Մհեր Մարգարյանը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

162
(Թարմացված է 11:40 17.04.2021)
Միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչները քայլեր են անում, որպեսզի Ադրբեջանում բացված «պուրակն» ուշադրության և համապատասխան գնահատականի արժանանա։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ Տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից:

Հայտնել էինք, որ Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը», - իր նամակում նշել է դեսպան Մարգարյանը։

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին, որն այցելել էր այդ պուրակ և լուսանկարվել, բանաստեղծությամբ էր պատասխանել։ Ադրբեջանի ԱԳՆ–ն էլ բանաստեղծությամբ արձագանքել էր Փաշինյանի ասածին։

162
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, զինծառայող, Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Բաքու, պուրակ
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա
«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ
Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը
Եվգենի Սատանովսկի

«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին

105
(Թարմացված է 23:54 16.06.2021)
Փորձագետի խոսքով` Թուրքիայի նախագահը այդ նպատակին հասնելու համար երկու գործիք է օգտագործում` պանթյուրքիզմն ու քաղաքական իսլամը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Թուրքիան` Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նոր կայսրություն է կառուցում, և Շուշիի հռչակագիրը հերթական քայլն է այդ ճանապարհին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելեց սկզբում Վարանդա (Ֆիզուլի), այնուհետև Շուշի, որտեղ կայացավ երկկողմ համաձայնագրի ստորագրումը (համագործակցության մասին հռչակագիր)։

Սատանովսկու կարծիքով` փաստաթղթում ամեն ինչ գրված է ուղիղ ձևով, ներառյալ պաշտպանական հարցերը։

«Ադրբեջանն ու Թուրքիան ներկա պահին դաշնակիցներ են։  Իհարկե ստորագրումը Շուշիում խորհրդանշական լուրջ ազդակ է։ Էրդողանը բավական լուրջ ծրագրեր ունի հետխորհրդային տարածքի, հատկապես թյուրքական աշխարհի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքաբնակ շրջանների նկատմամբ։ Նա երբեք դա չի թաքցրել և չի թաքցնում։ Ահա այդ ծրագրերն էլ իրականացնում է», – ասաց Սատանովսկին։

Էրդողանը թուրքական նոր կայսրություն ստեղծելու երկու գործիք ունի։ Առաջինը` պանթյուրքիզմն է, երկրորդը` քաղաքական իսլամը, որը նա օգտագործում է թյուրքական աշխարհից դուրս տարածաշրջաններում։ Դրանցում պանթյուրքիզմը տարածված չէ։

Հետխորհրդային տարածքում այս գործիքին զգուշությամբ են վերաբերվում։ Դա նկատելի էր մասնավորապես Թուրքմենստանի ղեկավարության դիրքորոշման մեջ։

«Էրդողանը նոր կայսրություն է կառուցում, մենք տեսնում ենք դա նաև Շուշիի հռչակագրով», – նշեց Սատանովսկին։

Ադրբեջանն այդ ձևաչափում հանդես է գալիս որպես նավթի ու գազի աղբյուր, որպես բավական կարևոր և տարողունակ շուկա։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա դա պայմանական հասկացություն է։ Եթե դրա վրա տնտեսական ներուժի, ռազմական հնարավորությունների տեսանկյունից ազդեցություն կա, ապա այստեղ խնդիր չի առաջանում։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

Արդյո՞ք թուրքական ծրագրերը համապատասխանում են ադրբեջանականին` Սատանովսկին չգիտի։ Մինչ օրս նա այդ առիթով ոչինչ չի լսել Ադրբեջանի ղեկավարությունից։

«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին առնվազն հաղթանակ է ապահովել արցախյան պատերազմում», – ասաց Սատանովսկին` նշելով, որ «Բաքուն գրավելու» մասին Ստեփանակերտից հայտարարություն անողներն անկարող եղան։

Առաջացած հարցերը պետք է ուղղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ միայն։ Արցախը կռվում էր ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի` գեներալիտետի, անօդաչուների, սիրիացի վարձկանների։ Եթե չլինեին ռուսական զորքերը, հայկական Արցախից նույնիսկ հետքը չէր մնա։

Իմաստ չունի այսօր կանխատեսել, թե ինչ կլինի 4.5 տարի հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատն ավարտին կմոտենա։ Հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ տարի անց։

«Հայկական կողմը հստակ ժամանակահատված ունի մինչ այն պահը, երբ ինչ-որ բան կարող է պատահել», – նշեց Սատանովսկին։

Ըստ նրա, շատ բան կախված է նրանից, թե այդ ընթացքում ինչ կհասցնի անել Հայաստանը, ուժեղանալու, վերակառուցվելու, ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։

Սատանովսկին կարծում է, որ կարելի է շարունակել ուրախանալ «ԱՄՆ դեսպանատան չափերով և ժողովրդավարություն խաղալ»` զբաղվելով փողոցային պոպուլիզմով, ինչպես արվել է վերջին տարիներին։ Սակայն դրա արդյունքում  հակառակորդի զորքերը կարող են հայտնվել Երևանում:

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի արդյունքում ադրբեջանական ԶՈւ–ն գրավեց Շուշին։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  առաջնորդների կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն։

105
թեգերը:
պանթուրքիզմ, Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Շուշի, Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
Նոր օրենք՝ Արցախում. Շուշիին ու բռնազավթված մյուս տարածքներին կշնորհվի հատուկ կարգավիճակ
Պուտինն ու Բայդենը

Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

125
(Թարմացված է 22:52 16.06.2021)
Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները պետք է կանխատեսելի ու կայուն լինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպման տոնայնությունը դրական էր։ Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման», – ասել է ԱՄՆ առաջնորդը` գնահատելով բանակցությունների արդյունքները։

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել։

«Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա», – ընդգծել է նա։

Բայդենի խոսքով` քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հստակ բազա ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` Ռուսաստանին ու ԱՄՆ–ին հաջողվել է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե ոչ», – ասել է նա։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` Բայդենը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ դղյակում։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

 

125
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, ԱՄՆ, Ռուսաստան
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

42
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

42
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում