AstraZeneca

«AstraZeneca»-ի որակի առումով անհանգստացնող փաստ չկա. պատվաստանյութը հետազոտվել է

56
(Թարմացված է 17:33 17.03.2021)
Պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և այն կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ։

Նշենք, որ եվրոպական տասնյակ պետություններում միառժամանակ սառեցրել են այդ պատվաստանյութի կիրառումը, քանի որ առանձին դեպքերում գրանցվել են արյան մակարդում և տրոմբոցիտների քանակի նվազում:

Նախարարությունը հայտնում է, որ «AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել:

Բացի այդ, համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և այն կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:

Նշվում է, որ մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20 մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20 մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ. իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը:

Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից

Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։

56
թեգերը:
«AstraZeneca» պատվաստանյութ, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

75
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

75
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
Ջեյք Սալիվան

ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

157
(Թարմացված է 23:31 17.05.2021)
Միացյալ Նահանգները բարձր է գնահատել հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը՝ հարցը լուծելու դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ն անընդունելի և սադրիչ է համարում Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները։ Միացյալ Նահանգներն իր դիրքորոշումը ներկայացնելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները խոսել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

«Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը: Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը։ Ամերիկացի պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Օգտվելով առիթից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է այդ հայտարարության դրա առանցքային նշանակությունը:

Ադրբեջանի պահանջները հիմնավորվածություն չունեն․ Գրիգորյանն ու Զասը մտքեր են փոխանակել

157
թեգերը:
զորք, Ադրբեջան, Հայաստան, Սյունիք, ԱՄՆ
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել