00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք 2»-ը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСтроительство газопровода "Северный поток-2"
Строительство газопровода Северный поток-2 - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն որոշել է կարգավորել Դոնալդ Թրամփի օրոք փչացած հարաբերությունները։ Պենտագոնի ղեկավարը մեկնել է Բեռլին, հրահանգել է ավելացնել ամերիկացի զինվորների թիվը և հասկացրել, որ նոր վարչակազմն էլ է կտրականապես դեմ «Հյուսիսային հոսք–2»-ին։ Նրա այցից հետո գերմանացիները կանգնեցրել են նախագիծը։ Ի՞նչ զիջումների է պատրաստ ԳԴՀ-ն՝ վերլուծում է ՌԻԱ Նովոստին։

Քսենյա Մելնիկովա

Ռևերանս ամերիկացիներին

Գերմանիան «Հյուսիսային հոսք–2» գազատարի հարցում հաշվի է առել ԱՄՆ-ի կարծիքը և մորատորիում է հայտարարելու վիճելի նախագծի ավարտի համար։ Այդ մասին պատմել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամպ-Կարենբաուերը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո։ Նախօրեին նա Բեռլին էր մեկնել եվրոպական առաջին մեծ շրջագայության ժամանակ։ Դրանով ԱՄՆ պաշտպանության նախարարը ցույց տվեց, որ Բայդենի օրոք Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ։ Նույնպիսի պատրաստակամություն են ցուցաբերել նաև Բեռլինում։

«Հյուսիսային հոսք-2»․ ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Առայժմ կառուցել են գազատարի 95 տոկոսը կամ 2460 կմ-ից 2339-ը։ Եթե նախագիծն այնուամենայնիվ ավարտին հասցվի, ապա Գերմանիան ռուսական գազ կգնի որոշակի պայմաններով։ «Դրանք կախված են Մոսկվայի պահվածքից»,-նշել է Քրամփ-Կարենբաուերը։

Օսթինը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը դեմ է Բալթիկ ծովի հատակով գազատարի երկրորդ ճյուղի շինարարության ավարտին: Բայց միաժամանակ ընդգծել է, որ նախագծի շուրջ տարաձայնությունները ոչ մի կերպ չեն ազդի երկու երկրների սերտ համագործակցության վրա։ Ի դեպ, Քրամփ-Կարենբաուերին ու նրա ամերիկացի գործընկերոջը հետաքրքրել է ոչ միայն «Հյուսիսային հոսք–2»-ը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր Գերմանիայից 9,5–12 հազար ամերիկացի զինվոր դուրս բերել՝ Գերմանիային մեղադրելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հանդեպ բազմաթիվ միլիարդների պարտքի համար: Նոր վարչակազմը, ընդհակառակը, մեծացնում է ռազմական կոնտինգենտը։ Ճիշտ է, ընդամենը 500 հոգով։ Ի դեպ, ԱՄՆ-ի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հետո կրկին վերադարձել են վիճելի գազային նախագծի քննարկմանը։

«Հյուսիսային հոսք–2»-ը գլխավոր խոչընդոտներից մեկն է Վաշինգտոնի և Բեռլինի հարաբերություններում։ Այդպես էր Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ, շարունակվում է նաև Ջո Բայդենի օրոք։ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք–2»-ը կկտրի իրենց եվրոպական շահավետ էներգետիկ շուկաներից, որոնք իրենց հերթին կախված կլինեն ռուսական գազից։

Խողովակաշարն անցնում է Գերմանիայի, Դանիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի տնտեսական գոտիներով և տարածքային ջրերով: Կոպենհագենը երկար ժամանակ դեմ էր շինարարությանը, բայց հետո համաձայնեց։ Գերմանական իշխանությունները աջակցում են նախագծին և հորդորում են այն համարել «զուտ տնտեսական» և «ծեծելու տղա չսարքել»։

Բայց երկրում ամենևին էլ ոչ բոլորն են այդպես մտածում։ Քննադատությամբ են հանդես գալիս կանաչներն ու բնապահպանները։ Օրերս Deutsche Umwelthilfe (DUH) բնապահպանական կազմակերպությունը Համբուրգի դատարանում վիճարկել է աշխատանքը շարունակելու թույլտվությունը, որը տվել էր Ծովային նավագնացության և ջրագրության դաշնային գերատեսչությունը:

ԱՄՆ-ից բացի, գազատարին դեմ են Ուկրաինան ու Լեհաստանը։ Այդ երկրներին ձեռնտու է, որ ռուսական գազի տարանցումը շարունակվի իրենց տարածքով։ Նրանց աջակցում են Չեխիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան և Խորվաթիան․ նրանք վախենում են, որ «Հյուսիսային հոսք–2»-ը կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը եվրոպական էներգետիկ շուկայում:

Թրամփը թափով էր հարվածում

Դոնալդ Թրամփը գազատարի կառուցմանը ակտիվ հակազդում էի պատժամիջոցներով։ Նրա շրջապատում համարում էին, որ սահմանափակումները ցից կխրեն նախագծի սրտում։ 2017թ․-ից սկսած` նա մշտապես պատժամիջոցների նորանոր փաթեթներ էր ընդունում․ հարվածում էին հիմնականում «Հյուսիսային հոսք–2»-ի աշխատանքներին մասնակցող արտասահմանյան կազմակերպություններին։

Рабочие на строительной площадке газопровода Северный поток-2, недалеко от города Кингисепп (5 июня 2019). Ленинградская область - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2020
«Գործում է ի հեճուկս ամեն ինչի»․ «Հյուսիսային հոսք– 2»-ը վերջնուղի է դուրս եկել

Սկզբում օրենք ընդունեցին, որը խստացնում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ամերիկյան ու արտասահմանյան ընկերություններին նախազգուշացնում էր հեռու մնալ «պաշտպանական և հետախուզական սեկտորների» ռուսական ձեռնարկությունների և գերատեսչությունների հետ համագործակցությունից: Երկու տարի անց Թրամփը ստորագրեց ռազմական պաշտպանական բյուջեն, որում նույնպես պայմանավորվել էին հոսքը փակելու միջոցների մասին։ Եվ շուտով շվեյցարական Allseas ընկերությունը, որը զբաղվում էր «Հյուսիսային 2»– խողովակներով, բոլոր նավերը դուրս բերեց Բալթիկ ծովի շինարարության շրջանից: Եվրոպացիներին նման ճնշումը դուր չեկավ, բայց հակազդել չէին կարող։

Սպիտակ տուն գալուց հետո Բայդենը հայտնվել է երկընտրանքի առաջ. մի կողմից «Հյուսիսային հոսքին» դեմ են երկու կուսակցությունները, իսկ պատժամիջոցների մեղմացումը կհամարեն զիջում Մոսկվային, մյուս կողմից՝ ամերիկացի նոր առաջնորդը պետք է կարգավորի Թրամփի օրոք փչացած հարաբերությունները Եվրամիության, հատկապես Գերմանիայի հետ, որն աջակցում է նախագծին:

Մեզ էլ ղեկը տվեք․ ԵՄ առաջնորդներն ուզում են համաշխարհային կառավարություն մտնել

Սակայն արդեն փետրվարի վերջին «Ֆորտունա» նավը, որը կապված է գազատարի շինարարության հետ, և դրա սեփականատերը՝ «КВТ-Рус» ընկերությունը, հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների նոր ցուցակում, թեև նրանց դեմ արդեն այլ պատժամիջոցներ էին գործում: 2021 թ․-ի փետրվարին եվրոպական 18 ընկերություն դուրս եկան նախագծից Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով։ Մարտին ԱՄՆ-ի իշխանությունները կրկին նախազգուշացրին նախագծի մասնակիցներին, որ նոր սահմանափակումներ կմտցնեն, եթե նրանք շարունակեն աշխատանքները:

Բեռլինը բավականին երկար ժամանակ քննադատում էր Վաշինգտոնի գործողությունները, և շատերը մինչև օրս վստահ են, որ նախագիծն այնուամենայնիվ կավարտեն։ «Ինչպիսի իրավիճակ էլ լինի Ամերիկայում, այնտեղ բոլորին միավորում է մեծ ցանկությունը, որ Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները չկարգավորվեն։ «Հյուսիսային հոսք–2»-ի շինարարությունը ավարտին կհասցնեն՝ անկախ նրանից, թե ինչպես կպահի իրեն նոր վարչակազմը»,-կարծում է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը։

Կրեմլում խոստովանում են, որ ամերիկյան սահմանափակումները բարդացնում են աշխատանքը։ «Գազպրոմը» 2021թ․-ին ստորագրված հուշագրում չի բացառում նախագծի ժամանակավոր դադարեցումը կամ ընդհանուր չեղարկումը, եթե «քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվի»։ «Հյուսիսային հոսանք 2»-ը շահավետ նախագիծ է ամբողջ Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի տնտեսության համար»,-բազմիցս հիշեցրել է Վլադիմիր Պուտինը։ Առավել ևս, որ նոր գազամուղները բեռնելուն զուգահեռ Մոսկվան պատրաստ է պահպանել ուկրաինական տարանցումը։ Ռուսաստանում վստահ են, որ ամերիկացիները պարզապես դուրս են մղում մրցակիցներին՝ փոխարենը առաջարկելով իրենց հեղուկ գազը։

Կավարտե՞ն, թե՞ ոչ

Փորձագետները կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, գազամուղն այնուամենայնիվ ավարտին կհասցվի, բայց չի գործարկվի ամբողջ հզորությամբ: «Կան սահմանափակումներ՝ կապված ԵՄ-ի նոր կանոնների հետ, որոնց համաձայն՝ գազի մեկ մատակարարը կարող է տրանսպորտային ենթակառուցվածքն օգտագործել միայն 50 տոկոսով»,-բացատրել Միջազգային գործերի ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

Ե՞րբ կավարտվի կառուցումը․ «Ակադեմիկ Չերսկի» նավը մոտեցել է «Հյուսիսային հոսք–2» գազամուղին - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2020
«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը

Նրա խոսքով՝ այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ՝ գազատարի փակումը կամ ԱՄՆ-ի կողմից փոխհատուցումը Գերմանիային։ Վաշինգտոնը կարող է ներդրումներ կատարել ամերիկյան հեղուկացված գազի ընդունման տերմինալների կառուցման գործում։ Չնայած դեռ պարզ չէ, թե դա ինչպես կզարգանա Բայդենի՝ թերթաքարային գազի արդյունահանման հակառակորդի օրոք։

«Հավանականություն կա, որ ամերիկացիներն ուղղակի ժամանակ են ձգում։ Մերկելը հեռանում է, նա կարծիքը չի փոխելու։ Աշնանը ԳԴՀ-ում ընտրություններ տեղի կունենան։ Եթե իշխանության գա նոր կոալիցիան և հաջորդ կանցլերը կանաչներից լինի, նա կարող է ընդհանրապես այլ կերպ վերաբերվել «Հյուսիսային հոսք–2»-ին։ Այդ դեպքում նախագիծն ինքն իրեն կմեռնի»,-վերլուծում է քաղաքագետը։

Թանկ նստեց․ Եվրոպան Ռուսաստանի պատճառով միլիարդներ է կորցրել

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Պենտագոնի ղեկավարը Բեռլին կատարած այցի ժամանակ պահանջել է, որ գերմանական իշխանությունները սկսեն Վաշինգտոնից հեղուկացված գազ գնել: «Գերմանիան իրավունք կստանա ավարտելու շինարարությունը՝ մատակարարումների մասնակի դիվերսիֆիկացման դիմաց։ Սակայն գազատարի վրա քաղաքական ճնշումը չի նվազի»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Գերմանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը չպետք է գերմանական իշխանությունների վերջնական դիրքորոշում համարել։ Քրամփ-Կարենբաուերը հայտնի է Մոսկվային ուղղված կտրուկ հայտարարություններով։ Այժմ ԱՄՆ-ն ու Գերմանիան ձգտում են փոխզիջում գտնել և բարելավել հարաբերությունները։ Առայժմ անհասկանալի է, թե ինչպես են նրանք դա անելու։ «Հյուսիսային հոսք–2»-ի շինարարության ավարտի վրա մորատորիում հայտարարելու առաջարկը միայն կհետաձգի խնդրի լուծումը։

Լրահոս
0