Ուկրաինա–ամերիկյան զորավարժություններ

«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ

248
(Թարմացված է 00:31 17.04.2021)

Ղրիմի սահմանների օդային հետախուզություն, ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում, զանգվածային զորավարժությունների նախապատրաստում և խորհրդավոր բեռներ, որոնք ԱՄՆ-ն տեղափոխում է Ուկրաինա․ վերջին օրերին հյուսիսատլանտյան դաշինքը կտրուկ ակտիվացել է Արևելյան Եվրոպայում։ Ոչ ոք չի թաքցնում, որ դա արձագանքն է Կիևի կողմից Դոնբասի շփման գծի կողմ ստորաբաժանումների և տեխնիկայի տեղափոխմանը, ինչպես նաև երկրի ներսում ռուսական զորքերի տեղաշարժին։ ՌԻԱ Նովոստին վերլուծում է, թե ինչ է տեղի ունենում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

ԱԹՍ-ները ռազմաճակատում

Դոնբասում հերթական սրացումից ի վեր ՆԱՏՕ-ի երկրների ավիացիան ավելի ու ավելի հաճախ է հայտնվում այստեղ։ Շփման գծի վրա գրեթե մշտապես կախված են RQ-4 Global Hawk հետախույզները՝ հետևելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բանակների պաշտպանության նախապատրաստություններին: Բնականաբար, ԱԹՍ-ների արած լուսանկարներն անհապաղ դրվում են Կիևի զորահրամանատարների սեղաններին։

Ուկրաինային ԶՈւ-ն էլ է ակտիվացրել օդային հետախուզությունը. աշխարհազորայինները Թուրքիայում ձեռք բերված Bayraktar TB2 հարվածային դրոններ են նկատել, որոնք ցամաքային թիրախների վրա չեն հարձակվել։ ԱԹՍ-ների օպերատորներն առայժմ ուսումնասիրում են մարտական գործողությունների հավանական թատերաբեմը։ Ուկրաինայի ԶՈւ-ն այդ տիպի չորս դրոն ունի։ Լրացուցիչ ԱԹՍ ձեռք բերելու մասին պայմանագիրը, ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Կիևը Անկարայի հետ ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Բացի այդ, արևմտյան ավիացիան գրեթե ամեն օր Ղրիմի ափերի մշտադիտարկում է անցկացնում։ Սև ծովի չեզոք ջրերի վրայով թռչում են ռադիոէլեկտրոնային հետախուզության ամերիկյան և բրիտանական Boeing RC135W և Lockheed P-3COrion ինքնաթիռներ, ինչպես նաև հականավային P-8APoseidon ինքնաթիռներ։ Դրանց հիմնական խնդիրն է՝ հետևել Սևծովյան նավատորմի նավերի գործողություններին և բացահայտել թերակղզում տեղակայված զորախմբի հակաօդային պաշտպանության դիրքերը։

Խորհրդավոր բեռներ

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է նաև ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում։ Մինչև ապրիլի վերջ Սև ծով պետք է մտնեն ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հրթիռային էսկադրային ականակիրները։ Պենտագոնի պաշտոնական վարկածի համաձայն՝ նավերի տեղափոխումը «առօրեական բնույթ է կրում»: Սակայն Կրեմլը կտրուկ է արձագանքել։ Զարմանալի չէ, քանի որ այդ էսկադրային ականակիրներն ավելի քան 50 «Տոմահավկ» թևավոր հրթիռներ են կրում։

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ռազմական ակտիվությանը, ներառյալ նավերի մուտքը Սև ծով, դա տեղի է ունենում կանոնավոր կերպով»,-նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիմա դա հատկապես համառորեն է արվում, ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, հարցեր են հնչում՝ իսկ ի՞նչ է անում Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի սահմանին։ Պատասխանը շատ պարզ է` մենք այնտեղ ապրում ենք, սա մեր երկիրն է։ Իսկ թե ինչ է անում Միացյալ Նահանգներն իր նավերով ու զինծառայողներով, որոնք մշտապես ՆԱՏՕ-ի ինչ-որ միջոցառումներ են կազմակերպում Ուկրաինայում՝ սեփական տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու, այդ հարցն առայժմ անպատասխան է մնում»։

Անպատասխան է նաև մեկ այլ հետաքրքիր հարց․ ի՞նչ բեռներ են հասցում Կիև ԱՄՆ ՌԾՈւ-ի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները։ Մասնագետներն ուշադրություն են դարձրել FlightRadar ինտերնետ-ծառայության ցուցիչներին․ ամերիկյան C-17 և C-130 ինքնաթիռները, օդ բարձրանալով ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մերձբալթյան երկրներից, իջնում են «Բորիսպոլ» օդանավակայանում, բեռնաթափվում և հետ մեկնում։

Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով՝ Վաշինգտոնն Ուկրաինա է տեղափոխում ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ, ինչը կարող է Ուկրաինայի ԶՈւ մոտակա հարձակման նախանշան լինել։ Նա օրինակ է բերել ԱՄՆ զինված ուժերի մարտավարությունը «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում, երբ հակամարտության առաջին իսկ օրերին ամերիկացիներն ամբողջությամբ «կուրացրել» էին Սադամ Հուսեյնի բանակը։

Այս վարկածի օգտին է խոսում ԴԺՀ-ի իշխանությունների՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ուկրաինացի ուժայինները սկսել են խլացնել ԵԱՀԿ առաքելության ԱԹՍ-ների ղեկավարման ալիքներն ու տվիչները, որպեսզի թաքցնեն ռազմական տեխնիկայի զանգվածային մուտքը տարածաշրջան։ Թեև Ռուսաստանը ևս չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել։

«Եթե ինչ-որ սրացում տեղի ունենա, մենք, իհարկե, կանենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորված կերպով պաշտպանենք սեփական անվտանգությունն ու մեր քաղաքացիների անվտանգությունը, որտեղ էլ նրանք գտնվեն,- ընդգծել է ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը,- նման տեսական սրացման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Կիևի ու նրա արևմտյան ղեկավարների վրա։ Մենք նաև նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին, որ ավելի լավ կլինի, եթե հեռու մնա Ղրիմից, մեր սևծովյան ափերից։ Իրենց օգտին կլինի»։

Նախապատրաստվելով զորավարժություններին

Ռուսական սահմանների մոտ արևմտյան երկրների զորքերի ակտիվության ուժեղացման ևս մեկ պատճառ է ՆԱՏՕ-ի նախապատրաստումը Defender Europe 2021 խոշորագույն ռազմական զորավարժություններին, որոնք մեկնարկելու են մայիսի կեսերին:

Ըստ զորավարժությունների լեգենդի՝ ՆԱՏՕ-ի զորքերը պետք է գրոհեն Կալինինգրադի մարզը, շրջափակեն Ռուսաստանի արևմտյան շրջանները, ինչպես նաև հետ մղեն ռուսների զանգվածային հարձակումը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021-ին հատուկ ուշադրություն կդարձնեն ոչ թե Արևելյան, այլ Հարավային Եվրոպային։ Վարժանքներ են նախատեսվում Չեռնոգորիայում, Կոսովոյում և Ալբանիայում։ Բուլղարիայում և Ռումինիայում հակաօդային պաշտպանության վարժանքներ և հրաձգություններ կանցկացվեն «երկիր–երկիր» դասի հրթիռներով:

Ամերիկացիները զգալի ուժեր կտեղափոխեն Եվրոպա, այդ թվում՝ 1-ին հեծելազորային և 82-րդ օդադեսանտային դիվիզիաների ստորաբաժանումները։ Ատլանտյան օվկիանոսով տարբեր նշանակության հարյուրավոր ռազմական տեխնիկա կտեղափոխեն։ Բացի այդ, Ֆլորիդայի նահանգից Եվրոպա կհասցնեն 53 հետևակային բրիգադը։ Չի բացառվում, որ զորավարժությունների ավարտից հետո սպառազինությունների մի մասն ամերիկացիները կրկին «մոռանան» Եվրոպայում, ինչպես դա արդեն շատ անգամ է եղել։ Մասնագետների կարծիքով՝ Պենտագոնն այդպիսով տարեցտարի մեծացնում է տարածաշրջանում հարձակողական հնարավորությունները։

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների միջև ռազմավարական և օպերատիվ պատրաստվածության ու փոխգործակցության բարձրացմանը: Ընդգծվում է, որ զորավարժությունները երրորդ երկրների համար վտանգ չեն ներկայացնում։ Սակայն Defender Europe 2021-ի հակառուսական օրակարգն ակնհայտ է։ Այսպես, եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի խոսնակ Ալեքսեյ Արեստովիչն ուղիղ հայտարարել է` իմաստն այն է, որ մշակվի Ռուսաստանի դեմ պատերազմը Բալթիկ ծովից Սև ծովն ընկած հատվածում։

Եվ բոլորովին զարմանալի չէ, որ Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերին «Արևմուտք-2021» զորավարժություններ կանցկացնեն։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, համատեղ զորավարժությունները թույլ կտան փորձարկել համախմբված գրոհային ստորաբաժանումների համատեղ գործողությունների նոր եղանակները, ինչպես նաև գնահատել սպառազինության և տեխնիկայի նոր ու արդիականացված նմուշների արդյունավետությունը:

Իսկ առայժմ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, երկրի արևմտյան սահմաններին մարտական պատրաստության ստուգման շրջանակում երկու բանակ և երեք միավոր օդադեսանտային զորքեր են ուղարկել:

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

248
թեգերը:
Զորավարժություններ, ՆԱՏՕ, Ուկրաինա, Ռուսաստան
Լոլիկ

Ռուսաստանն արգելել է ավելի քան 52 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

20
(Թարմացված է 20:52 06.05.2021)
Բեռների արգելման համար հիմք է հանդիսացել լաբորատոր եզրակացությունը, որի համաձայն` Ռուսաստան ներկրվող արտադրանքի մեջ վնասակար վիրուսներ են եղել:

 

ԵՐԵՎԱՆ, մայիսի 6 - Sputnik. Ադրբեջանից ավելի քան 52 տոննա թարմ լոլիկ ապրիլին Ռուսաստանի մուտք չի գործել կարանտինային վնասակար օբյեկտների՝ լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) ու արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպի (Frankliniella occidentalis Perg) առկայության պատճառով: Տեղեկությունը հաղորդում է Ռոսսելխոզնադզորի կովկասյան միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վարչությունը ստուգել է Ադրբեջանից և Իրանից ներկրվող 39,656 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։

«Կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում ՌԴ տարածք չի թույլատրվել ներմուծել թարմ լոլիկի 3 խմբաքանակ (52,2 տոննա) Ադրբեջանից, ինչպես նաև ծաղկակաղամբի 2 խմբաքանակ (32,5 տոննա), թարմ պղպեղի 1 խմբաքանակ (16,6 տոննա) ու թարմ լոլիկի 2 խմբաքանակ (36 տոննա) Իրանից: Ռուսական շուկա չհասած արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 137 տոննա», - նշված է հաղորդագրության մեջ։

Բեռների արգելման համար հիմք է հանդիսացել Բույսերի կարանտինի համառուսական կենտրոնի Դաղստանի մասնաճյուղի լաբորատոր եզրակացությունը, որը հաստատել է ապրանքի մեջ վնասակար օբյեկտների առկայության փաստը:

ՌԴ «Բույսերի կարանտինի մասին» օրենքի խախտման համար բեռների սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել: Վարակված բեռները վերադարձվել են արտահանող երկրներ։

20
թեգերը:
լոլիկ, Ռուսաստան, Ադրբեջան
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Փոխհրաձգություն Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում, ավելի քան 20 զոհ կա. տեսանյութ

79
(Թարմացված է 20:17 06.05.2021)
Փոխհրաձգության հետևանքով մահացածների թվում նաև ոստիկանություն ներկայացուցիչ կա։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռիո դե Ժանեյրոյում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության հետեւանքով 23 մարդ Է մահացել։ Տեղեկությունը հայտնում է G1 կայքը:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել մետրոյում, Ժակարեզինյուում՝ քաղաքի հյուսիսային գոտում։

Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում

Զոհերի թվում են ոստիկանության մեկ սպա կա, 22 կասկածյալ։

Չինական հրթիռը շարքից դուրս է եկել և առաջիկա օրերին կարող է ընկնել Երկրի վրա

79
թեգերը:
Զոհ, կրակոց, Բրազիլիա

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

0
(Թարմացված է 22:44 06.05.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և պարզել` ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններին։

Sputnik Արմենիայի հարցման մասնակիցները համարում են, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Գնալու են քվեարկության, որովհետև մտավախությունները շատ են, իսկ ընտրություններից հետո շատ բան կարող է փոխվել։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ մեր միակ հույսը հզոր զենք ստեղծելն է։

«Մենք ուրիշ ճար չունենք», -ասաց նա։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Տղամարդկանցից մեկն էլ շեշտեց, որ ոչ մի դեպքում չի մասնակցելու ընտրություններին։

«Հերս էլ բանակից գա՝ չեմ մասնակցելու։ Նիկոլի ժամանակ եղել եմ, Ռոբերտի ժամանակ եղել եմ, Սերժի ժամանակ եղել եմ, Պարույրի՝ ևս, բայց ինչի՞ տեղ անցավ»,– նշեց նա։

Որպեսզի իմանաք, թե ինչ պատասխաններ են տվել հարցման մյուս մասնակիցները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

 

0
թեգերը:
Հարցում, Երևան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ