ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբների տեղակայման և այլ գործողություններ ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով։
Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացնում ադրբեջանցի զինծառայողների հետ։ Հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել էին դեռ մարտի սկզբին։
Դրանք տեղի են ունենում Թուրքիայի Իսպարտա նահանգում, կտևեն վեց շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կանադական Alamos Gold Inc. ընկերությունը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել ոսկու արդյունահանման նախագծի նկատմամբ վերաբերմունքի համար, հաղորդում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Հայցը հոլանդական դուստր ընկերության կողմից կներկայացվի Նիդեռլանդների և Թուրքիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագրին համապատասխան։
Սպասվում է, որ այն կգերազանցի 1 մլրդ դոլարը, ինչը համապատասխանում է ընկերության թուրքական ակտիվների արժեքին։
2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը չի կարողացել սովորական կարգով երկարացնել օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիաները, չնայած այն բանին, որ Alamos Gold Inc-ը կատարել է դրանք երկարաձգելու համար բոլոր իրավական և նորմատիվ պահանջները: Իշխանությունները չեն նշել չվերկնքման կամ ժամկետները չերկարաձգելու պատճառները։
Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար և բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացման ընթացքում պետական եկամուտները կկազմեն 551 մլն դոլար:
«Մեր աշխատանքը կանգնեցվել է ավելի քան 18 ամսով Թուրքիայի համար աննախադեպ եղանակով, չնայած այն բանին, որ մենք ստացել ենք հանքի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը
2019 - ի ընթացքում բնապահպանական խմբերը եւ տեղացիները բողոքել են Իդայի լեռներում Alamos Gold Inc նախագծի դեմ` հայտարարելով, որ այն հանգեցրել է 200.000 ծառերի հատման: Նրանք նաև պայքարում են ոսկու արդյունահանման համար նախատեսված ցիանիդի օգտագործման դեմ։
Alamos Gold Inc-ը հույս է հայտնել, որ արբիտրաժային գործընթացը արդար լուծում կբերի:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Բաքուն ակնկալում է ավելի ամբողջական պատասխան ստանալ Ռուսաստանից Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տրված նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։
«Մեզ պետք է պաշտոնապես պատասխան տան։ Կա՛մ այդ հրթիռները փոխանցվել են Հայաստանին, կա՛մ անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից։ Այս հարցերի պատասխանները չկան։ Տհաճ իրավիճակ է», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմավարական գործընկերություն։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեր կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Մենք կարծում էինք, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի մեր հարաբերությունները։ Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ ամբողջական պատասխանի բացակայությունն, իհարկե, ափսոսանք ու զարմանք է առաջացնում ինչպես ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ ադրբեջանական ղեկավարության մոտ։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կպարզվի», — հավելել է Ադրբեջանի նախագահը։
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը
Մարտի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել «Իսկանդեր» ռազմամթերքի բեկորների հայտնաբերման մասին: Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին հայտնաբերվել էին երկու հրթիռի բեկորներ։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանի սպառազինության մեջ կա «Իսկանդեր-Է» տեսակի զենքը, ոչ թե «Իսկանդեր-Մ»։ Բաքվում սկսեցին գրել, որ ադրբեջանական զինուժի դեմ Ռուսաստանի կողմից են կիրառվել այդ հրթիռները։ Իսկ Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդեր հրթիռներ ընդհանրապես չեն կիրառվել։
Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել
Այդ կապակցությամբ շատ ռուս և հայ փորձագետներ պնդում են, որ «Իսկանդերների» բեկորները կարող էին բերվել թուրք մասնագետների կողմից Սիրիայից ՝ սադրանքի նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։
Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։
View this post on Instagram
«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։
Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։
«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում
Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։