Հյութ

Ինչով է վտանգավոր թարմ քամած հյութը․ պրոֆեսորի կարծիքը

87
(Թարմացված է 08:52 26.03.2021)
Բժիշկ-սննդաբան Կովալկովը խորհուրդ է տալիս հրաժարվել թարմ քամած հյութեր օգտագործելուց։

Թարմ քամած հյութերի չարաշահումն ավելի շատ վնասում է օրգանիզմին, քան օգուտ է բերում։ Սրանում վստահ է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ - սննդաբան Ալեքսեյ Կովալկովը: Նա այդ մասին գրել է իր Instagram-ում։

Եթե անընդհատ մրգային հյութեր խմեք, ապա 5-6 տարի անց կարող եք շաքարային դիաբետ ձեռք բերել, քանի որ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դրանից վատանում է։

Կովալկովի խոսքով՝ շաքարի պարունակությամբ մրգային հյութերը քիչ են տարբերվում կոկա-կոլայից, ուստի բժիշկը խորհուրդ է տալիս մեկ բաժակ հյութի փոխարեն թարմ միրգ ուտել։

Բժիշկը վստահեցնում է, որ չափավոր քանակությամբ ու հակացուցումների բացակայության դեպքում նարինջ ուտելը միայն օգուտ կբերի։ Նա հիշեցնում է, որ հյութն ու առանձին պտուղը, որից այն արվում է, ամբողջովին այլ կերպ են մարսվում:

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ տանձ եք ուտում

87
թեգերը:
միրգ, սննդաբան, Սննդամթերք, հյութ
Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

94
(Թարմացված է 00:17 23.04.2021)
Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դյուժարիկը, պատասխանելով հարցին՝ ճանաչում է, արդյոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, միայն հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի դատական համապատասխան կառույցների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրա նախորդ Դոնալդ Թրամփը դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

«Այս հարցը վերջին տարիներին բազմաթիվ անգամ արծարծվել է։ Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,-ասել է Դյուժարիկը։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները։

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով դա տեղի չի ունեցել։

94
Ըստ թեմայի
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում
Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով

Քանի՞ հայ է ապրել Արևմտյան Հայաստանում 1915-ից առաջ

258
(Թարմացված է 07:10 23.04.2021)
  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 1
  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 2
  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 3
  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 4
Sputnik Արմենիան ներկայացնում է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ տարածքների հայ բնակչության թիվը 1882, 1912 և 1922 թվականներին։

1882 թվականին Վան, Բիթլիս, Էրզրում, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա նահանգներում, Կիլիկիայի Ադանա և Մարաշ գավառներում, ինչպես նաև Օսմանյան կայսրության այլ տարածքներում 2 միլիոն 660 հազար հայ է ապրել։

Համիդյան ջարդերի (1894-1896 թթ.) պատճառով և դրանց հաջորդած ժամանակաշրջանում հայերի թիվը կտրուկ նվազել է։ 1912 թվականին նշված տարածքներում ապրել է 2 միլիոն 26 հազար 700 հայ։ 1915-ից հետո մնացել են 281 հազարը։

Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի տրամադրած նյութերի համաձայն՝ միայն համիդյան ջարդերի ժամանակ շուրջ 97 հազար հայ է սպանվել, մյուսները զոհվել են երիտթուրքերի՝ հայերի բնաջնջման ծրագրի ակտիվ փուլի ժամանակ։

Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 20-րդ դարի 50-ական թվականներին մեկուկես միլիոն հայ է ապրել Ստամբուլում։ Այսօր գրեթե 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ընդամենը 40 հազար հայ է մնացել։

Բացի Ստամբուլից, 100-150 հայ կա Մուսալեռան մոտ գտնվող գյուղերից մեկում։

Հայերից շատերը կորցրել են իրենց արմատները, թրքացել ու կորցրել են ազգային ինքնությունը։

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

258
  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 1
    © Sputnik / Shushanik Avdalyan

    Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 1

  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 2
    © Sputnik

    Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 2

  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 3
    © Sputnik

    Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 3

  • Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 4
    © Sputnik

    Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների, համար 4

թեգերը:
հայ, Ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց
Թուրքիայի մեծ խաղադրույքը, կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Իրանը լռեց
Ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը
Полицейские во время митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн

Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել

0
(Թարմացված է 08:53 23.04.2021)
Իրավապահները բերման էին ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Գորիսի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավարն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20–ին և 21–ին գնացել էր Սյունիք, որտեղ նրան մեղմ ասած` գրկաբաց չընդունեցին։ Քաղաքացիները տարբեր համայնքներում փողոց էին դուրս եկել ու հնչեցրին ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին։ Ապրիլի 22–ի առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

«Հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,–գրել է նա։

Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով բերման էին ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

0