Սերգեյ Գլազևը

Եվրասիական միության երկրներն ապրանքների սեփական բորսան կստեղծեն․ Գլազև

33
(Թարմացված է 14:36 01.04.2021)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը վստահ է, որ ազգային արժույթներով արվող բորսային սակարկություններն իրենց հարթակում կնվազեցնեն կախվածությունը դոլարից և եվրոյից։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Եվրասիական միության երկրները կստեղծեն սեփական ապրանքա-հումքային բորսան։ Տեղեկությունը Մոսկվա–Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան – Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը:

Նրա գլխավորած նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել մշակել և հաստատել ԵԱՏՄ-ում բորսային ընդհանուր շուկայի հայեցակարգը։ Այն կներառի ինչպես ապրանքա-հումքային բորսան, որտեղ ապրանքներ ու հումք կշրջանառվի, այնպես էլ ֆոնդային շուկան, որտեղ կվաճառվեն բաժնետոմսեր, պարտատոմսեր ու երկրորդային արժեթղթեր: Վերջապես, կձևավորվեն բորսային ու արտաբորսայական գների ցուցանիշներ։

«Պետք է ստեղծել սեփական շուկաներ, որոնք կաշխատեն ազգային արժույթներով, ինչը կնվազեցնի կախվածությունը դոլարից ու եվրոյից», — ընդգծեց Գլազևը:

Նա նշեց, ուր ընդհանուր շուկաները պետք է ձևավորել ոչ միայն եվրասիական տարածքում, այլև ԵԱՏՄ առանցքային առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ։

Նշենք, որ Եվրասիական Միության ներսում առևտրային գործարքների գրեթե 75% – ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով՝ առաջին հերթին ռուսական ռուբլով, ինչպես նաև ղազախական տենգեով։

ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան

ԵԱՏՄ բորսային շուկայի ձևավորման ծրագիրը մինչև 2025 թվականը Եվրասիական միության ինտեգրման ռազմավարական ուղղություններից է, որը միության երկրների ղեկավարների կողմից հավանության է արժանացել 2020 թվականի դեկտեմբերին: Վերջերս հավանության է արժանացել նաև այդ փաստաթղթի կատարման գործողությունների ծրագիրը։

33
թեգերը:
բորսա, ապրանքանիշ, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (243)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից
Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին
Դատարանի մուրճ

Կանադական ընկերությունը ավելի քան 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

41
(Թարմացված է 23:46 20.04.2021)
Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար և բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կանադական Alamos Gold Inc. ընկերությունը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել ոսկու արդյունահանման նախագծի նկատմամբ վերաբերմունքի համար, հաղորդում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Հայցը հոլանդական դուստր ընկերության կողմից կներկայացվի Նիդեռլանդների և Թուրքիայի միջեւ երկկողմ ներդրումային համաձայնագրին համապատասխան։

Սպասվում է, որ այն կգերազանցի 1 մլրդ դոլարը, ինչը համապատասխանում է ընկերության թուրքական ակտիվների արժեքին։

2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը չի կարողացել սովորական կարգով երկարացնել օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիաները, չնայած այն բանին, որ Alamos Gold Inc-ը կատարել է դրանք երկարաձգելու համար բոլոր իրավական և նորմատիվ պահանջները: Իշխանությունները չեն նշել չվերկնքման կամ ժամկետները չերկարաձգելու պատճառները։

Ընկերությունը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիայում ներդրել է ավելի քան 250 մլն դոլար և բացել է ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացման ընթացքում պետական եկամուտները կկազմեն 551 մլն դոլար:

«Մեր աշխատանքը կանգնեցվել է ավելի քան 18 ամսով Թուրքիայի համար աննախադեպ եղանակով, չնայած այն բանին, որ մենք ստացել ենք հանքի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

2019 - ի ընթացքում բնապահպանական խմբերը եւ տեղացիները բողոքել են Իդայի լեռներում Alamos Gold Inc նախագծի դեմ` հայտարարելով, որ այն հանգեցրել է 200.000 ծառերի հատման: Նրանք նաև պայքարում են ոսկու արդյունահանման համար նախատեսված ցիանիդի օգտագործման դեմ։

Alamos Gold Inc-ը հույս է հայտնել, որ արբիտրաժային գործընթացը արդար լուծում կբերի:

41
թեգերը:
դատ, Ոսկի, արտահանում, Թուրքիա, Կանադա
Ըստ թեմայի
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիևի նկրտումները․ ԱԳՆ
«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից
Իլհամ Ալիև

«Մենք ավելի լիարժեք պատասխանի էինք սպասում»․Ալիևը դժգոհ է Ռուսաստանից

283
(Թարմացված է 23:19 20.04.2021)
Ալիևի խոսքով ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը իրենց կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Եվ իրենք կարծում էին, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Բաքուն ակնկալում է ավելի ամբողջական պատասխան ստանալ Ռուսաստանից Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տրված նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին։

«Մեզ պետք է պաշտոնապես պատասխան տան։ Կա՛մ այդ հրթիռները փոխանցվել են Հայաստանին, կա՛մ անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից։ Այս հարցերի պատասխանները չկան։ Տհաճ իրավիճակ է», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմավարական գործընկերություն։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեր կողմից հրավիրվել է Ղարաբաղ և հարակից տարածքներ։ Մենք կարծում էինք, որ համագործակցության այս նոր ձևաչափը կամրապնդի մեր հարաբերությունները։ Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ ամբողջական պատասխանի բացակայությունն, իհարկե, ափսոսանք ու զարմանք է առաջացնում ինչպես ադրբեջանական ժողովրդի, այնպես էլ ադրբեջանական ղեկավարության մոտ։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կպարզվի», — հավելել է Ադրբեջանի նախագահը։

«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը

Մարտի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել «Իսկանդեր» ռազմամթերքի բեկորների հայտնաբերման մասին: Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին հայտնաբերվել էին երկու հրթիռի բեկորներ։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանի սպառազինության մեջ կա «Իսկանդեր-Է» տեսակի զենքը, ոչ թե «Իսկանդեր-Մ»։ Բաքվում սկսեցին գրել, որ ադրբեջանական զինուժի դեմ Ռուսաստանի կողմից են կիրառվել այդ հրթիռները։ Իսկ Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդեր հրթիռներ ընդհանրապես չեն կիրառվել։

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Այդ կապակցությամբ շատ ռուս և հայ փորձագետներ պնդում են, որ «Իսկանդերների» բեկորները կարող էին բերվել թուրք մասնագետների կողմից Սիրիայից ՝ սադրանքի նպատակով։

283
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Շուշի, Ռուսաստան, Իսկանդեր, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Թաթոյան
Նատալյա Եփրիկյանը. արխիվային լուսանկար

Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

0
(Թարմացված է 00:00 21.04.2021)
Դիլիջանում են Comedy Woman-ի հեղինակ Նատալյա Եփրիկյանը, ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը և «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։

Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։

Instagram story Натальи Еприкян
Նատալյա Եփրիկյանի «սթորին»
0
թեգերը:
Comedy club, Նատալյա Եփրիկյան, Դիլիջան
Ըստ թեմայի
«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը
Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին
Կարեն Ադամյանը «հարցաքննել է» Comedy Club-ի անդամներին