Փոլ Ռիտեր

Մահացել է «Չեռնոբիլ» սերիալի աստղ Փոլ Ռիտերը

75
(Թարմացված է 16:09 06.04.2021)
Բրիտանացի դերասանը կյանքից հեռացել է 55 տարեկանում։ Վերջին ժամանակաշրջանում դերասանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մահացել է թատրոնի և կինոյի դերասան Փոլ Ռիտերը, որը հատկապես հիշվել է «Չեռնոբիլ» աղմկահարույց սերիալում ինժեներ Անատոլի Դյատլովի դերով: 55-ամյա արտիստի մահվան մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ցավով հաստատում ենք, որ անցած գիշեր մահացել է Փոլ Ռիտերը։ Նա կյանքին հրաժեշտ է տվել իր տանը։ Դերասանի կողքին եղել են կինը՝ Փոլին, և որդիները՝ Ֆրենկն ու Նոյը», – ասված է The Guardian-ի հաղորդագրության մեջ։

Ռիտերի գործակալը հայտնել է, որ դերասանը տառապում էր գլխուղեղի ուռուցքից։

Փոլ Ռիտերը ծնվել է 1966 թվականի մարտի 5-ին անգլիական Քենթ կոմսությունում։ Խաղացել է «Հարի Փոթերը և կիսարյուն արքայազնը» ֆիլմում, մի շարք դրվագային դերեր է կատարել «Ռեմբոյի որդին», «Իններորդ լեգեոնի արծիվը», «Դառնալ Ջոն Լենոն» և այլ ֆիլմերում: HBO-ի «Եկատերինա Մեծ» սերիալում Ռիտերը մարմնավորել է Ալեքսանդր Սուվորովին:

Մյասնիկովն ասել է՝ որ մթերքն է ավելի լավ պաշտպանում քաղցկեղից

75
թեգերը:
քաղցկեղ, Մահ, դերասան
Ըստ թեմայի
Ինչպես ժամանակին ախտորոշել թոքերի քաղցկեղը. բժիշկները «ոչ ստանդարտ» ախտանշան են գտել
Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում
«Ես կամ և լինելու եմ». քաղցկեղը դատավճիռ չէ
Դատարանի մուրճ

Կանադական ընկերությունը ավելի քան 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

41
(Թարմացված է 23:46 20.04.2021)
Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար և բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կանադական Alamos Gold Inc. ընկերությունը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել ոսկու արդյունահանման նախագծի նկատմամբ վերաբերմունքի համար, հաղորդում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Հայցը հոլանդական դուստր ընկերության կողմից կներկայացվի Նիդեռլանդների և Թուրքիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագրին համապատասխան։

Սպասվում է, որ այն կգերազանցի 1 մլրդ դոլարը, ինչը համապատասխանում է ընկերության թուրքական ակտիվների արժեքին։

2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը չի կարողացել սովորական կարգով երկարացնել օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիաները, չնայած այն բանին, որ Alamos Gold Inc-ը կատարել է դրանք երկարաձգելու համար բոլոր իրավական և նորմատիվ պահանջները: Իշխանությունները չեն նշել չվերկնքման կամ ժամկետները չերկարաձգելու պատճառները։

Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար և բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացման ընթացքում պետական եկամուտները կկազմեն 551 մլն դոլար:

«Մեր աշխատանքը կանգնեցվել է ավելի քան 18 ամսով Թուրքիայի համար աննախադեպ եղանակով, չնայած այն բանին, որ մենք ստացել ենք հանքի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

2019 - ի ընթացքում բնապահպանական խմբերը եւ տեղացիները բողոքել են Իդայի լեռներում Alamos Gold Inc նախագծի դեմ` հայտարարելով, որ այն հանգեցրել է 200.000 ծառերի հատման: Նրանք նաև պայքարում են ոսկու արդյունահանման համար նախատեսված ցիանիդի օգտագործման դեմ։

Alamos Gold Inc-ը հույս է հայտնել, որ արբիտրաժային գործընթացը արդար լուծում կբերի:

41
թեգերը:
դատ, Ոսկի, արտահանում, Թուրքիա, Կանադա
Ըստ թեմայի
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիևի նկրտումները․ ԱԳՆ
«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից
Իլհամ Ալիև

«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից

279
(Թարմացված է 23:19 20.04.2021)
Ալիևի խոսքով ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը իրենց կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Եվ իրենք կարծում էին, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Բաքուն ակնկալում է ավելի ամբողջական պատասխան ստանալ Ռուսաստանից Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տրված նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։

«Մեզ պետք է պաշտոնապես պատասխան տան։ Կա՛մ այդ հրթիռները փոխանցվել են Հայաստանին, կա՛մ անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից։ Այս հարցերի պատասխանները չկան։ Տհաճ իրավիճակ է», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմավարական գործընկերություն։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեր կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Մենք կարծում էինք, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի մեր հարաբերությունները։ Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ ամբողջական պատասխանի բացակայությունն, իհարկե, ափսոսանք ու զարմանք է առաջացնում ինչպես ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ ադրբեջանական ղեկավարության մոտ։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կպարզվի», — հավելել է Ադրբեջանի նախագահը։

«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը

Մարտի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել «Իսկանդեր» ռազմամթերքի բեկորների հայտնաբերման մասին: Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին հայտնաբերվել էին երկու հրթիռի բեկորներ։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանի սպառազինության մեջ կա «Իսկանդեր-Է» տեսակի զենքը, ոչ թե «Իսկանդեր-Մ»։ Բաքվում սկսեցին գրել, որ ադրբեջանական զինուժի դեմ Ռուսաստանի կողմից են կիրառվել այդ հրթիռները։ Իսկ Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդեր հրթիռներ ընդհանրապես չեն կիրառվել։

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Այդ կապակցությամբ շատ ռուս և հայ փորձագետներ պնդում են, որ «Իսկանդերների» բեկորները կարող էին բերվել թուրք մասնագետների կողմից Սիրիայից ՝ սադրանքի նպատակով։

279
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Շուշի, Ռուսաստան, Իսկանդեր, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Թաթոյան
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

0
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
0
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին