00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ Դոնբասի պատճառով է». ինչի է պատրաստվում ԱՄՆ-ի բանակը Եվրոպայում

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցСитуация на линии разграничения в Донецкой области
Ситуация на линии разграничения в Донецкой области - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Բաժանորդագրվել
Դոնբասում հակամարտության սրման և ուկրաինացի քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ-ն Եվրոպայում ռազմակայանների ռեժիմը «հնարավոր ճգնաժամ» մակարդակից փոխել է «պոտենցիալ անխուսափելի ճգնաժամի»:

Նիկոլա Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Ամերիկյան New York Times պարբերականը հայտնում է, որ Պենտագոնը որոշել է դա անել Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների սրման, ինչպես նաև «տարածաշրջանում Մոսկվայի ռազմական ակտիվության ավելացման» պատճառով:

Կիևն ու «տիկնիկավարները»

Ուկրաինայի հարավ-արևելքում մլմլացող  ռազմաքաղաքական խարույկն ուր որ է նոր ուժով է բռնկվելու։ Համառորեն անտեսելով Մինսկի համաձայնությունները՝ դրան կրկին վառելափայտ է նետում Կիևը։ ԴԺՀ - ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթներին պարբերաբար տեղեկացնում են հրադադարի տասնյակ խախտումների մասին։ Ուկրաինայի Զինված ուժերը գնալով ավելի հաճախ են հրետանային ու ականանետային հարվածներ հասցնում բնակավայրերին: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

Ինքնակոչ ԴԺՀ ղեկավարը կարծում է, որ դժվար թե հնարավոր լինի խուսափել պատերազմից.

«Դատելով Կիևի գործողություններից՝ դրա հնարավորությունը չափազանց փոքր է»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: ԴԺՀ-ն, ինչպես եւ ԼԺՀ-ն, արել ու շարունակում են անել հնարավոր ամեն ինչ, որ հակամարտությունը կարգավորվի հենց քաղաքական եղանակով: Ավաղ, Կիևը բոլորովին այլ կերպ է տրամադրված։ Սուտ, մանիպուլյացիա․ սա այն ամենն է, ինչը հիմա տեսնում ենք Ուկրաինայի կողմից։ Նման պայմաններում քաղաքական կարգավորման շանսը չնչին է, եթե չասենք, որ զրոյի է հավասար»։

Սադրիչ քամին Կիևից փչում է ոչ միայն դեպի հարավ-արևելք, այլև՝ դեպի արևմուտք։ Օրերս Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը տեղյակ է «Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական պատրաստությունների մասին»։

Կրեմլում ընդգծում են, որ ռուսական բանակը չի մասնակցել ու չի մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Դոնբասի հակամարտությունը բացառապես ներուկրաինական է։ Եվ աշխարհում ոչ ոք չի ուզում, որ «Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում քաղաքացիական պատերազմի բռնկում լինի»։

«Վալդայ» վերլուծական ակումբի ռազմական փորձագետ Արտյոմ Կուրեևը վստահ է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել ու պարում է բացառապես ԱՄՆ-ի սրնգի տակ:

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

«Եթե հրաման տան հարձակվել Ղրիմի կամ Դոնբասի վրա, Կիևը դա կանի՝  չմտածելով Ուկրաինայի համար վնասի մասին», - ասել է Կուրեևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: - Առավել ևս և՛ Զելենսկուն, և՛ Բայդենին հիմա խոշոր ռազմական հաջողություն է պետք։ Դոնբասը հիանալի վայր է դրա համար։ Ամբողջ հարցը չճանաչված հանրապետությունների զորքերի՝ հարձակումը հետ մղելու ու նրանց աջակցելու Մոսկվայի պատրաստակամությունն է: Ի դեպ, Վաշինգտոնն ամեն դեպքում շահեկան վիճակում է։ Ուկրաինայի զինված ուժերի հետ մղած հարձակումը թույլ կտա հերթական անգամ դեմոնացնել Ռուսաստանին ու պատժամիջոցներ սահմանել, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք -2»-ի հետ կապված:

«Ինքնուրույն գլուխ կհանեն»

Ուկրաինան ու ԱՄՆ-ն շարունակում են յուղ լցնել կրակի վրա՝ ներկայացնելով ռուսական զորքերի բացարձակ օրինական տեղաշարժերը սեփական տարածքում որպես մարտական գործողությունների նախապատրաստում ՝ հարևան երկիր ներխուժելու համար: Դրանով նրանք փորձում են արդարացնել նաև Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ուժեղացված ռազմական աջակցությունը և նույնիսկ ամերիկյան զորքերի հնարավոր տեղափոխումն Ուկրաինա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի հետ զրույցում դատապարտել է «ռուսական սադրանքների էսկալացիան»: Պենտագոնը հաստատել է Կիևի իշխանությանն աջակցելու պատրաստակամությունը՝ «ռուսական ագրեսիայի դեմ առավել արդյունավետ պաշտպանվելու համար»։ Վաշինգտոնում հիշեցրել են, որ 2015-ից Ուկրաինային ավելի քան երկու միլիարդ դոլար են հատկացրել տարբեր սպառազինություններ գնելու ու ռազմական մասնագետներ պատրաստելու համար: Ամերիկացիները խոստանում են հետագայում էլ աջակցել Կիևին, իսկ «ռուսական ագրեսիայի սրման դեպքում Միացյալ Նահանգները Ուկրաինային միայնակ չեն թողնի»։

Встреча президента России Владимира Путина и председателя Китайской народной республики Си Цзиньпина (26 апреля 2019). Пекин - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են

«ԱՄՆ-ն իսկապես հայտարարել է, որ կաջակցի Կիևին Ռուսաստանի հետ հակամարտության հարցում», - մեկնաբանում է Արտյոմ Կուրեևը: - Ճիշտ է, խոստումը մի փոքր լղոզված է։ Այո, Ուկրաինային կօգնեն ամրապնդել բանակը, կփոխանցեն մարտական տեխնիկան։ Բայց եթե Դոնբասի հակամարտությունը կրկին բռնկվի, արդյո՞ք այնտեղ ամերիկացի զինյալներ, զորամասեր կհայտնվեն։ Նման սցենարն արդեն գրեթե երրորդ համաշխարհային պատերազմ է»։

Փորձագետը չի հավատում, որ Պենտագոնը կհամարձակվի դա անել։ Վաշինգտոնում կարծում են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն վերջին յոթ տարիների ընթացքում բավական ուժեղացել է։

«Այլ բան է, որ հակամարտության սրման մեղքը միանշանակ կդնեն Ռուսաստանի վրա, ինչը կոշտ պատժամիջոցների նոր ալիք կառաջացնի», — ասել է նա: - Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն փորձի հասկանալ, թե ով է արել առաջին կրակոցը, այնտեղ արդեն ամեն ինչ որոշել են։ Հարցը միայն այն է, թե ինչի կարող է հասնել ուկրաինական բանակը, և ինչպես կարձագանքեն Մոսկվայում։ Իսկ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի պատրաստվածության մակարդակի բարձրացումը ազդանշան է Կիևին և յուրօրինակ ճնշում է Մոսկվայի վրա»։

Համացանցում այժմ հաճախ են հրապարակում ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր, որոնք նկարահանվել են այդ թվում Ղրիմում ու Ռոստովի մարզում: Սակայն այդ բոլոր «փոխադրումները» կապված են բացառապես Զինված ուժերի ամենօրյա գործունեության և պլանային մանևրների հետ։

Օրինակ, ապրիլի 2-ին Սևծովյան նավատորմը սկսել է հսկիչ ստուգումներ անցկացնել Ղրիմում ու Կրասնոդարի երկրամասում տեղակայված ուժերում։ Մարտավարական վարժանքների շրջանակում ցամաքային զորքերի ստորաբաժանումները, ավիացիան ու ՀՕՊ-ը կմշակեն հարձակողական ու պաշտպանական առաջադրանքներ:

Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից

Ակնհայտ է, որ նման ծավալի զորավարժությունները պահանջում են զորքերի մշտական տեղաշարժեր, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով։ ԱՄՆ-ն և Ուկրաինան ասում են, որ բջջային հեռախոսներով նկարահանած բանակային շարասյուների կադրերը Ռուսաստանի ռազմանան ակտիվության ավելացման «հերթական ապացույցներն են»։

«Աչքի գերանը»

Ընդ որում, և՛ Վաշինգտոնը, և՛ Կիևն ավանդաբար լռում են սեփական գործողությունների մասին։ Այսպես, առանց մեկնաբանության է մնում Եվրոպայից Ուկրաինա օդային կամրջի ակտիվացման մասին տեղեկատվությունը։ Մի քանի օր շարունակ ռազմափոխադրական ինքնաթիռներն այնտեղ ռազմակայաններից ինչ-որ բեռներ էին տեղափոխում։

Նույնիսկ եթե դա հերթական համատեղ զորավարժությունների պատրաստություն է, հավանական հակառակորդը հստակ է՝ Ռուսաստանը։ ՆԱՏՕ-ն պատրաստվում է 25 տարվա ընթացքում խոշորագույն Defender Europe 2021 զորավարժություններին։ Ավելի քան 20 հազար ամերիկացի զինծառայող ու 17 հազար զինծառայող այլ երկրներից։ Նախատեսվում է հարձակողական ու պաշտպանական գործողություններ մշակել Արևելյան Եվրոպայում, Մերձբալթյան երկրներում, Բալկաններում, Բալթիկ ու Սև ծովերի ջրային տարածքներում:

Զորավարժություններին կմասնակցի նաև Ուկրաինան՝ որպես երկիր, որը վերջերս ստացել է «ՆԱՏՕ-ի՝ ընդլայնված հնարավորություններով գործընկերոջ» կարգավիճակ: «Եվրոպայի պաշտպանի» հակառուսական ուղղվածությունը հաստատել են նաև Կիևում։ Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ դաշինքի զորավարժություններն անհրաժեշտ են «Ռուսաստանի հետ պատերազմը մշակելու համար»:

Президент России Владимир Путин и федеральный канцлер Германии Ангела Меркель перед совместной пресс-конференцией по итогам встречи (11 января 2020). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ո՞վ կպատվաստի Եվրոպային` ինքնուրույնությունը թուլացնելու վիրուսի դեմ

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի կարծիքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները միայն լրացուցիչ ուժեր տեղափոխելու պատրվակ են, իսկ «պոտենցիալ անխուսափելի ճգնաժամ» մարտունակության մակարդակը միայն հաստատում է դա։

«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ -ն խմբավորում են ստեղծում Ուկրաինայի հարավ-արևելքում լայնածավալ զինված հակամարտության դեպքում Ռուսաստանին հակազդելու համար,- կարծում է նա: - Զորավարժությունների անվան տակ նրանք ավելացնում են ուժերը, ԱՄՆ-ից զորքեր են տեղափոխում Եվրոպա։ Դոնբասում այժմ մոտ 600 հազար ՌԴ քաղաքացի կա, և Սահմանադրության համաձայն՝ մենք պետք է պաշտպանենք նրանց։ Այս իրավիճակում միանգամայն կարելի է ակնկալել, որ ՆԱՏՕ –ն էլ է միջամտելու հակամարտությանը»։

Բոլոր դեպքերում, ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները միակարծիք են, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների մասնակցությամբ լայնածաված պատերազմի վտանգը մեծ չէ: ՆԱՏՕ-ում նույնիսկ ամենատթաքարյուն մարդիկ շատ լավ հասկանում են՝ նման արկածախնդրությունը բոլորի համար էլ վատ կավարտվի։

Լրահոս
0