Արխիվային լուսանկար

Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին

151
Ռեփերն աջ ու ձախ պատմում է, որ արդեն գրեթե 1 տարի է՝ պատրաստվում էր բաժանմանն ու բազմիցս ակնարկել է ամուսնալուծության մասին, բայց նրան ոչ ոք չի հավատում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին զայրացրել են հրապարակումներն այն մասին, թե հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է որոշել ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page six պարբերականը։

Նա նշում է, որ հենց ինքն է դարձել բաժանման նախաձեռնողը, սակայն նախկին կնոջը հնարավորություն է տվել առաջինը ամուսնալուծության հայց ներկայացնել։ Նրան հունից հանում են նաև Քարդաշյանների ընտանիքի կողմից տարածվող լուրերն այն մասին, որ Քիմն է իրեն լքել։ Ռեփերը բոլորին պատմում է, թե ինչպես է գրեթե մեկ տարի պատրաստվել բաժանմանը և բազմիցս ակնարկել, որ Քարդաշյանի հետ նրան կապում են միայն երեխաները: Ասում է՝ իբրև թե ամեն կերպ փորձել է հեռանալ, բայց Քիմը թույլ չի տվել և փորձել է պահպանել ընտանիքը։

Պարբերականը նաև նշում է, որ զույգը դադարել է շփվել։ Ավելին, հեռանալուց հետո Քանյեն փոխել է հեռախոսահամարը և պահանջել, որ Քիմն իր հետ շփվի անվտանգության ծառայության միջոցով, իսկ կնոջ փաստաբանները կապ պահեն իր փաստաբանների հետ:

Քիմ Քարդաշյանն ապահարզանի համար դիմել է այս տարվա փետրվարի կեսերին։ Բաժանման պատճառը նա անվանել է «անհաղթահարելի տարաձայնությունները»։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014-ի մայիսին։ Աստղերն ունեն 4 երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Պսալման։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Քիմը նախկինում արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ։ 2000 թվականին՝ 19 տարեկանում Քիմն ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004-ին: 2011-ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 72 օր: Իսկ Քանյե Ուեսթն ավելի վաղ՝ 2006-2008 թվականներին, նշանվել էր դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։

151
թեգերը:
Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Ամեն ինչ ըստ պայմանագրի. Քիմ Քարդաշյանը բաժանվում է
Ստամբուլի դատարանը արդարացրել է Քիմ Քարդաշյանին հայհոյած և «զզվելի հայ» անվանած տղամարդուն
«Քիմն Արցախ է գնում». Քարդաշյանը ինքնատիպ լուսանկարներ է հրապարակել
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

14
(Թարմացված է 15:14 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

14
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ
Ադրբեջանական բանակ

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու

205
(Թարմացված է 14:32 12.05.2021)
Զորավարժությունների ժամանակ գործարկվելու են զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 16-20-ը զորավարժություններ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Զորավարժություններին ներգրավվելու են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։

205
թեգերը:
Բանակ, անօդաչու թռչող սարք, Զորավարժություններ, Ադրբեջան
Ըստ թեմայի
4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան
Բարձրաստիճան զինվորականը կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների առաջադրանքները
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ