ԵՐԵՎԱՆ, 30 մարտի -Sputnik. Սլովակիայի նախագահ Զուզանա Չափուտովան պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Իգոր Մատովիչին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահը ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։
Հանրապետության օրենքներով ՝ կառավարության ղեկավարի հրաժարականից հետո իրենց պաշտոններից զրկվում են նաև կառավարության մյուս անդամները։
Կոալիցիայի ներսում հակասությունները խորացել են այն բանից հետո, երբ մարտի 1-ին Մատովիչը կազմակերպել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակի մատակարարումը Սլովակիա՝ այդ մասին նախապես տեղյակ չպահելով ո՛չ կառավարության անդամներին, ո՛չ նախագահին։
Կիրակի երեկոյան վարչապետ և իշխող կոալիցիայի առաջատար«Սովորական մարդիկ և անկախ անձինք» կուսակցության առաջնորդ Մատովիչը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ կառավարական ճգնաժամը հարթելու համար համաձայն է ընդառաջել մյուս երեք կուսակցությունների ղեկավարների պահանջներին և թողնել վարչապետի պաշտոնը՝ այն փոխանցելով իր կուսակից Հեգերին, իսկ ինքը պատրաստ է գլխավորել ֆինանսների նախարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար, ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։
«Արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրադրությունը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել, որպեսզի հաջողվի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Նա հավելել է` փոխադարձ հարգանքի հիման վրա է, որ Մոսկվան հարաբերություններ է կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայի շատ երկրների հետ:
ՌԴ նախագահի խոսքով ՝ Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը, հղում աելով Haberturk –ին, որը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուին խոսքերը։
Մեկնաբանելով տեղեկությունները, որ Բայդենը կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն պատասխանել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», – ասել է նա:
ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։
Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան
Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան C-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Երկու երկրների քաղաքականությունը բաժանվեց նաև սիրիական հարցի շուրջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԲՀԿ–ական պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է գերմանական նախագահության անդամների հետ` նրանց փոխանցելով հայ ռազմագերիների մայրերի նամակն ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Տեկեղությունը հայտնում է Զոհրաբյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։
«Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»,–գրել է նա։
Զոհրաբյանը հայտնել է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային, և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Իսկ եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի և վիճակի մասին տեղեկատվություն:
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ գերմանական նախագահությանն է փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Զոհրաբյանը նաև տեսանյութեր է տրամադրել նրանց։
«Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները։ Ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ, և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է»,–գրում է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։
Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին