Ալեքսիս Օհանյան

«Չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն. իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»․ Օհանյանի տեսաուղերձը

162
(Թարմացված է 11:46 24.04.2021)
Ամերիկահայ միլիոնատերը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կդառնա առաջին նախագահը, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին և հայերին, այլև ԱՄՆ-ին, քանի որ ամերիկացիների մի մասի ինքնությունը կառուցված է Հայոց ցեղասպանության հետևանքով։ Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասել է ամերիկահայ գործարար, «Reddit» և «Initialized Capital» ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Ամենաքիչը, որ ԱՄՆ-ն կարող է անել հայերի համար, ցեղասպանությունը ճանաչելն է։ Կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն։ Դա կլինի իմ ծննդյան լավագույն նվերը», - ասել է Օհանյանը, որն այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։

​Օհանյանը նշել է, որ հայությունը բազմաթիվ անգամ հուսախաբ է եղել, երբ Ցեղասպանությունը չեն ճանաչել ԱՄՆ մյուս նախագահները։ Դրա հետևանքով է նաև, որ Եղեռնն իրականացրած ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից։

Հիշեցնենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով այն մինչ օրս չի ընդունվել։

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

162
թեգերը:
Ալեքսիս Օհանյան, Ցեղասպանություն, ԱՄՆ, Ջո Բայդեն
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
Ըստ թեմայի
Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ծիծեռնակաբերդում են արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները` անվասայլակներով ու հենակներով
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

38
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

38
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

250
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

250
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում

Լիտվան ուզում է ՀՀ–ին փոխանցել «հաջողության պատմությունը». վարչապետն ընդունել է Միրզոյանին

0
(Թարմացված է 15:37 12.05.2021)
Լիտվայի իշխանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարացման և բարեփոխումների հարցում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լիտվան ցանկանում է Հայաստանին փոխանցել իր «հաջողության պատմությունը»։ Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն՝ Վիլնյուսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։

Լիտվայի կառավարության ղեկավարը կարծում է, որ որքան «ավելի շատ Եվրոպա» լինի Հայաստանում, այնքան ավելի հարուստ ու անվտանգ կլինի երկիրը։ Այդ պատճառով էլ Վիլնյուսը պատրաստ է Երևանին փոխանցել ժողովրդավարական բարեփոխումների փորձն ու հաջողության պատմությունը։

Շիմոնիտեն նաև նշել է, որ Լիտվան կցանկանար Հայաստանի հետ զարգացնել համատեղ զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Լիտվայում:

0
թեգերը:
Արարատ Միրզոյան, Լիտվա, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
Լիտվայի Սեյմասի նախագահը անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ