Harop - израильский ударный дрон

Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ զենքի արտադրության գործարք են կնքել. հայերը ցույց են անում

293
(Թարմացված է 17:05 26.03.2021)
Բաքվի նավաշինական ընկերությունը մտադիր է նաև անօդաչու թռչող սարքերի, ճշգրիտ ղեկավարվող հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգեր ու նաև հեռակառավարվող նավեր արտադրել:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հայերը բողոքի ակցիա են անցկացնում այդ երկրի պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։

«Մենք մեր կոչն ենք ուղղում բոլոր տերությունների ղեկավարներին, այդ թվում՝ Իսրայելի, որոնք ոչ միայն լուռ դիտում են, այլև աջակցում հայերի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող նոր ցեղասպանությանը՝ զենքի վաճառքով ու մատակարարմամբ»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ցույցի կազմակերպիչներից մեկը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Արցախում ռազմական գործողությունների ողբերգական հետևանքները ներկայացնող լուսանկարներով պաստառներ ու աշխարհի տարբեր լեզուներով ներկայացրեցին, թե ինչ հանցագործություններ են իրականացվել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Իսրայելում արտադրված զենքերը:

«Այս երեխան վաղ առավոտյան հոր հետ գնացել էր բերք հավաքելու, բայց չվերադարձավ, որովհետև իսրայելական ԱԹՍ–բ նկատեց նրան»,- հայտարարեց ելույթ ունեցողներից մեկը՝ ցույց տալով զոհված արցախցի պատանու լուսանկարը:

Հավաքի մասնակիցների հիմնական պահանջն է չեղարկել ադրբեջանական ընկերության հետ համատեղ զենքի արտադրություն հիմնելու՝ օրեր առաջ ստորագրված գործարքը:

Ցինկեր. Իսրայելը Հայաստանին առաջարկել էր զենք գնել

Մարտի 22-ին Իսրայելում ժամանակակից զինատեսակների արտադրությամբ զբաղվող Meteor Aerospace ընկերությունը հայտարարել էր, որ համատեղ արտադրություն է մեկնարկում Բաքվի նավաշինական Caspian Ship Building Company (CSBC) ընկերության հետ։

Նորաստեղծ ընկերությունը կրելու է Caspian Meteor անունը և, ըստ հայտարարության, զբաղվելու է 5-րդ սենդի ռազմական տեխնիկայի արտադրությամբ:

Հիշեցնենք՝ իսրայելական Meteor Aerospace ընկերությունը մասնագիտանում է անօդաչու թռչող սարքերի, ճշգրիտ ղեկավարվող հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և արբանյակների մշակման մեջ:

Հատկապես լայն տարածում ունեն ընկերության արտադրած Impact-700 անօդաչու թռչող սարքերը: Արտադրում է նաև հեռակառավարվող արագընթաց նավեր՝ առափնյա պարեկային հերթապահության համար, ինչպես նաև ռոբոտ- ավտոմեքենաներ՝ ռազմական տարբեր առաջադրանքների իրականացման հնարավորություններով:

Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական նորաստեղծ ընկերությունը նպատակ ունի հետագայում արդիականացնել այդ երկրի ԶՈւ-ի տեխնիկական կարողությունները ոչ միայն իսրայելական, այլև սեփական արտադրության զինատեսակներով:

«Ձեզ համար առևտուր, մեզ համար` մահ». ԱԳ նախարարը` Բաքվին իսրայելական զենք վաճառելու մասին

293
թեգերը:
Բողոքի ակցիա, հայեր, Զենք, Ադրբեջան, Իսրայել
Ըստ թեմայի
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան
«Մահաբեր բիզնես»․ Մնացականյանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին
Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ
Աղդամ. արխիվային լուսանկար

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

37
(Թարմացված է 12:09 16.04.2021)
Մարուքյանը նշում է, որ փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:

«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

37
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Աղդամ, Ուկրաինա, Կիև
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Նունե Սարգսյանի այցի պատվին Թբիլիսիի «Art Palace» թանգարանում բացվել է հայկական անկյուն

15
(Թարմացված է 12:48 16.04.2021)
Տիկին Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

«Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ

Տեղեկացվում է, որ տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուսանկարների հավաքածուներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի ղեկավարին՝ նման գեղեցիկ ու տպավորիչ ցուցադրության կազմակերպման համար: Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները և խոստանալով վերադառնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել թանգարանում:

15
թեգերը:
Թանգարան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, Արմեն Սարգսյան, Նունե Սարգսյան
Ըստ թեմայի
Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին Վրաստան է հրավիրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան մեկնելուց առաջ վրացերեն գրառում է արել
Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

18
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

18
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ