նուռ, ծերացում, գիտնական, nur, tseracum, gitnakan
Նուռ

Գիտնականներն ասել են՝ որ միրգն է դանդաղեցնում ծերացումը

168
(Թարմացված է 23:30 17.04.2021)
Մի խումբ գիտնականներ փորձեր են արել մկների և որդերի վրա ու հետաքրքիր եզրահանգման հանգել։

Նռան մեջ պարունակվող նյութը դանդաղեցնում է ծերացումը: Նման եզրակացության են հանգել Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) մի խումբ գիտնականներ:

Գիտնականները նռան հյութում պարունակվող ուրոլիտին A նյութի ազդեցության կլինիկական փորձարկումներ են անցկացրել։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism գիտական հանդեսում:

Այսպես, հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ուրոլիտին A-ն բարելավում է միտոքոնդրիայի գործունեությունը և դրանով իսկ դանդաղեցնում բջիջների ծերացումը։ Այսպիսով, գիտականորեն ապացուցված է՝ նռան օգտագործումը կարող է դանդաղեցնել օրգանիզմում կատարվող բացասական գործընթացները։

Որդերի ու մկների վրա փորձարկումներից հետո գիտնականներն արձանագրել են հետևյալ փաստը՝ ուրոլիտին A ընդունող որդերի մոտ կյանքի տևողությունը միջինում աճել է 45 տոկոսով, իսկ մկները դրա շնորհիվ ավելի դիմացկուն են դարձել ու վազել են միջինը 42 տոկոսով ավելի երկար:

Հետազոտական խմբի ղեկավար Յոհան Աուերքսի խոսքով՝ ուրոլին A-ն այս պահին հայտնի միակ նյութն է, որը բարելավում է մկանների աշխատանքը՝ առանց մկանային զանգվածի աճի: Դրա աշխատանքի սկզբունքը գոյություն ունեցող մկանային բջիջների նորացումն է, դա կարելի է նաև «վերածնունդ» անվանել։

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Նախնական տվյալների համաձայն՝ նյութը մարդու վրա էլ է  նման ազդեցություն ունենում։ Այս ոլորտում հետազոտությունները կշարունակվեն, սակայն գիտնականներն արդեն խոսում են նռան, ինչպես նաև ուրոլին A պարունակող մի շարք այլ մթերքների օգտագործման օգուտների մասին։ Գիտնականները չեն բացառում, որ ապագայում այդ նյութի հիման վրա դեղամիջոցի կպատրաստվեն:

168
թեգերը:
գիտնական, առողջ սնունդ, ծերացում, նուռ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Արխիվային լուսանկար

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

40
(Թարմացված է 18:16 24.06.2021)
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին

40
թեգերը:
շնորհավորանք, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ
«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին
Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման
Սերգեյ Լավրով

Շատ բան անհասկանալի է. Լավրովը՝ Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի մասին

18
(Թարմացված է 17:24 24.06.2021)
Մոսկվան չգիտի Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից առաջարկած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի դետալներն ու հնարավոր օրակարգը և սպասում է մանրամասներին։

 

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանակագրական կապ է տեսնում ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի գաղափարի և ՌԴ ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ վերջերս կայացած հանդիպման միջև:

«Հնարավոր է՝ Եվրոպայում դա ընկալվել է որպես ազդանշան, թե «հիմա դուք էլ կարող եք մի քիչ ինքնուրույնություն ցուցաբերել»»,-հայտարարել է Լավրովը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Միաժամանակ նա նշել է, որ առայժմ դժվար է հասկանալ, թե ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի գաղափարն ինչպես է համադրվում Մոսկվայի հանդեպ Բրյուսելի նոր քաղաքականության հետ, որը հիմնված է «դիմադրության և զսպման վրա»։

«Բառացիորեն մի քանի օր առաջ Եվրամիությունը հաստատում էր ՌԴ-ի նկատմամբ նոր քաղաքականությունը, որը ձևակերպված է իբրև եռամիասնական քաղաքականություն․ «դիմադրություն, զսպում և ներգրավում այնտեղ, որտեղ դա շահավետ է ԵՄ-ին»։ Եթե գագաթնաժողովի նախաձեռնության հիմքում նման փիլիսոփայություն է ընկած, ապա շատ հետաքրքիր է, թե այդպիսի տեսական միջոցառումը ինչպես է բացվելու և, ստացվում է` անմիջապես պետք է հետևի «դիմադրությունը»։ Հետո էլ «զսպումը»։ Թե ինչպես է այդ ամենը համադրվելու՝ առայժմ ինձ համար դժվար է ասել»,-հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ծանոթ է Ռուսաստան-ԵՄ գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկին, սակայն չգիտի, թե ինչ օրակարգ է լինելու գագաթաժողովի ընթացքում:

«Մենք նաև չգիտենք՝ ԵՄ մյուս բոլոր անդամները համաձա՞յն են դրան, թե ոչ։ Ուստի այստեղ պետք է, որ մեր գործընկերները պարզաբանեն, թե ինչ նկատի ունեն և ինչի են ձգտում»,-ավելացրել է Լավրովը։

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ժնեւում կայացել Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

18
թեգերը:
գագաթնաժողով, Եվրամիություն, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Եվրամիությունը մեզ հետ համագործակցության կանաչ լույս է վառել. ՀԵԿ փոխնախագահ
ՌԴ-ն Հայաստանին ռազմական արտադրանք է մատակարարում համապատասխան դիմումների հիման վրա. ՌՏՀԴԾ
«Քոչարյանը, այնուամենայնիվ, Ծառուկյան չէ». Զատուլինը խոսել է Հայաստանի քաղաքական ճգնաժամից

ՀՀ–ն ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով

0
Հայաստանի կառավարությունը կես տարով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Թուրքական ապրանքների տաբուն կգործի մինչև հունվարի 1-ը։ Մեր ինֆոգրաֆիկայում կտեսնեք, թե Հայաստանը ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով։
Ներմուծում Թուրքիայից
© Sputnik / Shushanik Avdalyan

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Հայաստանում կգործի մինչև 2021թ–ի ավարտը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից` ՀՀ–ի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում։

Նա նաև հայտնեց, որ նախորդ 6 ամիսների ընթացքում սահմանված արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Էապես փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը։

Փաշինյանն առաջարկում է սպասել սեպտեմբերին. աշխատատեղերի հայտարարված թվերն ամենաբարձրը չեն

«Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում` շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի»,–ասաց Քերոբյանը։

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով

Նա նաև հիշեցրեց, որ տեղական կաշվի արտադրությունը զարգացնելու նպատակով կառավարությունը նաև չմշակված կաշվի արտահանման արգելք է սահմանել, որպեսզի այն էժան գներով արտահանվելու փոխարեն մշակվի տեղում ու արտահանվի արդեն որպես պատրաստի արտադրանք։

0
թեգերը:
Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին
Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատանքի շուկան մայիսին ռեկորդ է խփել. Քերոբյան
Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. օնլայն առևուրը կզարգանա