Սմարթֆոն

Ռոսկոմնադզորը YouTube-ին մեղադրել է ռուսական ԶԼՄ-ներին մշտապես գրաքննելու համար

23
(Թարմացված է 15:53 24.04.2021)
2020 թվականին YouTube-ը ինն անգամ սահմանափակել է ռուսական ԶԼՄ-ների էջերի հասանելիությունն ու երեք անգամ՝ նրանց նյութերը, իսկ 2021 թվականի չորս ամսում արգելափակվել են ռուսական ԶԼՄ-ների երեք էջեր ու հինգ նյութեր:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռոսկոմնադզորն արձանագրել է, որ YouTube-ը տարիքային կարգին անհամապատասխանելու պատրվակով կանոնավոր կերպով գրաքննության է ենթարկում այն կոնտենտը, որը հրապարակվում է ռուսական ԶԼՄ-ների էջերում։ Տեղեկությունը «Ինտերֆաքսին» են հայտնել գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Այն ֆիլմերը, որոնք հեռարձակվել են Ռուսաստանի Դաշնային ալիքներով ու տարիքային սահմանափակումներ չեն պարունակում, YouTube-ի ադմինիստրացիայի կարծիքով` կարող են հասանելի լինել միայն չափահաս հանդիսատեսին: Շատ տեսանյութեր հեռարձակվում են վիդեոհոսթինգում հավաստագրվելուց կամ մեծահասակների համար նախատեսված կոնտենտի դիտման լրացուցիչ համաձայնություն ստանալուց հետո», - գործակալության հարցմանն ի պատասխան ասել են Ռոսկոմնադզորում:

Այնտեղ կարծում են, որ YouTube-ն արգելափակում է այն տեսանյութերը, որոնք Արևմուտքում ընդունված տեսակետից տարբերվող կարծիք են հայտնում հանդիսատեսին:

«Մտացածին պատրվակներով արգելափակվում են այն տեսանյութերը, որոնք պատմում են ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում Ռուսաստանի պատմական ներդրման մասին ճշմարտությունը, ներկայացնում են Բեսլանի ողբերգական իրադարձությունները։ YouTube-ը պատճառաբանել է, որ ՆՏՎ-ի պաշտոնական էջում Ռուսաստանի նախագահի դիմումի արգելափակումը պատահական սխալ է եղել», - ավելացրել են գերատեսչությունում։

Ըստ Ռոսկոմնադզորի տվյալների՝ 2020 թվականին YouTube-ը ինն անգամ սահմանափակել է ռուսական ԶԼՄ-ների էջերի հասանելիությունն ու երեք անգամ՝ նրանց նյութերը, իսկ 2021 թվականի չորս ամսում արգելափակվել են ռուսական ԶԼՄ-ների երեք էջեր ու հինգ նյութեր: Սահմանափակումները վերաբերել են նաև ՆՏՎ-ի, «Ռոսիա 24»-ի, ՏՎՑ-ի, Russia Today-ի, Sputnik-ի պաշտոնական էջերին։

«YouTube-ը նաև սահմանափակումներ էր դնում Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգը պարունակող տեսահոլովակների վրա՝ իր գործողությունները պատճառաբանելով հեղինակային իրավունքների խախտմամբ, որոնք իբր պատկանում են արտասահմանյան իրավատերերին», - հիշեցրել են Ռոսկոմնադզորում:

Երեք երկրների ռազմական թղթակիցներ արժանացել են RT հեռուստաալիքի մրցանակներին

Գերատեսչությունում ավելացրել են, որ 2020 թվականի սկզբից իրենք տեսահոստինգի ադմինիստրացիային 29 նամակ են ուղարկել (որոնցից յոթը կրկնակի պահանջներ են)՝ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները վերացնելու պահանջով, ու դրանց մեծ մասն անպատասխան է մնացել:

Միաժամանակ YouTube-ը չի հեռացրել մանկական պոռնոգրաֆիայի, ծայրահեղականության կոչերի, թմրանյութերի ու ինքնասպանությունների մասին գրեթե 6 հազար նյութ (ավելի քան 71 հազար այլ, վտանգավոր տեղեկություն պարունակող նյութերից, որոնք գերատեսչությունը բացահայտել է 2012 թվականից ի վեր):

YouTube-ի` Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իշխանության հետ փոխգործակցության գծով տնօրեն Մարկո Պանչինին ավելի վաղ «Կոմեսրանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ տեսահոսթինգը չի սահմանափակում ռուսական ԶԼՄ-ների, մասնավորապես RT հեռուստաալիքի նյութերի հասանելիությունը, նաև չի սահմանափակում ռուսական ֆիլմերը, օրինակ` Ալեքսանդր Ռոգատկինի «Բեսլանը»: Նրա խոսքով՝ որպեսզի տեսանյութերը հայտնվեն «առաջարկվողների» կամ «թրենդայինների» մեջ, պետք է օբյեկտիվ չափանիշներին համապատասխանեն, բացի այդ, YouTube-ի ալգորիթմները հաշվի են առնում օգտատերերի նախապատվությունները, այնպես որ RT-ն, ինչպես նաև այլ միջազգային մեդիաընկերություններ մրցակցում են օգտատերերի դիտումների համար:

«YouTube-ը ո՛չ կողմնակալություն է անում, ո՛չ էլ գրաքննություն։ Մենք լուրջ ենք վերաբերվում այդ հարցերին։ Մենք հարգում ու գնահատում ենք մշակութային ու պատմական բովանդակությունը և հաշվի ենք առնում դա: Բայց մենք նաև պատասխանատվություն ենք կրում երիտասարդ լսարանի առջև։ (...) Մենք ուշիուշով ուսումնասիրում ենք նման տեսանյութերն ու տեսահոլովակի սկզբում նախազգուշացնում այն կադրերին մասին, որոնք կարող են ցնցել որոշ հեռուստադիտողների»,- նշել է Պանչինին։

Նա վստահեցրել է,, որ YouTube-ն ամբողջ աշխարհում է այդպես աշխատում:

Facebook–ը մեկ ամսից ավելի է` արգելափակել է RTD վավերագրական ալիքի էջը

23
թեգերը:
Ռոսկոմնադզոր, Ռուսաստան
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

63
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

63
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը. 6 մայիսի, Երևան

Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով

71
(Թարմացված է 23:59 10.05.2021)
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահ է, որ դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները փոխադարձ ընդունելի լուծումներ կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են` չնայած դրանց բարդությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական լուծումները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» դետալներով։ Կան սահմանագծման, սահմանազատման հարցեր։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է։ Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը ։

Հիշեցնենք՝ Լավրովը մեկնել է Բաքու այսօր։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

71
թեգերը:
Արցախ, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց