00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամոթալի օր Թուրքիայի համար». ընդդիմությունը դատապարտել է ծովակալների ձերբակալությունը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции "Аккую" (3 апреля 2018). Анкара, Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվել
Մոնտրյոյի կոնվենցիայի շուրջ ծավալված սկանդալը նոր թափ է հավաքում Թուրքիայում։ Երկրի նախագահի կողմնակիցներն արդեն դատապարտել են կոնվենցիային աջակցած պաշտոնաթող ծովակալների դիրքորոշումը, բայց ընդդիմադիրները կանգնել են զինվորականների կողքին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Թուրքական ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) փոխղեկավար Էնգին Օզքոչն ու «Հայրենիք» կուսակցության Մուհարեմ Ինջեն դատապարտել են տասը պաշտոնաթող ծովակալի ձերբակալությունը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Самолет с турецкими военными, прибывшими на учения в Азербайджан. Стоп-кадр с видео, предоставленного Минобороны Азербайджана (27 июля 2020). - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Երեկ հրապարակվել էր 103 պաշտոնաթող թուրք ծովակալների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող նամակը։ Նրանք Մոնտրյոյի կոնվենցիան անվանել էին Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է երկրի սուվերեն իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ։ Հայտարարել էին, որ այդ համաձայնագրի վերանայման հարցի քննարկումն անընդունելի է, շեշտել էին, որ պետք է պահպանել Թուրքիայի գործող սահմանադրությունը, մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայր օրենքը նոր մշակման կարիք ունի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ձերբակալել է նամակը ստորագրած 10 ծովակալի։ Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայտարարությունն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։

Ի՞նչ է արել Թուրքիան մեզ համար, որ ձգտում ենք հաշտության եզրեր գտնել նրա հետ. Բալասանյան

«Եթե կա հեղաշրջման փորձ կամ ակնարկ, ապա, իհարկե, մենք բոլորս դեմ ենք դրան։ Մեր կուսակցությունը պատրաստ է հանդես գալ հեղաշրջման ցանկացած փորձի դեմ։ Բայց Մոնտրյոյի թեման ծովակալների, նավաստիների թեման է: Եթե նրանք այդ թեմայով հայտարարություններ չանեն, ո՞վ անի։ Սուրբ Սոֆիայի իմա՞մը։ Նրանք, ովքեր խոսում են խոսքի ազատության մասին, ձերբակալում են ադմիրալներին՝ նրանց մեղադրելով հեղաշրջման փորձի մեջ այն բանի համար, որ անհանգստություն են հայտնում մեր երկրի շահերի կապակցությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ինջեն, որը 2018-ին Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցն էր:

Օզքոչն էլ Twitter–ում գրել է, որ պաշտոնաթող ծովակալ Ջեմ Գյուրդենիզը (նամակը ստորագրողներից մեկը-խմբ.) ձերբակալվել է իր տանը:

«Թուրքիայի համար սա ամոթալի օր է։ Մենք նախկինում էլ ենք տեսել այդ խաղերը։ Հայրենասերները գլուխները չեն խոնարհի», - նշել է նա։

Сурен Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
ՌԱԴԻՈ
ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան

Պաշտոնաթող ծովակալների նամակն ավելի վաղ դատապարտել էին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և մի քանի թուրք նախարարներ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարության մեջ նշել է, որ դիմումի հեղինակները կուրացել են նախանձից և չեն ցանկանում տեսնել երկրի զինված ուժերի հաջողությունները: Անկարայի դատախազությունը հայտարարել է, որ ստուգումներ է սկսել պաշտոնաթող ծովակալների նամակի հրապարակման փաստով:

Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի «Ստամբուլ» ջրանցքի վրա, որը նախագծման փուլում է: Միաժամանակ, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով, ջրանցքի նախագիծն ուղղված չէ Մոնտրյոյի կոնվենցիայից հրաժարվելուն:

Մոնտրյոյի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, բոլոր երկրների առևտրային նավերի համար նեղուցներով անցնելու ազատություն է տալիս ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում: Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է Սևծովյան և ոչ սևծովյան պետությունների նկատմամբ։ Ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալի սահմանափակումներ են մտցվել ըստ դասի և գտնվելու ժամկետի:

Լրահոս
0