Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

186
(Թարմացված է 10:46 22.04.2021)
ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների սենատը Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց։

Մարտին ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների սենատը Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Բայդենը պատրաստվում է ցեղասպանություն որակել 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանվածային սպանություններն ու արտաքսումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է հայ պատմաբանների նամակին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին։ Նամակում ասվել է, որ ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների հետ, և նման նամակներն օգնում են ավելի հստակ և լավ հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել Բայդեն-Հարիս վարչակազմը։

Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած նրան, որ այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանադաբար հերքում է Հայոց ցեղասպանության մեջ մեղադրանքները։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը տեղի մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց դաշնային մակարդակով մինչև հիմա դա չի արվել։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

186
թեգերը:
Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում
Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան
Գազա

Գազայի հատվածից գիշերն ավելի քան 200 հրթիռ է արձակվել. Իսրայելի բանակ

75
(Թարմացված է 11:34 15.05.2021)
Իսրայելական զինված ուժերի ՀՀՊ համակարգը որսացել է Գազայի հատվածից արձակված ավելի քան 100 հրթիռ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Մայիսի 14–ի լույս 15-ի գիշերը Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ Ավելի քան 200 հրթիռ է արձակվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկութունը հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

75
թեգերը:
Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Ժոզեպ Բորել

ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

71
(Թարմացված է 00:56 15.05.2021)
Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից, ընդգծել են ԵՄ–ում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։

«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Հավելենք, որ սահմանում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է սադրանք ադրբեջանցիների կողմից, կոչ է արել հետ քաշել զորքերն ու խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։

71
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ
Կութում իրավիճակը կայուն-լարված է. Հակոբ Ավետյան
Արխիվային լուսանկար

Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը

4
Մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է արյան հիմնային անալիզներ հանձնել առնվազն տարին մեկ անգամ, որպեսզի ժամանակին հայտնաբերեն արյան քաղցկեղը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել արյան անալիզի արդյունքներում մի քանի տվյալների։

Ինչպես ռուսական «Հինգերորդ ալիքին» պատմել է արյունաբան Յուլյա Նենաշևան՝ արյան ցանկացած անալիզ առաջին հերթին պետք է պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, քանի որ երբեմն անգամ լուրջ հիվանդությունները ախտանշաններ չեն ունենում։

Նա նշել է, որ կլինիկական անալիզը հայտնաբերում է ոչ միայն արյան ցածր հեմոգլոբինը, որը երբեմն վկայում է անեմիայի առկայության մասին։

«Բարձր հեմոգլոբինն ու բարձր էրիթրոցիտները արյունաբանին դիմելու առիթ են, քանի որ դա կարող է արյան նախաչարորակ հիվանդության նշան լինել, որն արդեն բուժում և բժշկի առանձնակի օգնություն է պահանջում»,-ասել է Նենաշևան։

Նրա խոսքով՝ վաղ փուլում արյան քաղցկեղի ցուցանիշներից մեկը երբեմն արյան մեջ թրոմբոցիտների և լեյկոցիտների բարձր մակարդակն է։

«Ճիշտ այնպես, ինչպես չափազանց ցածր լեյկոցիտները կարող են արյան ուռուցքային հիվանդության ցուցիչ ծառայել։ Ցածր լեյկոցիտների դեպքում մարդուն ոչինչ չի անհանգստացնում, դա բարորակ նեյտրոպենիա է (արյան սպիտակ բջիջների քանակի նվազում՝ խմբ․)։ Որպես կանոն, դա բուժում չի պահանջում։ Այն անվտանգ է մարդու համար»,-հայտնել է արյունաբանը։

Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին

Նենաշևան նաև խորհուրդ է տվել տարեկան գոնե մեկ անգամ արյան հիմնային անալիզներ հանձնել՝ արյան քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու և բուժումը սկսելու համար։ Իսկ հատուկ անալիզներ պետք է հանձնել միայն բժշկի խորհրդով՝ գանգատների կամ առանձնահատուկ իրավիճակի դեպքում։

4
թեգերը:
ուռուցք, բժիշկ, արյուն
Ըստ թեմայի
Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից․ հնդիկ բժշկի խորհուրդները
Ինչպես խուսափել ճառագայթումից և որ դեպքում ինչ հետազոտություն անցնել. խորհուրդներ բժշկից
Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը