ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Տեղեկությունը հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Օրինջ քաղաքի բիզնես համալիրում։
Ավելի վաղ տեղի ոստիկանության դեպարտամենտը հայտնել էր մի քանի զոհերի ու վիրավորների մասին: Ուժայինների տեղեկություններով՝ իրավիճակը կայունացել է, բնակչությանը վտանգ չի սպառնում։
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգության մեջ կասկածվողը վիրավոր է։ Հանցագործին հոսպիտալացրել են, նրա վիճակի մասին տվյալներ չկան։