Միքայել Մելքումյան

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

378
(Թարմացված է 20:35 20.04.2021)
ԵԽԽՎ-ում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը ելույթ ունեցան հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը և Ռուբեն Ռուբինյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որ Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ 200 գերի է մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», - ասել է Մելքումյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը Ցեղասպանության շարունակությունն է եղել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթը սկսեց հարցով։ Նա դիմեց եվրոպացի իր գործընկերներին հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ կոչել են շուն կամ խելագար։

«Ինձ և իմ ազգին կոչել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա  ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, ձեր հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում», - ասել է Ռուբինյանը։

«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին

Ռուբինյանի խոսքով՝ Ադրբեջանը արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: Սրանով փաստացի Ռուբինյանը համեմատեց  ներկայիս Ադրբեջանը նացիստական Գերմանիայի հետ։

«Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ասաց նա։

ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել. հայ և ադրբեջանցի պատվիրակները դիտողություն են ստացել

Նշենք, որ այս քննարկումն անցկացվում է ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։ Գրանցվածների մեջ են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

378
թեգերը:
Ռուբեն Ռուբինյան, Միքայել Մելքումյան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին
Վլադիմիր Պուտին

Պուտինը հաջորդ շաբաթ ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում

6
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 24-ին տեղի կունենան ռուս-ղրղզական բարձր մակարդակի բանակցություններ: Սոչի կմեկնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը մի շարք ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո։ Նման խորհրդակցություններ ծրագրվում են», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե մի շարք ռազմական խորհրդակցությունները, որոնք նախատեսված էին մայիսի վերջին, կկայանա՞ն արդյոք հաջորդ շաբաթ։

«Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը». Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

Մայիսի վերջին նախատեսված են նաև Պուտինի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և, հնարավոր է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Լուկաշենկոյի այցը կապված է ինտեգրացիոն քարտեզների հաստատման հետ:

Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև

6
թեգերը:
Սոչի, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով
ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել. ՌԴ ԱԳՆ

61
(Թարմացված է 16:40 18.05.2021)
Ռուսաստանը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում սահմանապահ ծառայությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում ռազմական և սահմանապահ ծառայությունների հետ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ տրամադրելով:

«Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը Երևանին և Բաքվին աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

61
թեգերը:
Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Սյունիք, Զանգեզուր, Սահման, Հայաստան, Ռուսաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը