Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

66
(Թարմացված է 12:06 03.04.2021)
Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի վարկանիշը Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում ընկել է Օպրե Ուինֆրիի սկանդալային հարցազրույցից հետո: Աստիճանաբար պարզ է դառնում, որ դքսուհին ստել է։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Բրիտանիայի արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորտոնը բացահայտել է արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի սուտը։ Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույցի ժամանակ թագավորական բակին մեղադրել էր հալածանքների և ռասիզմի համար։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:

Մորտոնի խոսքով ՝ Մարքլի հայտարարությունները, թե Բրիտանիայում գտնվելու ժամանակ իրեն իբր պալատից դուրս չեն թողել, վերցրել են անձնագիրն ու վարորդական իրավունքը, բացահայտ սուտ են, քանի որ Սասեքսի դքսուհին նորմալ կյանք է վարել թագավորական ընտանիքում, ընկերների հետ գնացել է ռեստորաններ և նույնիսկ սուպերմարկետներ ՝ Քենսինգթոնյան պալատի մոտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի վարկանիշը Մեծ Բրիտանիայում բնակիչների շրջանում ընկել է Օպրե Ուինֆրիի սկանդալային հարցազրույցից հետո:

Այս մասին է վկայում YouGov ընկերության հետազոտությունը, որն անցկացվել է մարտի 10-11-ը։ Դրան մասնակցել է 1664 մարդ:

Հետազոտության արդյունքներով` արքայազն Հարրիի նկատմամբ դրական են արտահայտվել հարցվածների 45 տոկոսը, բացասական ՝ 48 տոկոսը: Ընկերության տվյալներով ՝ մարտի 2-ին նրա վարկանիշը կազմել է 53 տոկոս ։ Բացի այդ, առաջին անգամ նրան բացասաբար ընկալող բրիտանացիների թիվը գերազանցել է դրական վերաբերողների թվին:

Սասեքսի դքսուհուն՝ Մեգանին, բրիտանացիները նույնպես սկսել են ավելի վատ վերաբերվել։ Ինչպես ցույց են տալիս հետազոտության տվյալները` 10 մարդուց միայն երեքն են (31 տոկոս) դրական գնահատում նրա կերպարը, իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 58 տոկոսը ՝ բացասական: Ամսվա սկզբին արքայազն Հարրիի կնոջ նկատմամբ դրական վերաբերմունք ուներ հարցվածների 39 տոկոսը:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը իմացել են պտղի սեռը

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օպրա Ուինֆրիին տված հարցազրույցում թագավորական ընտանիքից հեռացած Սասեքսի դուքսն ու դքսուհին մի քանի սենսացիոն հայտարարություններ են արել, որով մեծ հարված են հասցրել թագավորական ընտանիքի և բրիտանական միապետության իմիջին: Մասնավորապես, Մարկլը հայտնել է, որ ամուսնու բարեկամներից մեկը (ավելի ուշ Ուինֆրին պարզաբանել է, որ դա ո՛չ Եղիսաբեթ Երկրորդն էր, ո՛չ էլ արքայազն Ֆիլիպը) մտահոգություն է հայտնել իր ապագա երեխայի մաշկի գույնի վերաբերյալ, և որ ինքն կամեցել է ինքնասպանություն գործել, քանի որ նրան միշտ մերժել են օգնության հարցում: Արքայազն Հարրին իր հերթին պատմել է, թե ինչպես հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը, չի պատասխանել իր զանգերին ՝ հրաժարվելով քննարկել որդու խնդիրները:

Բրիտանական թագավորական ընտանիքը ԱՄՆ-ում հարցազրույցի հեռարձակումից ընդամենը երկու օր անց է արձագանքել` նշելով, որ լրջորեն է վերաբերվում արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ռասիզմի մասին խոսքերին: Բուքինգհեմյան պալատը խոստացել է լուծել բոլոր խնդիրները, հատկապես՝ ռասայական ։

66
թեգերը:
Մեգան Մարքլ, Արքայազն Հարրի, ԱՄՆ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպասում են երկրորդ երեխային. լուսանկար
Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին
Мевлют Чавушоглу

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ

225
(Թարմացված է 12:08 21.04.2021)
Չավուշօղլուն ասել է, որ ճանաչումը, որին ոչ մի գործողություն չի հետևի, «օգուտ չի բերի, այլ կարող է միայն փչացնել հարաբերությունները»:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը, հղում աելով Haberturk –ին, որը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուին խոսքերը։

Մեկնաբանելով տեղեկությունները, որ Բայդենը կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն պատասխանել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», – ասել է նա:

ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան C-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Երկու երկրների քաղաքականությունը բաժանվեց նաև սիրիական հարցի շուրջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

225
թեգերը:
ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Նախարար, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան
«Չելսիի» ֆուտբոլիստները

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին

33
(Թարմացված է 11:26 21.04.2021)
«Չելսի» ֆուտբոլային ակումբը դարձել է 6-րդ թիմը, որը հայտարարել է Սուպերլիգայից դուրս գալու մասին: Սուպերլիգայի անդամակցությունն առայժմ պահպանում են իսպանական ու իտալական ակումբները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լոնդոնի «Չելսին» հեռացել է եվրոպական Սուպերլիգայից:

«Չելսին» վերջին անգլիական ակումբն է, որը պաշտոնապես հայտարարել է Սուպերլիգայից դուրս գալու մասին։

Առաջին ակումբը, որը նման որոշում կայացրեց, «Մանչեսթեր Սիթին» էր։ Այնուհետեւ նման հայտարարություն արեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

«Միանալով խմբին անցյալ շաբաթվա վերջին, մենք ժամանակ ունեինք լիովին խորհելու այդ հարցի շուրջ, ու որոշեցինք, որ մեր հետագա մասնակցությունը այդ ծրագրերին չի բխում ակումբի, մեր երկրպագուների կամ ֆուտբոլային հանրության շահերից», - նշված է «Չելսիի» կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այս պահին Սուպերլիգայի մասնակիցների թվում են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», «Միլանն» ու Միլանի «Ինտերը»:

Երկուշաբթի գիշերը 12 ակումբներ հայտարարել են նոր եվրոպական մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին։ ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներն ու ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Սուպերլիգա հիմնելու գաղափարը: ՈՒԵՖԱ-ն երկուշաբթի հայտարարել է, որ որ թույլ չի տա նոր մրցաշարում հանդես եկող ֆուտբոլիստներին Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցել: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն մտադիր է հեռացնել Սուպերլիգայի մասնակից ակումբներին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին

33
թեգերը:
սուպերլիգա, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին
«Ռոման» պարտվեց․ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ, բայց չօգնեց «գայլերին»
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

0
(Թարմացված է 14:39 21.04.2021)
Սյունիքում Նիկոլ Փաշինյանին չէին սպասում. ինչպես Ագարակում, այնպես էլ Քաջարանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության բաժնից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ իրենց հերթին հայտնեցին, որ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ այսօր առավոտյան Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավական բուռն դիմավորեցին։ Տասնյակ մարդիկ էին փողոց դուրս եկել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ վարչապետը հեռանա։ Այդ ընթացքում ոստիկանների և քաղաքացիների մեջ նաև բախումներ տեղի ունեցան։ Փաշինյանը կարճ ժամանակ անց հեռացավ Ագարակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

Վարչապետ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Քաջարանում։

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Սյունիք, Նիկոլ Փաշինյան