացված հանցագործությունն ու կոտորածը ամբողջ աշխարհում կճանաչվի որպես պատմական անարդարության շտկում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռումինացի ֆուտբոլասերներն իրենց երկրի իշխանություններից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այդ պահանջով նրանք այսօր՝ ապրիլի 24-ին, ակցիա են անցկացրել Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ և «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է իմանա ճշմարտությունը» գրությամբ մեծ պաստառ տեղադրել փողոցում։

Ռումինացի ֆուտբոլասերները նաև հայտարարություն են տարածել Facebook–ի իրենց էջում, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեր մտքերն այսօր հայ ժողովրդի և ՖԱՖ-ի մեր եղբայրների հետ են։ Մենք միասին ենք նաև տառապանքի մեջ ու հույս ունենք, որ իրենց ազգի հանդեպ իրականացված հանցագործությունն ու կոտորածը կճանաչվի ամբողջ աշխարհում՝ որպես պատմական անարդարության շտկում»։

Ռումինիայի ազգային հավաքականի երկրպագուների՝ «Uniti sub tricolor» շարժման տարածած հաղորդագրության մեջբերված են նաև պատմական փաստեր` երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունն ավելի քան 1.5 մլն հայի կյանք է խլել, հայերին տեղահանել են Թուրքիայի ողջ տարածքից ու «մահվան երթերով» աքսորել անապատ, որտեղ կա՛մ սպանում էին, կա՛մ հանձնում քրդերի զինված խմբերին։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին

85
թեգերը:
Ռումինիա, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

51
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

51
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

297
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

297
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ
Արման Թաթոյանը Սյունիքում, արխիվային լուսանկար

Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը

0
Արման Թաթոյանն անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին` հայտնելով, որ իրավասու մարմինները պաշտոնական տեղեկությունը պետք է ժամանակին տրամադրեն։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող տեղեկություններ, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ ՄԻՊ-ը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

«Պաշտպանն արձանագրում է, որ հանրությունն ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը»,–նշված է ՄԻՊ–ի գրառման մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:

Նշվում է նաև, որ Թաթոյանը և նրա աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

0
թեգերը:
Սահման, Իշխանասար, Արման Թաթոյան, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
Պետությունը ոչինչ չի անում ու մեզ մեղադրում է մեդիատեռորի մեջ. Թաթոյանին ԱԺ–ում բարկացրին
Արման Թաթոյանը հրաժարական տալու մտադրություն չունի