Համբուրգեր

Եթե դանդաղ ուտեք, ավելի երկար կապրեք. ուսումնասիրություն

48
(Թարմացված է 11:31 28.03.2021)
Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ սննդի ընդունման արագությունը ազդում է կյանքի տևողության վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ուտելու տեմպն ազդում է մարդու կյանքի տևողության վրա։ Այս եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում:

Ճապոնացիների հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնց միավորում է մեկ հիվանդություն ՝ ինսուլինից կախված շաքարային դիաբետը։ Գիտնականները տևական ժամանակ հետևել են յուրաքանչյուր կամավորի սննդի ընդունման արագությունը։ Հետո ստացված տվյալներն ամփոփվել են։

Արդյունքների հիման վրա գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դանդաղ ուտելը չի բերում գիրացման։ Այն կամավորները, ովքեր սնունդը դանդաղ են ընդունել, ավելի քիչ են տառապել քաշի ավելցուկից, քան այն մարդիկ, ովքեր մի քանի րոպեում ուտում են իրենց կերակուրը:

Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտություն

Ճապոնացի մասնագետները կարծում են, որ սննդի դանդաղ ընդունումը, համատեղվելով այլ մեթոդների հետ, կարող է օգնել գիրանալու հակում ունեցող մարդկանց խուսափել ճարպակալումից, և հետևաբար, խուսափել առողջության համար որոշ ռիսկերից։ Դա էլ համապատասխանաբար, ազդում է կյանքի տևողության վրա։

48
թեգերը:
գիտնական, սնունդ, ծերություն, կյանք, դիաբետ
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

55
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

55
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը

140
(Թարմացված է 16:19 11.04.2021)
Թուրքիան կոշտ քայլերի է գնացել աղմկահարույց դիվանագիտական սկանդալի պատճառով։ Անկարան Հռոմից պաշտոնական ներողություն է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Repubblica և Il Fatto Quotidiano պարբերականներին։

Այդ որոշումը կայացվել է երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, նշում են աղբյուրները։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել:

Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարն ընդգծել էր նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին նաև հայտարարել էր, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել Է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով ստացված պարզաբանումներով։ «Քանի դեռ Հռոմից պատասխան չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:

Պայքար մաֆիայի դեմ. Իտալիայում հատուկ գործողության ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել

Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Բացի այդ, նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող Ansaldo Energia խոշոր էներգետիկ ընկերությունը։

140
թեգերը:
Իտալիա, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ժիրինովսկին ՌԴ-ի իշխանությանը կոչ է արել դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»
Յուրի Գագարին

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

0
(Թարմացված է 18:12 08.04.2021)
Գագարինի, տիեզերքի ուսումնասիրման մեջ հայ գիտնականների ավանդի ու այն մասին, թե ինչպես էին հայերը փնտրում իրենց «կապը տիեզերքի հետ». Տիեզերագնացության օրն է:

1961 թվականի ապրիլի 12։ Դեռ նոր էին հայտարարել երկնքից երկիր Յուրի Գագարինի վերադարձի մասին, երբ հայերը սկսեցին զբաղվել սիրելի գործով՝ սկսեցին կապ փնտրել Հայաստանի և առաջին տիեզերագնացի միջև։ Երկար փնտրեցին, բայց ոչինչ չգտան։ Այդ ժամանակ փնտրտուքների շրջանակը լայնացրին՝ «հայերն ու տիեզերքը», և այստեղ հնարավոր եղավ փոքր-ինչ հուսադրող բան գտնել։

Կանցնեն տարիներ, և 2001 թվականին Տիեզերական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը կժամանի «Աստղային ավան»՝ տոնելու Գագարինի թռիչքի 40-ամյակը, և օդաչու-տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը Գուրզադյանին կնվիրի իր գիրքը հետևյալ մակագրությամբ․ «Հայ ժողովրդի մեծ զավակին, ով ճանապարհ է հարթել դեպի տիեզերական գիտություն։ Խորին հարգանքով ու երախտագիտությամբ։ Ձեր աշակերտ»։

Астрофизик Григор Гурзадян во время прогулки (1976 год)
© Sputnik / Шахбазян
Գրիգոր Գուրզադյան (1976 թ.)

Կապ կա

50-ականներին, երբ Գագարինը դեռ դպրոցական էր, Գուրզադյանը Բյուրականում բացառիկ աստղաֆիզիկական սարք ստեղծեց տիեզերքում աշխատելու համար, ապա մեկ այլ լաբորատորիա՝ Գառնիում, որը Տիեզերական աստղագիտության ինստիտուտ դարձավ։ Այստեղ են ծնվել «Օրիոն-1» և «Օրիոն-2» հայտնի ուղեծրային աստղադիտարանները։ Այստեղ՝ Գառնիում, իրենց նախաթռիչքային պատրաստությունն անցան նաև խորհրդային շուրջ 40 տիեզերագնացներ։

Ի՞նչ վատ կապ է

․․․ Այդ ընթացքում Հրազդան գետի ձախ ափին գտնվող քաղաքային տիպի Ծաղկունք ավանը կվերանվանեն Գագարին, առաջին տիեզերագնացի պատվին արձան կկանգնեցնեն, Հայաստանում նրա անվան փողոցներ, դպրոցներ ու այգիներ կհայտնվեն։ Ահա ևս մեկ կապ, այն էլ ինչպիսին։ Արդեն կարելի է համարձակ ասել՝ Գագարինը մերն է։

Երբեք չգիտես՝ որտեղ կհաջողես։ 50-ակաների վերջին, երբ դեռ դպրոցական էի, ինձ լողալ էր սովորեցնում Լևոն Փիրուզյանը, որն այդ ժամանակ Երևանի բժշկական համալսարանում էր սովորում։ Հետագայում նա մեկնեց Մոսկվա՝ ասպիրանտուրայում սովորելու, հետո դարձավ ինստիտուտի տնօրեն, Մեծ Ակադեմիայի ակադեմիկոս, համաշխարհային հեղինակություն՝ բժշկական կենսաֆիզիկայի ոլորտում։

Փիրուզյանը բազմաթիվ տիեզերագնացների հետ էր շփվում աշխատանքի բերումով և ճանաչում էր Գագարինին, իսկ ես գիտեի Լևոն Փիրուզյանին, նշանակում է ինչ-որ ձև, թեկուզ շատ հեռավոր, բայց մոտենում էի Գագարինին նաև ես։ Հայկական տրամաբանության ուղիներն անքննելի են։

Автомобиль Чайка на выставке Arm Auto Show Expo 2018
© Sputnik / Aram Nersesyan
«Չայկա» ավտոմեքենա

Մի բան էլ Գագարինի հետ վիրտուալ կապի ոլորտից: «Չայկա» լիմուզինն այն ժամանակ զուտ կառավարական մեքենա էր և մասնավոր անձանց վաճառքի ենթակա չէր, բայց Գագարինի համար բացառություն արեցին՝ մեքենան նրան նվիրեց խորհրդային կառավարությունը։ Որոշ ժամանակ անց աստղային «Չայկան» հայտնվեց Հայաստանում։ Չգիտեմ ինչու, բայց որոշ ժամանակ անց Գագարինը որոշեց վաճառել մեքենան, իսկ Էջմիածնից մեր հայրենակիցը՝ գնել։ Այսպես Հայաստանում հայտնվեց Գագարինի հանրահայտ «Չայկան»։ Ճիշտ է, այն տեսնելը հեշտ չէր, ճանապարհային ոստիկանությունը երկար ժամանակ ձգձգում էր համարանիշների տրամադրումը. սովորական մահկանացուն կառավարական լիմուզինի ղեկին՝ դա արդեն չափազանց էր։

...Մի անգամ զանգահարեց ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Պարիս Հերունին։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

- Ինձ մոտ է տիեզերագնաց Սավինիխը, ուզու՞մ ես ծանոթանալ:

- Նա դեռ հարցնում է…

Գնացինք Գառնի, հետո՝ Հերունու տուն։ Տիեզերագնաց Սավինիխի կենացներից, որ հիշում եմ՝ ծնողների, իմաստուն, խելացի և պարզապես հայերի, Հայաստանի, Գագարինի կենացը։ Վիկտոր Սավինիխը հիշեց Մեսրոպ Մաշտոցին, Մարտիրոս Սարյանին, Արամ Գուրզադյանին, Տիգրան Պետրոսյանին…

... Իսկ ժամանակն անցնում էր, առաջնահերթությունները փոխվում էին, սակայն տիեզերքում հայի տեսնելու երազանք, ապա պարզապես ցանկությունը մնում էր։ Ասում են, որ եթե ոչ միայն շատ ուզես, այլև դրա համար ինչ-որ բան անես, անպայման կստացվի։ Ստացվեց։ 1989 թվականի մարտին ամբողջ մոլորակի վրա հայերենով հնչեց. «Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ սրտումս եք։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն»։

Джеймс Багян
Ջեյմս Բաղյան

Տիեզերքից հայերենով հեռարձակվող ձայնը ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանինն էր, Մալաթիայից ԱՄՆ գաղթած Նազարեթի ու Սաթենիկի թոռանը։

Ընդհանրապես, նա Կունդեբաղյան է, բայց Հայաստանից Ամերիկա արտագաղթելիս հոր պապիկի ազգանունը միգրացիոն բյուրոյում կրճատել են «Բաղյան», ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հիշում էր տիեզերագնացը։

Ավելի ուշ Բաղյանը նաև այլ «տիեզերական ոդիսականներ» ունեցավ, բայց իր առաջին թռիչքը նա նվիրեց Հայաստանին։ Շնորհակալություն, Ջեյմս։ Այսօր Բաղյանը գլխավորում է Միչիգանի համալսարանի բժշկական ճարտարագիտության և հիվանդների անվտանգության կենտրոնը։

Ժամանակը կանգ չի առնում, և ահա՝ ծնունդով Մայկոպից Հարություն Կիվիրյանը հավակնում է դառնալ «Ռոսկոմոս» տիեզերագնացների ջոկատի անդամ։

Իսկ ի՞նչ է հայտնի նրա մասին։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի «Վոենմեխը» «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ: Կիվիրյանների ընտանիքը համեստ է։ Հայրը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Մայրը՝ Անժելիկա Աշոտովնան, տնային տնտեսուհի է։ Կիվիրյանները փոքր բիզնես ունեն սննդամթերքի արտադրության, շինարարական աշխատանքների և բեռնափոխադրումների ոլորտում։ Ձեռնարկությունը բարեխիղճ հարկատուների թվում է։ Արդյո՞ք Կիվիրյանը խոսում է հայերեն՝ պարզել չի հաջողվել։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

...Յոթանասունականների կեսերին, երբ Գագարինն այլևս չկար (մահացել է 1968-ի մարտին) հանգստանում էի «Ֆորոս» առողջարանում։ Մի անգամ զբոսնելիս հասա արահետի, որտեղ ազդեցիկ ցուցանակը զգուշացնում էր. «Ճանապարհ չկա»։ Առաջ գնացի, և երկու կիլոմետր անց հայտնվեցի ուղեփակոցի մոտ։ Պահակակետից դուրս եկավ կիսազինվորական համազգեստով մի մարդ։

- Որտեղի՞ց եք։

- «Ֆորոսից», հանգստացող եմ։ Կներեք, իսկ այստեղ ի՞նչ է։

- Տիեզերագնացների ամառանոցները։

-Գագարինի ամառանոցն է՞լ։

-Իհարկե։

- Կարո՞ղ եմ նայել։

Պահակը մտքերի մեջ ընկավ («Ֆորոսը», որը հայտնի է Միխայիլ Գորբաչովի արտաքսման պատմությունից, ԽՄԿԿ Կենտկոմի առողջարանն էր), բայց թույլ տվեց:

- Գագարինի ամառանոցը, - բացատրեց նա,- գլխավոր ծառուղով, աջ կողմում գտնվող երկրորդ տնակը:

Գնացի ծառուղով, գտա աջ կողմի երկրորդ տնակը, կանգնեցի:

Памятник Гагарину в селе Гагарин
© Sputnik / Asatur Yesayants
Գագարինի արձանը Հայաստանի Գագարին գյուղում

Հիշեցի Գագարին գյուղը՝ Սևանա լճի մոտ, առանց համարների «Չայկան» Էջմիածնից, ակադեմիկոսներ Գուրզադյանին, Օսիպյանին։ 1961 թվականը, երբ բոլոր բարձրախոսներից ՏԱՍՍ-ը հայտնեց ամբողջ աշխարհին․ «Ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում երկրի շուրջ ուղեծիր է դուրս բերվել աշխարհում առաջին տիեզերանավ-արբանյակը՝ «Վոստոկը», որում մարդ կա»:

Այդ ժամից մինչ օրս այդ մարդն ինձ համար մնում է «իմ Գագարինը»։

0
թեգերը:
հայ, Յուրի Գագարին, տիեզերագնաց
Ըստ թեմայի
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու