Արխիվային լուսանկար

Թուրքիան մտադիր չէ գրոհայիններ տեղափոխել Դոնբաս և դա Ղարաբաղում էլ չի արել. Օմեր Չելիք

229
(Թարմացված է 14:12 20.04.2021)
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը կտրականապես հերքում է Դոնբաս սիրիացի զինյալներ տեղափոխելու ծրագրերը։ Նա վստահեցնում է, որ պատերազմ վարելու նման մեթոդներն անընդունելի են Թուրքիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան մտադիր է գրոհայիններին Սիրիայից տեղափոխել Դոնբաս, չեն համապատասխանում իրականությանը։ Նման հայտարարություն է արել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

Նրա խոսքով՝ Թուրքիան պատերազմ վարելու նման մեթոդներ չի կիրառում։

«Դա տրամաբանական հայտարարություն չէ, մենք Ռուսաստանի հետ Սիրիայում միասին ենք գործում, ամուր բարիդրացիական հարաբերություններ ենք զարգացնում, նույնպիսի զարգացում ունենք նաև Ուկրաինայի հետ։ Առաջարկում ենք այդ երկրներին ելք գտնել դիվանագիտական ճանապարհով՝ ԵԱՀԿ միջնորդությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով», - ասել է Չելիքը լրագրողներին։

Նա հիշեցրել է, որ նման մեղադրանքներ հնչել են նաև Թուրքիայի հասցեին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ՝ հայտարարելով, որ իր երկիրը չի մասնակցում միջնորդավորված պատերազմներին։

Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են

«Մենք Սիրիայի և Լիբիայի հարցով գիտենք այն երկրներին և այն խմբերին, որոնք ֆինանսավորում են նման պատերազմները», - հավելել է Չելիքը:

Հիշեցնենք՝ Մոսկվայի և Կիևի հարաբերությունները լարվել են Դոնբասում և Ղրիմի շուրջ ստեղծված իրադրությունից հետո, երբ այն վերամիավորվել է ՌԴ-ի հետ անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինայի իշխանություններն ու Արևմուտքի երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար։ Մոսկվայում նման պնդումները մերժվում են։

Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին

229
թեգերը:
Դոնբաս, Լեռնային Ղարաբաղ, ահաբեկիչ, վարձկաններ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ հեռացել են Ադրբեջանից՝ չնայած Թուրքիայի ջանքերին
ԵԽ–ն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը արցախյան պատերազմում
Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը
Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան
Ռաֆայել Հակոբջանյանը

Բատիկյանի Լինքոլնը, Բելիզի Արմենիա գյուղն ու ԱՄՆ–ի հայ ոստիկանը. Հակոբջանյանի արկածները

11
(Թարմացված է 00:56 13.05.2021)
Գրող, էսսեիստ, դրամատուրգ Ռաֆայել Հակոբջանյանը, որն ավելի քան 26 տարի բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքրաշարժ պատմություններ է պատմել իր ճամփորդությունների մասին, որոնք կապված են հայերի և պատմական հայրենիքի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ճիշտ են ասում, որ հայկական հետք կարելի է հայտնաբերել երկրագնդի ամենաանսպասելի անկյուններում, երբեմն էլ՝ ամենաանսպասելի արտահայտումներով։ «Հայերի ճանապարհորդությունները» գրքում, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ Սան-Ֆրանցիսկոյում, գրող, էսսեիստ, դրամատուրգ  Ռաֆայել Հակոբջանյանը հենց այդ մասին է պատմում։

Կյանքի մեծ մասը ճամփորդություններին, մասնավորապես՝ ամերիկյան մայրցամաքով ճամփորդություններին նվիրած հեղինակն ընթերցողին պատմում է իր «հայկական» արկածների, ինչպես նաև ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում մեր հայրենակիցների դերի և քիչ հայտնի փաստերի մասին։

Ռաֆայելը գրքում ներառված և չներառված մի քանի զվարճալի և շատ հետաքրքիր պատմություններ էլ մեզ է պատմում։ 

Աբրահամ Լինքոլնի «հայկական դիմագծերը»

Մի անգամ իմ «Ռուսները Սան Ֆրանցիսկոյում» աշխատանքն էի ներկայացնում Սիթի Հոլլ միջազգային սրահում։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն քաղաքի այն ժամանակվա ղեկավարությունն ու քաղաքապետ Ուիլլի Բրաունը, այլև Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Յուրի Պոպովը։

Բացման խոսքն այսպես սկսեցի․«Երբ ես առաջին անգամ եկա Սան Ֆրանցիսկո, երկար կանգնեցի Աբրահամ Լինքոլնի արձանի առջև, որը տեղադրված է Սիթի Հոլլի մուտքի մոտ։ Եվ ինչ-որ հարազատ, հայկական բան տեսա ԱՄՆ-ի 16-րդ նախագահի կերպարում»։

Հավաքվածները ներողամտաբար ժպտացին, բայց ես հանգիստ ավելացրի, որ ամենևին չեմ պնդում, թե Լինքոլնը հայկական արմատներ է ունեցել։ Սակայն այդ արձանի քանդակագործը մաքուր հայ է։

Այսուայնտեղ լսվեց ամերիկացիների սիրելի «Really?»-ն։ Իսկապես, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, Օգյուստ Ռոդենի, Բենիամինո Բուֆանոյի, Հենրի Մուրի աշխատանքների կողքին տեղ է գտնվել ծնունդով վանեցի Հայկ Բատիկյանի աշխատանքների համար։

Արմենիա գյուղը

Բելիզում իմ ճամփորդության ժամանակ տաքսու վարորդը հարցրեց․

-Որտեղի՞ց եք։

-Սան Ֆրանցիսկոյից։

-Բայց անսովոր առոգանություն ունեք։ Ծնունդով որտեղի՞ց եք,-պնդեց նա։

Պատասխանեցի, որ Հայաստանից եմ։ Նա լռեց և դադարեց հետս խոսել։ Փորձում էի հասկանալ, թե ինչ վատ բան եմ ասել։ Որոշ ժամանակ անց ինձ հասցրեց մի ոչ մեծ գյուղ և ասաց. «Կարծում եք, եթե ես վարորդ եմ, ուրեմն ապո՞ւշ եմ։ Ուզում եք ասել՝ այստեղի՞ց եք»։

Պարզվեց, որ գյուղը կոչվում է Արմենիա։ Այն այդպես են անվանել Արմենիա գավառից այստեղ տեղափոխված սալվադորցիները։

Ոստիկան էլ կա, ոստիկան էլ

2014թ․-ին ընկերոջս հետ Դիլիջան ենք գնում։ Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեզ։ Ես նրան մի պատմություն պատմեցի, որն ինձ հետ պատահել է Միացյալ Նահանգներում։

Բանն այն է, որ ես ապրում եմ Սան Ֆրանցիսկոյում, իսկ որդուս ընտանիքը՝ Լոս-Անջելեսում։ Եվ ամեն ամիս ես նրանց հյուր եմ գնում։ Եվ ահա մի անգամ, գիշերվա ժամը երեքին սլանում եմ դատարկ մայրուղիով՝ ժամում 140 մղոն արագությամբ։ Հանկարծ ոստիկանը կանգնեցնում է (այդպես էլ չհասկացա, թե որտեղից հայտնվեց)։

Մոտենում է ինձ, ասում եմ`no English: Այդպիսի խորամանկություն կա։

Փորձում է ինձ հետ իսպաներեն խոսել, ես նորից․«No Spanish»։.

Հարցնում է, թե ինչ լեզվով եմ առհասարակ խոսում։ «Armenian»,-պատասխանում եմ։        

 

Եվ հանկարծ լսում եմ․«Բարի երեկո, պարո՛ն»։ Եվ շարունակում է հայերեն․ «Տեսնում եմ, որ լավ մարդ եք, ախր ինչո՞ւ եք այդպիսի արագությամբ վարում... այս անգամ ակտ չեմ գրի։ Բայց մյուս անգամ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»։

Պատմեցի այդ ամենը մեր դիլիջանյան ոստիկանին։ Նա ի սրտե ծիծաղեց և ասաց․«Բոց պատմություն էր։ Դե, ինձ էլ տուր, ինչքան սիրտդ կտա»...

Սիրելի կոմպոզիտորը

Սան Ֆրանցիսկոյում զբոսանքներից մեկի ժամանակ հանդիպեցի մի ծեր, ալեհեր, բայց շատ հմայիչ և լավ հագնված սևամորթի։ Նա նստած էր, ականջակալներն ականջին և անբռնազբոս տեսքով սիգար էր ծխում։

Երբ կողքով անցնում էի, գլխով արեց ինձ, ես էլ ի պատասխան գլխով արեցի նրան։ Հանեց ականջակալներն ու հարցրեց՝ արդյո՞ք ինձ որևէ բան է պետք։

Ես ասացի` ոչինչ պետք չէ, բայց հարցրի, թե ինչ է լսում այդպես հաճույքով։

-Իմ սիրելի կոմպոզիտորն է։ Բայց դուք, հավանաբար, չեք իմանա նրան։

-Անո՞ւնը։  

-Ալան Հովհաննես։

Անհնար է փոխանցել, թե ինչ զգացի այդ պահին...

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում

Ցավալի անփութություն

Մի անգամ Հոլիվուդյան բուլվարով զբոսնելիս` հայտնաբերեցի, որ «Փառքի ծառուղուց» անհետացել է հայտնի դերասան, էպիզոդների հանճար Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղը։ Պարզվեց, դա տեղի է ունեցել Բուլվարը վերակառուցելիս։

Писатель и драматург Рафаэль Акопджанян со звездой Акима Тамирова на голливудской Аллее славы
© Photo : provided by Rafael Hakobdjanyan
Ռաֆայել Հակոբջանյանն ԱՄՆ–ի «Փառքի ծառուղում» Ակիմ Թամիրովի (Հովակիմ Թամիրյան) աստղի մոտ

Իսկույնևեթ զանգեցի Հոլիվուդի առևտրային պալատ և հայտնեցի, որ «Փառքի ծառուղում» աստղերը ոչ միայն վառվում են, այլև մարում։ Սպառնացի, որ եթե Թամիրովի  աստղը չվերականգնեն, ես մամուլի ասուլիս կհրավիրեմ։ Արդյունքում ինձ խոստացան, որ մեկ շաբաթ անց աստղը տեղում կլինի։ Այդպես էլ եղավ։

11
թեգերը:
Հայաստան, հայ, ոստիկան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար
Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել
Բեռնատարն անցնում է Colonial Pipeline's Linden Junction-ի նավթաբազայի մոտով. 10 մայիսի, 2021

Ամերիկացիները բենզինի փող չունեն՝ ռուսներն են մեղավոր

40
(Թարմացված է 00:16 13.05.2021)
Ամերիկացիները նոր հեքիաթ են հորինել ռուս հաքերների մասին, որը պետք է արդարացնի բայդենյան դարաշրջանի անուրախ տնտեսական իրողությունները։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Կծիծաղեք, բայց Ամերիկայում նորից ռուս հաքերներ են գտել։ Այս անգամ նրանք իբրև թե կանգնեցրել են Colonial Pipeline նավթամուղի աշխատանքը, որը ձգվում է Տեխասից Նյու Յորք և օրական ավելի քանի 2,5 միլիոն բարել նավթ է տեղափոխում։

Ըստ տվյալների, որոնք Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ինչ-որ անհայտ աղբյուրներից արտահոսել են Associated Press, ինչ-որ վնասատու համակարգչային ծրագիր Colonial Pipeline-ի սեփականատերերին ստիպել է կանգնեցնել նավթի արտամղումը։ Հիմա, ենթադրաբար, հաքերներն ընկերության ղեկավարության հետ առևտուր են անում փրկագնի թեմայով։ Վերջին երեք օրը նավթամուղը փաստացի չի աշխատում, ինչի պատճառով բենզինը թանկանում է և ավելի է թանկանալու։

Դեմոկրատական կուսակցության «պարտիական» հեռուստաալիքը՝ CNN-ը, տարածում է այն վարկածը, որի համաձայն կիբերհարձակումն իրականացրել են Darkside խմբավորման հաքերները, իսկ այդ խմբավորումը կապված է․․․ Այո, գուշակեցիք, ռուսների հետ։

Ապացույցնե՞ր։ Բա իհարկե։ Darkside թարգմանաբար նշանակում է «խավարի կողմ», իսկ ո՞վ է ապրում դեմոկրատական աշխարհի հակառակ՝ խավարի կողմում։ Իհարկե ռուսները։ Darkside-ն ունի իր պաշտոնական կայքն ու կոնտակտները, որոնցով այսօր նրանց հետ փորձում են կապվել ամերիկացի լրագրողները։ Այդ ի՞նչ հաքերներ են, կհարցնեք, որ իրենց կայքն ու կոնտարկտներն ունեն։ Դե, հավանաբար խորհրդավոր ռուսական սիրտն է այդպես ուզել։

Բայդենը հույս ունի և սպասում է Պուտինի հետ հանդիպմանը

Իսկ գլխավոր, «պատ ծակող ապացույցն» այն է, որ «խավարի հաքերները» հետխորհրդային տարածքում չեն աշխատել։ Այդ տրամաբանությամբ, եթե ինչ-որ հաքեր չի կոտրում, օրինակ, լյուքսեմբուրգյան ընկերության ցանցը, ուրեմն հաստատ Լյուքսեմբուրգում է ապրում։ Ավաղ, ամերիկացի գործընկերները վաղուց արդեն իրենց նեղություն չեն տալիս հիմնավորումներ գտնել իրենց հորինածների համար։

Իրականում հաքերների մասին հեքիաթների նպատակը բայդենյան դարաշրջանի տնտեսական տխուր իրողություններն արդարացնելն է։ Բանն այն է, որ նախագահ Թրամփի օրոք բենզինը երկրում միջինում արժեր մեկ գալոնի (մոտ 4.5 լիտր-խմբ.) դիմաց 2 դոլար (մեկ լիտրը՝ մոտ կես դոլար)։ Այսօր մեկ գալոն բենզինն արժե 3,5-4 դոլար։ Կալիֆորնիա նահանգում այդ թիվը վստահորեն ձգտում է հինգի։ Ինչը նշանակում է, որ Կալիֆորնիայի շարքային բնակչի համար մեկ լիտր բենզինը ավելի քան 1.2 դոլար արժե։

Colonial Pipeline-ի հետ կապված անհասկանալի դեպքերը (կարևոր էլ չէ, թե ինչ է տեղի ունեցել) հիանալի արդարացում կդառնան վառելիքի գների հետագա կտրուկ բարձրացման համար։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչի կհանգեցնի դա։ Տեղափոխությունների, բեռնափոխադրումների թանկացում, գործնականում ամեն ինչի գների բարձրացում՝ ավիատոմսերից մինչև սնունդ։ Կարճ ասած՝ գնաճը, որն ամերիկացիները նախկինում փորձում էին պահել ակցիաների և անշարժ գույքի դաշտում, կերևա արդեն ամենուր։

Նրբությունն այն է, որ այս ճգնաժամը զուտ ձեռակերտ ծագում ունի։ Հազիվ Սպիտակ տուն մտած՝ Բայդենը սահմանափակեց թերթաքարային նավթի արդյունահանումը, փակեց Keystone XL նավթամուղի նախագիծը, խոստացավ ներդրում անել կանաչ էնեգետիկայում։ Այս ամենը թույլ չտվեց արդյունահանումը վերակագնել մինչև նախակորոնավիրուսային մակարդակ։

Սև ոսկու գների փլուզման միջոցով ռուսական նավթագործների ոչնչացման ծրագրերը հաջողության չհասան։ Ի հեճուկս ծրագրի՝ 2020թ․-ին ինքնաոչնչացան միայն ամերիկյան թերթաքարային նավթաընկերությունները։ Հիմա՝ համավարակի պիկից հետո, վառելիքի պահանջարկն աճում է, սկսվում է երկրով մեկ ուղևորությունների ամառային շրջանը, իսկ պահանջարկն ապահովելու միջոցներ չեն լինի։ Զարմանալի չէ, որ բենզինի գները երկինք են հասնում։

Քաղաքակիրթ երկրներում վառելիքի գների աճն արգելակելու զանազան ֆինանսական գործիքներ կան։ Ռուսաստանն, օրինակ, տարիներ շարունակ օգտագործում է դեմպֆերային մեխանիզմը։ Այսօր երկիրն իրավամբ հպարտանում է աշխարհում վառելիքի ամենացածր գներից մեկով։

Սակայն պրոգրեսիվ Նահանգներում գերադասում են իրականացնել Գրետա Թունբերգի երազանքները․ ամերիկացիները նստած են տանը, քանի որ բենզինի փող չունեն, արձակուրդ չեն գնում, քանի որ ինքնաթիռի տոմսը մի ամբողջ կարողություն կարժենա, և կանաչեղեն են աճեցնում պատուհանագոգին, քանի որ ուտելիքը սարսափելի թանկ է։

ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ

Հենց այսպիսի կանաչ օրակարգ է ամբողջ ուժով լոբբինգ անում Դեմոկրատական կուսակցության վերնախավը։ Մեկ տարի առաջ, երբ նավթի գինը հասել էր պատմության մեջ նվազագույն նիշին, ձախ երիտդեմոկրատների աստղ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը իր Twitter-ում գրել էր․ «Դու սիրում եք սա, բացարձակապես։ Մեր նավթի ոլորտը կառուցվածքային անկում է ապրում․․․»

Հենց այդ պահին նավթարդյունաբերական ոլորտի մարդիկ զանգվածաբար զրկվում էին աշխատանքից, մեծ ու փոքր ընկերություններ էին սնանկանում, և շուտով կոնգրեսական կինը ստիպված եղավ ջնջել այդ թվիթը։ Բայց ինտերնետն ամեն ինչ հիշում է․ ամերիկյան նավթարդյունաբերության ոչնչացումը հենց Դեմոկրատական կուսակցությանը հովանավորող օլիգարխների նվիրական նպատակն է։

Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակումից անմիջապես հետո բորսայի վերլուծաբանները հաճախորդներին խորհուրդ տվեցին կիբերանվտանգության վրա մասնագիտացած ինտերնետ-հսկաների բաժնետոմսեր գնել։ Այդպիսի հսկաներից մեկի՝ Google-ի նախկին CEO մասնագետ Էրիկ Շմիդտն այսօր Սպիտակ տան իսկական գորշ կարդինալն է, որն իր հովանավորյալներին առավել կամ պակաս նշանակալից պաշտոնների է տեղավորում։

Թվային կորպորացիաների սեփականատեր ամերիկացի օլիգարխներին ձեռնտու է ամերիկյան նավթարդյունաբերողների սնանկացումը։ Իսկ այն, որ միաժամանակ նաև միլիոնավոր հասարակ քաղաքացիներ են սնանկանում՝ ընդամենը կորպորատիվ տնտեսական պատերազմին «ուղեկցող վնասն է»։

«Թվային տերերն» ընդդեմ արդյունահանող արդյունաբերության, էլեկտրամեքենաներն ընդդեմ բենզինային շարժիչների, սոյայի միս արտադրողներն ընդդեմ անասնապահության։ Պատերազմական գործողությունների թատերաբեմը ԱՄՆ տարածքն է, իսկ սովորական ամերիկացիների բոլոր դժբախտությունների ամբողջ մեղքը Վաշինգտոնը ռուսների վրա կգցի։

Իհարկե, բացարձակ զրպարտությունը Ռուսաստանի նախագահի և Սպիտակ տան տիրոջ միջև բանակցությունների համար լավագույն առաջաբանը չէ։ Փոխարենը այն կարելի է օգտագործել ճնշում գործադրելու համար։ «Մենք խոսակցություն ենք ունենալու, ես հանդիպում եմ ծրագրում նախագահ Պուտինի հետ,-երեկ հայտարարեց Ջո Բայդենը,-առայժմ մեր հատուկ ծառայությունները Ռուսաստանի մասնակցության ապացույցներ չեն գտել (Colonial Pipeline-ի վրա կիբեռհարձակման), սակայն ապացույցներ կան, որ շորթող ծրագիրը Ռուսաստանում է գտնվում։ Նրանք (ռուսները) ստիպված կլինեն պատասխան տալ․․․»։

«Ռուս հաքերները» վաղուց մեմի են վերածվել, որը ամերիկյան իշխանությունները դարակից հանում են ամեն անգամ, երբ իրենց գործերում ինչ-որ բան սխալ է գնում։ Ինչում ասես, որ չեն մեղադրել այդ խորամանկ ռուս ծրագրավորողներին։ Է՛լ Դեմոկրատական կուսակցության համակարգիչների կոտրում, է՛լ խափանումներ ամերիկյան պետական հաստատությունների համակարգչային ցանցերում՝ անցյալ տարվա դեկտեմբերին, և հիմա էլ ահա՝ թանկ բենզին։ Այս բոլոր տարիների ընթացքում հանրությանն այդպես էլ ոչ մի իրական հաքեր չեն ներկայացրել։ Ոչ մի անգամ ոչ մի ապացույց չի ներկայացվել։

Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև

Մինչդեռ հենց այս տարիներին ԱՄՆ-ն դարձավ համակարգչային հանցագործությունների բացարձակ առաջատարն աշխարհում։ Ամերիկացիները վերջին տասնամյակների ամենահայտնի կիբեռհարձակումների հեղինակներն են։ Դրանցից մի քանիսը լիարժեք ռազմական դիվերսիայի էին նման։ Օրինակ՝ Stuxnet համակարգչային վիրուսի գործունեությունը, որը կրիտիկական վտանգի էր ենթարկել Իրանի ենթակառուցվածքները։

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին մշտապես առաջարկում է միջազգային կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքներ սկսել։ Սակայն ամերիկացիներն ամեն անգամ հրաժարվում են՝ չէ որ հակառակ դեպքում իրենք ևս ստիպված են լինելու կանոններով խաղալ։ Շատ ավելի հեշտ է երկրի քայքայումն ու քաղաքացիների սնանկացումը գցել ամենահաս ռուս հաքերների վրա։

40
թեգերը:
բենզին, նավթ, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից
ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին
Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

0
(Թարմացված է 09:17 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

0
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան