Ընտանիքը 2 մլն եվրո արժողությամբ կտավ է գտել բնակարանում. տեսանյութ

Ընտանիքը 2 մլն եվրո արժողությամբ կտավ է գտել բնակարանում. տեսանյութ

196
(Թարմացված է 17:55 27.03.2021)
Ընտանիքը կտավը հայտնաբերել է ժառանգություն ստացած տանը։ Փորձագետները չեն կասկածում, որ գտածոն բնօրինակն է։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ֆրանսիայում բնակվող մի ընտանիք իր բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է 18-րդ դարի հայտնի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի կտավը։ Տեղեկությունը հայտնում է Europe 1 ռադիոկայանը:

«Փիլիսոփան ընթերցելիս» ստեղծագործության արժեքը 1,5-2 մլն եվրո է գնահատվում: Ֆրանսիական Մարնի դեպարտամենտում բնակվող ընտանիքը նկարը գտել է ժառանգություն ստացած տանը։ Ամենայն հավանականությամբ, կտավը մոտ մեկ դար այնտեղ է եղել։

Աճուրդավար Անտուան Պետին ասել է, որ հեղինակային իրավունքի հնարավոր կասկածները վերացնում է ստորագրությունը. կտավի հետնամասում շեղագիր գրված է. «Ֆրագոնար»։

«Ինձ զարմացրեց լույսը, այդ փափուկ լույսը բնորոշ է Ֆրագոնարի ոճին։ XVIII դարի շատ գեղեցիկ ստեղծագործություն է», — ասել է նա:

Գեղարվեստի փորձագետ Ստեֆան Պինտան ևս հաստատել է` որևէ կասկած չկա, որ սա բնօրինակն է։

Ինչ անել, որ հայ նկարիչների գործերը հայտնվեն օնլայն աճուրդներում և ներկայացվեն հայկական

Ֆրագոնարը «Փիլիսոփան ընթերցելիս» կտավը նկարել է XVIII դարի 70-ական թվականներին։ Այն աճուրդի կհանվի հունիսի 26-ին Էպերնե քաղաքում ։

Ժան Օնորե Ֆրագոնարը ֆրանսիացի գեղանկարիչ է, ապրել է 1732-1806 թվականներին, աշխատել է ռոկոկո ոճով։

Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում

196
թեգերը:
տեսանյութ, նկար, Ֆրանսիա
Мевлют Чавушоглу

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ

188
(Թարմացված է 12:08 21.04.2021)
Չավուշօղլուն ասել է, որ ճանաչումը, որին ոչ մի գործողություն չի հետևի, «օգուտ չի բերի, այլ կարող է միայն փչացնել հարաբերությունները»:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը, հղում աելով Haberturk –ին, որը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուին խոսքերը։

Մեկնաբանելով տեղեկությունները, որ Բայդենը կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն պատասխանել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», – ասել է նա:

ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան C-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Երկու երկրների քաղաքականությունը բաժանվեց նաև սիրիական հարցի շուրջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

188
թեգերը:
ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, Նախարար, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան
«Չելսիի» ֆուտբոլիստները

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին

32
(Թարմացված է 11:26 21.04.2021)
«Չելսի» ֆուտբոլային ակումբը դարձել է 6-րդ թիմը, որը հայտարարել է Սուպերլիգայից դուրս գալու մասին: Սուպերլիգայի անդամակցությունն առայժմ պահպանում են իսպանական ու իտալական ակումբները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լոնդոնի «Չելսին» հեռացել է եվրոպական Սուպերլիգայից:

«Չելսին» վերջին անգլիական ակումբն է, որը պաշտոնապես հայտարարել է Սուպերլիգայից դուրս գալու մասին։

Առաջին ակումբը, որը նման որոշում կայացրեց, «Մանչեսթեր Սիթին» էր։ Այնուհետեւ նման հայտարարություն արեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

«Միանալով խմբին անցյալ շաբաթվա վերջին, մենք ժամանակ ունեինք լիովին խորհելու այդ հարցի շուրջ, ու որոշեցինք, որ մեր հետագա մասնակցությունը այդ ծրագրերին չի բխում ակումբի, մեր երկրպագուների կամ ֆուտբոլային հանրության շահերից», - նշված է «Չելսիի» կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այս պահին Սուպերլիգայի մասնակիցների թվում են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», «Միլանն» ու Միլանի «Ինտերը»:

Երկուշաբթի գիշերը 12 ակումբներ հայտարարել են նոր եվրոպական մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին։ ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներն ու ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Սուպերլիգա հիմնելու գաղափարը: ՈՒԵՖԱ-ն երկուշաբթի հայտարարել է, որ որ թույլ չի տա նոր մրցաշարում հանդես եկող ֆուտբոլիստներին Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցել: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն մտադիր է հեռացնել Սուպերլիգայի մասնակից ակումբներին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին

32
թեգերը:
սուպերլիգա, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին
«Ռոման» պարտվեց․ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ, բայց չօգնեց «գայլերին»
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

0
(Թարմացված է 14:05 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

0