Դմիտրի Մեդվեդև

Ինչը կօգնի մարել կրակը, կամ ռուս-ամերիկյան հակամարտություններից չքաղած դասը

68
(Թարմացված է 17:36 23.04.2021)

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման, նրանց առճակատման հերթական փուլի պատճառահետևանքային կապերի վերլուծության մասին հոդվածը հատուկ ՌԻԱ Նովոստիի համար գրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Մեծ ուժերի հետ բախումներից խուսափելը վկայում է ոչ թե վախկոտության, այլ իմաստության մասին, քանի որ  ինքնազոհաբերությունը երբեք և ոչ մի տեղ առավելություն չի դիտարկվում» (Սուն Ցզի «Պատերազմի արվեստը»):

Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փաստացի մրցակցությունից վերածվել են առճակատման, ըստ էության, վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան։ Պատժամիջոցային ճնշում, սպառնալիքներ, կոնֆլիկտային շփումներ, սեփական եսասիրական շահերի պաշտպանություն` այս ամենը աշխարհը մշտապես անկայուն են դարձնում։

Երբ երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ նման իրավիճակում են, դա ճգնաժամ է։ Նման ճգնաժամերը շատ բարենպաստ հիմք են ավելի լարված ժամանակաշրջանի, այսպես կոչված` «ճգնաժամերի ճգնաժամի» առաջացման համար։ Այս իրավիճակում ցանկացած սխալ քայլ, անհամբերություն, ամեն բառի կարևորության անտեսում կարող է ոչ միայն երկու երկրներին, այլ նաև ամբողջ աշխարհին կանգնեցնել ծանրագույն խնդիրների առաջ՝ առաջացնելով ուղղակի ռազմական բախման սպառնալիք։

Մեր ընդհանուր պատմության մեջ արդեն նման բան եղել է։ Ճիշտ է, ժամանակը այլ էր, իսկ գործողության վայրը Կարիբյան ավազանն էր, բայց իրավիճակները շատ նման են։

ԱՄՆ-ի այն ժամանակվա արտաքին քաղաքականությունը ստիպում էր մեր երկրին համապատասխան կերպով արձագանքել։ 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին դա դրսևորվում էր Թուրքիայում, Հարավային Վիետնամում, Լիբանանում ամերիկյան հրթիռների տեղակայմամբ։ Եվ Կուբայում անփույթ քաղաքականությամբ, որը հեղափոխության բերեց, իսկ հետո Ազատության կղզու նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու փորձեր էին արվում:

Իսկ այսօր դրանք հակառուսական պատժամիջոցներն են, Ռուսաստանի դեմ կազմակերպված արշավը, ՌԴ հարևանների նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի վերջնական մոտեցումը ՌԴ սահմաններին, «Հյուսիսային հոսք-2»-ին հակազդեցությունը, ուկրաինական հարցը և շատ այլ բաներ։ Նման քաղաքականության դրսևորումների ամեն օր կարելի է հանդիպել։

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

60-ականների սկզբին ի պատասխան ամերիկացիների` ԽՍՀՄ-ը ռազմավարական հարձակողական դիրք բռնեց Կուբայում։ ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, գնաց հետագա առճակատման, ռազմանավեր բերեց, կղզին ծովային շրջափակման մեջ առավ և նույնիսկ լիարժեք ներխուժման էր պատրաստում։ Այս ճգնաժամը ստացավ Կարիբյան անվանումը։ Այստեղ երկու հիմնական կետ կար։

Առաջինը՝ երկարաժամկետ պատասխանն էր. դա ոչ միայն Միացյալ Նահանգների ափերի մոտ հրթիռների հայտնվելն էր։ Ավելի կարևորն այն էր, որ դա ստիպեց արևմտյան երկրներին գիտակցել մեր պետության ենթակառուցվածքային հնարավորությունները՝ սեղմ ժամկետներում աշխարհի ցանկացած կետում ռազմական բազաներ տեղակայելու հնարավորությունը։

Երկրորդը՝ իրավիճակը փրկեցին պատերազմի շեմին գտնվող  երկրների` երկու գերտերությունների առաջնորդները, որոնք պահպանեցին իրավիճակի գնահատման սթափությունը, ընդունեցին փոխզիջման իմաստությունը, հետևաբար  պատրաստակամություն ցույց տվեցին զիջումների գնալու։

Առաջնորդները երբեմն անուղղակի էին շփվում, երբեմն՝ ոչ, բայց ամեն դեպքում ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև իրավահավասար երկխոսություն էր, որը իրականացվում էր ոչ սպառնալիքների ու վերջնագրերի լեզվով։

Կարիբյան ճգնաժամի լուծումից հետո 20-րդ դարի ընթացքում չեն եղել իրավիճակներ, երբ երկու երկրներն այդքան մոտ են գտնվել պատերազմին։ Քանի որ երկուսն էլ դաս էին քաղել ՝ միջազգային խնդիրների լուծման հարցում համագործակցությունն ավելի լավ է, քան առճակատումը։

Բայց այսօր իրավիճակը մի փոքր այլ է. ԱՄՆ-ն խճճվել է անկայուն արտաքին քաղաքականության մեջ։ Դա դրսևորվեց նաև Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելով, բաց երկնքի ու մի շարք այլ պայմանագրերից դուրս գալով։ Իսկ այս պահին՝ նաև նոր նախագահի հռետորաբանությամբ։

Նոր ռազմավարական իրողությունը՝ Վաշինգտոնի արտաքին քաղաքական կուրսի անկայունությունը, հիմնականում պայմանավորված է ինչպես ներքին պատճառներով, այնպես էլ ԱՄՆ-ի՝ որպես արևմտյան աշխարհի առաջնորդի հեղինակության որոշակի անկմամբ։

Ռուսաստանի արևմտյան սահմաններին իրավիճակը լարված է. Շոյգու

Իսկ ամերիկյան վարչակազմի նոր մարտավարությունը հետևյալն է․մի կողմից ահազանգել երկխոսության անհրաժեշտության մասին, իսկ կողմից՝ ավելացնել ճնշումը։ Դա երևում է նաև դեմոկրատների նախընտրական խոստումների կատարման, նոր թիմում ուղղվածության և որոշումների կայացման մեջ միասնականության բացակայության և ամերիկյան «միսիոներության» մասին։ «Մենք միշտ ճիշտ ենք, դուք պետք է հնազանդվեք մեզ»: Իսկ գործընկերներն ու ընդդիմախոսներն այդ վերաբերմունքը պետք է ընկալեն ստացած «դասի» համար երախտագիտության զգացումով։

Երկխոսության կոչը լսեցինք երկու նախագահների հեռախոսազրույցի ժամանակ։ Ու անմիջապես հետևեց կոշտ հռետորաբանությունը` նոր պատժամիջոցներ, արտաքսված դիվանագետներ, ռուսական սպառնալիքի մասին ստորագրված հրամանագիր: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել Ուկրաինայի արևելքում արհեստականորեն խորացող հակամարտությունը, ԱՄՆ ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը մեր տարածաշրջան։ Կարճ ասած՝ իրավիճակի սրում։

Ակնհայտ է, որ ԱՄՆ- ԽՍՀՄ-ին ն ընկալում էր որպես  իրավահավասար մրցակից, որի հետ անկասկած պետք է հաշվի նստել։ Դա պայմանավորված էր կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռությամբ, որի պահպանման համար էլ ստեղծվեց Միջազգային կազմակերպությունների համակարգը` երկու ռազմական բլոկերի՝ ՆԱՏՕ-ի երկրների և Վարշավայի պայմանագրի երկրների առկայությամբ։

Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո հավասարությունը որոշ ժամանակով խախտվեց։ Միացյալ Նահանգները, մեկուկես տասնամյակ ապրելով համակարգողի դերում, երբ աշխարհի որևէ այլ երկիր ոչ միայն չի ունեցել իր հետ համադրելի հզորություն, այլև չի ունեցել անգամ հիպոթետիկ իրավունք՝ նման ուժ ունենալու, պարզապես հետ է սովորել իրավահավասար երկխոսությունից։

ԱՄՆ-ի նոր վարչակազմը, վերականգնելով համաշխարհային տիրակալի ու հավաքական Արևմուտքի պաշտպանի իր դիրքը (ընդ որում՝ զուգահեռաբար համոզելով ինքն իրեն), ոգու ուժ չունի ընդունելու, որ աշխարհում ինչ-որ մեկը կարող է ունենալ ենթակառուցվածքային հնարավորություններ ու իրենց հետ համադրելի ռազմաքաղաքական ներուժ։ Օրինակ ՝ Չինաստանը կամ Ռուսաստանը։

Օրակարգային հարց է՝ արդյո՞ք այսօրվա ամերիկյան վարչակազմը կունենա փոխզիջումների գնալու իմաստություն, որին անցյալ դարի 60-ականներին հանգել են Կարիբյան ճգնաժամի մասնակից երկրների ղեկավարները:

Ու ի՞նչը կօգնի մարել կրակը, երբ իրավիճակը հնարավորինս լարված է։

Երեք այդպիսի պահ կա։

Նախ, գիտակցումը, թե ինչ գին կունենա ճակատագրական որոշումը։ Եթե հաղթանակի հարվածն այնքան մեծ կլինի, որ հարցականի տակ կդնի հաղթողի հետագա գոյությունը, ապա դա հաղթանակ չէ։

Երկրորդ` ուղղակի կապը։ Դա ոչ միայն հեռախոսն է, որով կարելի է զանգահարել, այլ հնարավորությունը խոսել անկեղծ ու, ինչն ավելի կարևոր է, լսել զրուցակցին։ Եվ հասկանալ նրա տրամաբանությունն ու փաստարկները։

Եվ երրորդը՝ ամենակարևորը։ Ոչ միայն փոխզիջումների անհրաժեշտության ու հնարավորության ըմբռնումը, այլև այդ փոխզիջումներին գնալու պատրաստակամությունը: Վերջնագրերի լեզվով խոսելուց հրաժարվելու պատրաստակամությունը, որի գոյությունն իջեցնում է բանակցությունների մակարդակը։

Հենց այդ պատճառով հռետորաբանությունը, որը բաղկացած է պարզ խոսքերից՝ «Ռուսաստանը կվճարի գինը», թեև դա «ամերիկավարի» է հնչում, ուղղակիորեն դեպի փակուղի տանում երկխոսությունը: Այդ թունելից ելք չկա։ Այդ մանտրան փայլատակում չի բերի։

68
թեգերը:
քաղաքականություն, Ճգնաժամ, Դմիտրի Մեդվեդև, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է հայկական կոնյակի որակը կասկածներ առաջացնում Ռուսաստանում
Ռուսաստանի արևմտյան սահմաններին իրավիճակը լարված է. Շոյգու
«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից
Հրթիռներն արձակվում են Գազայի տարածքից

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

7
(Թարմացված է 09:36 13.05.2021)
ՄԱԿ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման թեմայով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։

Ֆրանսիական գործակալության դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ենթադրյալ բաց նիստը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ:

Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ միայն ԱՄՆ-ն է արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունումը:

Մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 67 մարդ։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային դեմքերին։

7
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Ռաֆայել Հակոբջանյանը

Բատիկյանի Լինքոլնը, Բելիզի Արմենիա գյուղն ու ԱՄՆ–ի հայ ոստիկանը. Հակոբջանյանի արկածները

19
(Թարմացված է 00:56 13.05.2021)
Գրող, էսսեիստ, դրամատուրգ Ռաֆայել Հակոբջանյանը, որն ավելի քան 26 տարի բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքրաշարժ պատմություններ է պատմել իր ճամփորդությունների մասին, որոնք կապված են հայերի և պատմական հայրենիքի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ճիշտ են ասում, որ հայկական հետք կարելի է հայտնաբերել երկրագնդի ամենաանսպասելի անկյուններում, երբեմն էլ՝ ամենաանսպասելի արտահայտումներով։ «Հայերի ճանապարհորդությունները» գրքում, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ Սան-Ֆրանցիսկոյում, գրող, էսսեիստ, դրամատուրգ  Ռաֆայել Հակոբջանյանը հենց այդ մասին է պատմում։

Կյանքի մեծ մասը ճամփորդություններին, մասնավորապես՝ ամերիկյան մայրցամաքով ճամփորդություններին նվիրած հեղինակն ընթերցողին պատմում է իր «հայկական» արկածների, ինչպես նաև ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցների դերի և քիչ հայտնի փաստերի մասին։

Ռաֆայելը գրքում ներառված և չներառված մի քանի զվարճալի և շատ հետաքրքիր պատմություններ էլ մեզ է պատմում։ 

Աբրահամ Լինքոլնի «հայկական դիմագծերը»

Մի անգամ իմ «Ռուսները Սան Ֆրանցիսկոյում» աշխատանքն էի ներկայացնում Սիթի Հոլլ միջազգային սրահում։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն քաղաքի այն ժամանակվա ղեկավարությունն ու քաղաքապետ Ուիլլի Բրաունը, այլև Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Յուրի Պոպովը։

Բացման խոսքն այսպես սկսեցի․«Երբ ես առաջին անգամ եկա Սան Ֆրանցիսկո, երկար կանգնեցի Աբրահամ Լինքոլնի արձանի առջև, որը տեղադրված է Սիթի Հոլլի մուտքի մոտ։ Եվ ինչ-որ հարազատ, հայկական բան տեսա ԱՄՆ-ի 16-րդ նախագահի կերպարում»։

Հավաքվածները ներողամտաբար ժպտացին, բայց ես հանգիստ ավելացրի, որ ամենևին չեմ պնդում, թե Լինքոլնը հայկական արմատներ է ունեցել։ Սակայն այդ արձանի քանդակագործը մաքուր հայ է։

Այսուայնտեղ լսվեց ամերիկացիների սիրելի «Really?»-ն։ Իսկապես, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, Օգյուստ Ռոդենի, Բենիամինո Բուֆանոյի, Հենրի Մուրի աշխատանքների կողքին տեղ է գտնվել ծնունդով վանեցի Հայկ Բատիկյանի աշխատանքների համար։

Արմենիա գյուղը

Բելիզում իմ ճամփորդության ժամանակ տաքսու վարորդը հարցրեց․

-Որտեղի՞ց եք։

-Սան Ֆրանցիսկոյից։

-Բայց անսովոր առոգանություն ունեք։ Ծնունդով որտեղի՞ց եք,-պնդեց նա։

Պատասխանեցի, որ Հայաստանից եմ։ Նա լռեց և դադարեց հետս խոսել։ Փորձում էի հասկանալ, թե ինչ վատ բան եմ ասել։ Որոշ ժամանակ անց ինձ հասցրեց մի ոչ մեծ գյուղ և ասաց. «Կարծում եք, եթե ես վարորդ եմ, ուրեմն ապո՞ւշ եմ։ Ուզում եք ասել՝ այստեղի՞ց եք»։

Պարզվեց, որ գյուղը կոչվում է Արմենիա։ Այն այդպես են անվանել Արմենիա գավառից այստեղ տեղափոխված սալվադորցիները։

Ոստիկան էլ կա, ոստիկան էլ

2014թ․-ին ընկերոջս հետ Դիլիջան ենք գնում։ Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեզ։ Ես նրան մի պատմություն պատմեցի, որն ինձ հետ պատահել է Միացյալ Նահանգներում։

Բանն այն է, որ ես ապրում եմ Սան Ֆրանցիսկոյում, իսկ որդուս ընտանիքը՝ Լոս-Անջելեսում։ Եվ ամեն ամիս ես նրանց հյուր եմ գնում։ Եվ ահա մի անգամ, գիշերվա ժամը երեքին սլանում եմ դատարկ մայրուղիով՝ ժամում 140 մղոն արագությամբ։ Հանկարծ ոստիկանը կանգնեցնում է (այդպես էլ չհասկացա, թե որտեղից հայտնվեց)։

Մոտենում է ինձ, ասում եմ`no English: Այդպիսի խորամանկություն կա։

Փորձում է ինձ հետ իսպաներեն խոսել, ես նորից․«No Spanish»։.

Հարցնում է, թե ինչ լեզվով եմ առհասարակ խոսում։ «Armenian»,-պատասխանում եմ։        

 

Եվ հանկարծ լսում եմ․«Բարի երեկո, պարո՛ն»։ Եվ շարունակում է հայերեն․ «Տեսնում եմ, որ լավ մարդ եք, ախր ինչո՞ւ եք այդպիսի արագությամբ վարում... այս անգամ ակտ չեմ գրի։ Բայց մյուս անգամ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»։

Պատմեցի այդ ամենը մեր դիլիջանյան ոստիկանին։ Նա ի սրտե ծիծաղեց և ասաց․«Բոց պատմություն էր։ Դե, ինձ էլ տուր, ինչքան սիրտդ կտա»...

Սիրելի կոմպոզիտորը

Սան Ֆրանցիսկոյում զբոսանքներից մեկի ժամանակ հանդիպեցի մի ծեր, ալեհեր, բայց շատ հմայիչ և լավ հագնված սևամորթի։ Նա նստած էր, ականջակալներն ականջին և անբռնազբոս տեսքով սիգար էր ծխում։

Երբ կողքով անցնում էի, գլխով արեց ինձ, ես էլ ի պատասխան գլխով արեցի նրան։ Հանեց ականջակալներն ու հարցրեց՝ արդյո՞ք ինձ որևէ բան է պետք։

Ես ասացի` ոչինչ պետք չէ, բայց հարցրի, թե ինչ է լսում այդպես հաճույքով։

-Իմ սիրելի կոմպոզիտորն է։ Բայց դուք, հավանաբար, չեք իմանա նրան։

-Անո՞ւնը։  

-Ալան Հովհաննես։

Անհնար է փոխանցել, թե ինչ զգացի այդ պահին...

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում

Ցավալի անփութություն

Մի անգամ Հոլիվուդյան բուլվարով զբոսնելիս` հայտնաբերեցի, որ «Փառքի ծառուղուց» անհետացել է հայտնի դերասան, էպիզոդների հանճար Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղը։ Պարզվեց, դա տեղի է ունեցել Բուլվարը վերակառուցելիս։

Писатель и драматург Рафаэль Акопджанян со звездой Акима Тамирова на голливудской Аллее славы
© Photo : provided by Rafael Hakobdjanyan
Ռաֆայել Հակոբջանյանն ԱՄՆ–ի «Փառքի ծառուղում» Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղի մոտ

Իսկույնևեթ զանգեցի Հոլիվուդի առևտրային պալատ և հայտնեցի, որ «Փառքի ծառուղում» աստղերը ոչ միայն վառվում են, այլև մարում։ Սպառնացի, որ եթե Թամիրովի  աստղը չվերականգնեն, ես մամուլի ասուլիս կհրավիրեմ։ Արդյունքում ինձ խոստացան, որ մեկ շաբաթ անց աստղը տեղում կլինի։ Այդպես էլ եղավ։

19
թեգերը:
Հայաստան, հայ, ոստիկան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար
Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել
Ռուստամ Մուրադով

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին. «Հրապարակ»

1
Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, տեղեկացնում է «Հրապարակը»։

Ավդեևն արդեն այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեևւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 հայ ռազմագերիներ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

1