Մարիաննա Մուկուչյանը

Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները

203
(Թարմացված է 09:50 07.04.2021)
Ամենայն հավանականությամբ, աղջիկներն ահավոր կարոտել են ծովային հանգիստը։ Նրանցից ոմանք չեն դիմացել ու «ճամփորդել» են դեպի ամառ։

Վերջին օրերին Instagram սոցիալական ցանցում հայտնի հայուհիների լողազգեստով սեքսուալ լուսանկարների «տեղատարափ» է։ Ոմանք լուսանկարվում են հենց օվկիանոսի կամ ծովի ֆոնին, ոմանք էլ պարզապես որոշել են այսպես կարոտն առնել արևից ու ավազոտ լողափից։

Ալիսա Փանիկյան

Կանադահայ հայտնի մոդել ու հեռուստահաղորդավարուհի, «Միսս Կանադա-2006» Ալիսա Փանիկյանն Instagram-ի իր էջում «վարակիչ» ամառային գրառում է արել:

Լուսանկարում նա պատկերված է մուգ նարնջագույն լողազգեստով, իսկ տեսանյութում Ալիսան իր բաժանորդներին օդային համբույրներ է ուղարկում, քանի դեռ ծովային ալիքները փորձում են «կլանել» նրան։

Նա մեկնաբանել է լուսանկարը․ «Շնչիր ծովը, զգա երկինքը։ Եվ թող, որ հոգիդ թռչի»։

Ռուբինա Խանզադյան

Ամերիկացի թոփ-մոդել Ռուբինա Խանզադյանը Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է մի քանի լուսանկար, որտեղ նա հիանալի տեսարաններով ավազե լողափում է:

View this post on Instagram

A post shared by Rubina Dyan (@rubinadyan)

Աղջկա հագին վառ վարդագույն բիկինի է, կարմիր շորտեր ու քամուց «թռչող» բաց վարդագույն վերնաշապիկ:

 «Կարոտում եմ այս ամենը», — գրել է «վայրի» գեղեցկուհին:

Մարիաննա Մուկուչյան

Ամռան գալու չի համբերում նաև հայտնի ոճաբան և դիմահարդար, փոփ-դիվա Իվետա Մուկուչյանի հարազատ քույրը՝ Մարիաննա Մուկուչյանը։ Նա լուսանկարների ու տեսանյութերի մի ամբողջ շարք է հրապարակել Գոայում իր հանգստից։

 «Չեմ համբերում, երբ է սա լինելու։ Շուտով, շատ շուտով...», - գրել է նա։

Գոհար Ավետիսյան

Իսկ ահա մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը ծովին կարոտելու կարիք չունի։ Նա այժմ իր ընտրյալի հետ հանգստանում է Մալդիվներում, որտեղից բաժանորդներին ուրախացնում է լողազգեստով լուսանկարներով։

Instagram story Гоар Аветисян
Գոհար Ավետիսյանը` Մալդիվներում

Նշենք, որ հայտնի դիմահարդարն ավելի քան 40 կիլոգրամ նիհարել է, իսկ հետո կազմվածքի շտկման համար վիրահատություն է տարել։

Քիմ Քարդաշյան

«Ամբողջ շաբաթ հանգստի վայրից լուսանկարներով սպամ եմ անելու», - խոստացել է հայտնի հեռուստաաստղն ու առաջին լուսանկարներն է հրապարակել:

Կադրում Քիմը մուգ շագանակագույն լողազգեստով է՝ թափած մազերով։ Ընդ որում՝ Քիմն առանց դիմահարդարման է։

Քենդալ Ջեներ

Քիմից հետ չի մնում նաև նրա կրտսեր, բայց ոչ պակաս աստղային քույրը՝ Քենդալ Ջեները։ Նա թեև այնքան էլ հայուհի չէ, ավելի ճիշտ՝ բոլորովին հայուհի չէ, բայց մենք չկարողացանք այս լուսանկարների կողքով անտարբեր անցնել։ Քիմի հետ նրա հարազատությունն էլ, այնուամենայնիվ, մի քիչ «պարտադրող է»։

View this post on Instagram

A post shared by Kendall (@kendalljenner)

Աղջկա գայթակղիչ լուսանկարները, որտեղ նա թաց մազերով է, մարմնագույն բիկինիով ու բաց շագանակագույն կոշիկներով, հիացրել են բաժանորդներին:

Լուսինե Թովմասյան

Օրերս հանգստից լուսանկարներ է հրապարակել նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։

«Միսս Հայաստան-2003»-ը չի գրել, թե որտեղ է հանգստանում, սակայն ծովի երկնագույն երանգը, ինչպես նաև Լուսինեն սպիտակ լողազգեստով անտարբեր չեն թողել իր բաժանորդներին։

Աննա Գրիգորյան

Սև սեքսուալ լողազգեստով լուսանկար է հրապարակել նաև հայ մոդել ու դերասանուհի Աննա Գրիգորյանը:

Ճիշտ է, նա լուսանկարվել է ֆոտոալբոմների, այլ ոչ թե ծովի ֆոնին։

203
թեգերը:
Ալիսա Փանիկյան, Գոհար Ավետիսյան, Մարիաննա Մուկուչյան, Քիմ Քարդաշյան, Լուսինե Թովմասյան, Ռուբինա Խանզադյան, Լողազգեստ, հայ
Ըստ թեմայի
Ախ, այդ հայուհիները, որ նվաճում են աշխարհը. Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել իր մայրիկին
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Որտե՞ղ է հանգստանում գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը. լուսանկարներ
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

44
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

44
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

76
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

76
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Молочные продукты в магазине

Կաթնամթերքի գնի էական բարձրացում չկա, բայց արտադրողները մոլորեցնում են սպառողին

0
ՏՄՊՊՀ–ն արտադրողներից պահանջում է հստակ տարանջատել կաթ պարունակող ու բուսական յուղ պարունակող մթերքները և ապրանքի վրա գրել իրականությանը համապատասխանող տեղեկություններ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։

Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։

Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։

Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։

«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։

Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։

0