Ջո Բայդեն

Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հուշաթերթիկներից է օգտվել

32
(Թարմացված է 12:48 26.03.2021)
25 լրագրողի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը պատասխանել է նախապես ընտրված սահմանափակ թվով հարցերի։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հրավիրված մամուլի ասուլիսին հուշաթերթիկներ է օգտագործել, որոնցում նշված էին լուսաբանվող թեմաների առանցքային պահերը և ներկա գտնվող լրագրողների տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի հրապարակած լուսանկարներից մեկում Բայդենի ձեռքում «ենթակառուցվածք» գրությամբ քարտ է երևում։ Հուշաթերթիկում այնպիսի առանցքային պահեր են նշված, ինչպես, օրինակ, որ ԱՄՆ-ն այսօր աշխարհում ենթակառուցվածքների որակի առումով զբաղեցնում է 13-րդ տեղը, այն դեպքում, երբ 2002 թվականին երկիրը 5-րդ տեղում էր։ «Չինաստանը ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ից երեք անգամ ավելի է ծախսում», - նշված է Բայդենի հուշաթերթիկում։

Մեկ այլ լուսանկարում երևում է, թե ինչպես է Բայդենն ուսումնասիրում միջոցառմանը ներկա գտնվող լրագրողների մասին տեղեկություններով թերթիկը, ընդ որում որոշ անունների կողքին նկատվում են ձեռքով արված նշումներ՝ շրջանի մեջ վերցված թվերի տեսքով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 25 լրագրողի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը պատասխանել է նախապես ընտրված թղթակիցների սահմանափակ թվով հարցերի։

Հեռուստաալիքն ընդգծում է, որ նման թեմաներով ԱՄՆ նախագահի կողմից հուշաթերթիկների օգտագործումը աննախադեպ չէ։ Նման բան տեղի է ունեցել նաև 2019 թվականին Դոնալդ Թրամփի հետ, որն այդ ժամանակ զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը։

Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սակայն Բայդենի քննադատները չեն հապաղել դատապարտել ԱՄՆ ներկայիս առաջնորդին․ մասնավորապես՝ քաղաքական ակտիվիստ և հրապարակախոս Քենդիս Օուենսը Twitter-ում գրել է, որ մամուլի ասուլիսը «անբարեխիղճ դերասանների կողմից խաղացած թատրոն էր», իսկ Բայդենը հստակ գիտեր՝ ինչ հարցեր են իրեն ուղղելու։

32
թեգերը:
ասուլիս, Նախագահ, ԱՄՆ, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Կրիտիկական կետ․ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է տնտեսության ՀՆԱ-ն
ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

21
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

21
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին
Թուրքիայի արտգործնախարար

Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը

34
(Թարմացված է 23:38 15.04.2021)
Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ժնևում կայանալիք հանդիպման շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույն գործընկերոջ` Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է` Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն գործընթացին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։

«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», - նշել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:

C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից

Հիշեցնենք` վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Դա պայմանավորված է նրանով, որ թուրքական «Oruc Reis» նավը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Միջերկրական ծովի արևելյան մասում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Հունաստանի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության։ Թուրքիան նաև ուսումնասիրություններ է իրականացրել Կիպրոսի մոտ։ Հունաստանը միջազգային բոլոր հանդիպումներում բարձրացնում է Թուրքիայի գործողությունների հարցը։

Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց

34
թեգերը:
Մևլութ Չավուշօղլու, Հունաստան, Թուրքիա