Տիգրան Մկրտչյան

Խնդրում եմ խուսափել շահարկումներից. նախկին դեսպանը խոստանում է հրաժեշտի ուղերձ հրապարակել

102
(Թարմացված է 18:24 21.03.2021)
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում իրենց կատարած աշխատանքը և ձեռքբերումները` ուղղված բալթյան երկրների հետ հարաբերությունների էլ ավելի խորացմանը և Հայաստանի շահերի պաշտպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բալթյան երկրներում` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում արդեն նախկին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Facebook–ում գրառում է արել և բոլորին խնդրել խուսափել իր ծառայության ավարտի վերաբերյալ որևէ շահարկումից։

«Շուրջ հինգ տարվա մեր դիվանագիտական ծառայությունը բալթյան երկրներում մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Առաջիկա շաբաթների ընթացքում (մինչ ապրիլի 15) մենք կունենանք հրաժեշտի հանդիպումներ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում` այս երկրների պաշտոնյաների և այստեղ ապրող մեր հայրենակիցների հետ։ Միաժամանակ արդեն ավարտական փուլում գտնվող երկու ծրագրեր (Նարեկացու «Մատյանի» երկրորդ, ընդլայնված, նկարազարդ, հրատարակությունը լիտվերեն ուղեկցվող աուդիո գրքով (երեք հայտնի դերասանների ընթերցմամբ) և Թումանյանի հեքիաթների էստոներեն թարգմանությունը) կներկայացվեն որպես մեր վերջին նախաձեռնություններ»,–տեղեկացրել է նա։

Նա նաև նշել է, որ կորոնովիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով ամենայն հավանականությամբ կչեղարկվեն ապրիլի 17-ին Լիտվայի Կաունաս քաղաքի ֆիլհարմոնիայում նախատեսված Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» և Կոմիտասի Պատարագի որոշ հատվածներից բաղկացած համերգը, ինչպես նաև ապրիլի 25-ին Տալինի Նիգուլիստե եկեղեցում Էստոնիայի պետական արական երգչախմբի` Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտասի Պատարագի ամբողջական համերգային կատարումը։ Նույն պատճառով երկու անգամ հետաձգվել և չեղարկվել է նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը Լատվիայի Ազգային գրադարանում (որը Լատվիայում Ավստրիայի դեսպանության հետ էին իրականացնելու)։ Բոլոր այդ երեք միջոցառումներն (Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում) նվիրված էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հրաժեշտի իմ ուղերձը ես կհրապարակեմ ավելի ուշ։ Մինչ այդ բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից։ Դիվանագիտական աշխատանքը ծառայություն է։ Ցանկացած առաքելություն ունի իր սկիզբը և ավարտը։ Ցանկանում եմ շնորհակալություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում մեր կատարած աշխատանքը և ձեռքբերումները` ուղղված բալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների էլ ավելի խորացմանը և Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Երախտիքի խոսքեր եմ ուղղում բոլոր մեր աջակիցներին, մեր համայնքների ղեկավարներին»,–գրել է Մկրտչյանը։

Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին

Նա նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանին մաղթել է ամենայն բարիք և նորանոր հաջողություններ իր առաքելության ընթացքում։

Հիշեցնենք, մարտի 18–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան, իսկ ավելի վաղ Տիգրան Մկրտչյանն ազատվել էր Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

102
թեգերը:
Տիգրան Մկրտչյան, Դեսպան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա
Ըստ թեմայի
Թույլ չտալ նոր սպանդ. Էստոնիայի խորհրդարանական ուժն Արցախի մասին հայտարարություն է արել
Էստոնիայի նախագահը զանգել է Արմեն Սարգսյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ
Փարիզ

«Ազատություն, բռնապետին՝ բանտ». Փարիզում բողոքի ակցիաներ են COVID-ի կանոնների խստացման դեմ

9
Օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին:

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առնչությամբ:

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին:

Փաստաթուղթը չի նախատեսում ազատել աշխատանքից նրանց, որոնք չեն պատվաստվել։ Սանիտարական անցաթուղթը 12-17 տարեկան երեխաների համար կսկսի գործել սեպտեմբերի 30-ից: Նոյեմբերի 15-ից հետո խորհրդարանում կլինի նոր քվեարկություն, որից հետո միայն պարզ կդառնա սանիտարական անցաթղթի մասին պահանջը կշարունակի գործել, թե ոչ։

Բացի այդ, երկրում պարտադիր պատվաստում կմտցվի հիվանդանոցներում և ծերանոցներում գործունեություն ծավալող բժիշկների և աշխատողների համար: Մակրոնի խոսքով ՝ սեպտեմբերի 15-ից կսկսեն ստուգումներ անցկացնել և  պատժիչ միջոցներ կիրառել օրինախախտների դեմ։

Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի առողջապահության նախարարը, աշխատանքից կազատվեն այն բուժաշխատողները, որոնք չեն պատվաստվի։

Այս շաբաթ երկրում  հայտարարել է COVID-19-ի չորրորդ ալիքի մասին:

9
թեգերը:
Փարիզ, Ֆրանսիա, Բողոքի ակցիա, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը
Իտալացի պատգամավորները պաստառներով վազել են դահլիճով ՝ բողոքելով Covid-սերտիֆիկատների դեմ
Տոկիո, օլիմպիական խաղեր

Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը

37
Վրաստանը ներկայացնոց այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Վրաստանցի երկու ձյուդոիստներ լքել են Տոկիոն, քանի որ նրանց հեռացրել են օլիմպիական խաղերից COVID-ի սահմանափակումները խախտելու համար: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ձյուդոիստները տեսարժան վայրերը տեսնելու համար լքել են օլիմպիական գյուղը` դրանով իսկ խախտելով կորոնավիրուսային սահմանափակումները: Մարզիկներն այլ մարդկանց հետ լուսանկարվել են Տոկիոյի աշտարակի մոտ։

Օլիմդիադայի մեկնարկից մինչև հիմա սա առաջին դեպքն է, երբ մարզիկներին զրկել են հավատարմագրումից։

Հաղորդվում է, որ հեռացված մարզիկները օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Վաժա Մարգվելաշվիլին ու Լաշա Շավդատուաշվիլին են:

Տոկիոյի Օլիմպիական ու Պարալիմպիկ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մասանորին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սա կանոնների կոպիտ խախտում է, ու այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

Խաղերի մասնակիցների համար նախատեսված կանոնների համաձայն՝ մարզիկները կարող են լքել իրենց կացարանը միայն պաշտոնական խաղահրապարակներ և լրացուցիչ վայրեր (որոնք նրանք նշել են այցելությունների համար թույլատրված վայրերի ցանկից իրենց գործունեության ծրագրում) մեկնելու համար:

Մարզիկներին արգելվում է զբոսնել քաղաքում ու այցելել տուրիստական շրջաններ, խանութներ, ռեստորաններ, բարեր կամ մարզասրահ, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվել:

37
թեգերը:
Տոկիո, Ճապոնիա, օլիմպիադա, վրացի, ձյուդո, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
Տոկիոյում Օլիմպիադայի ֆոնին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդ է սահմանվել
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ