Կայանք

Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում

238
(Թարմացված է 19:23 13.03.2021)
Ավելի մեծ հեռահարություն, հրթիռների արձակումների հայտնաբերում, մարտական բլոկների և կեղծ թիրախների տարանջատում․ ԱՄՆ սպառազինության մեջ ներառում են հակահրթիռային համակարգի հերթական տարրը։ Նոր ռադիոլոկացիոն կայանն Ալյասկայում կաշխատի արդեն այս տարի։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Վաշինգտոնը, ինչպես նախկինում, պնդում է, որ դա հարկավոր է Իրանի կամ Հյուսիսային Կորեայի տարածքից հավանական հրթիռային հարվածին դիմադրելու համար։ Սակայն մասնագետները վստահ են, որ ՌԼԿ-ն միանգամայն այլ բանի համար է նախատեսված:

Լիակատար վերահսկողություն

Մեծ հեռահարության ռադիոլոկացիոն կայանը (Long Range Discrimination Radar, LRDR) ամերիկացիները սկսել էին կառուցել 2018թ․-ին Clear Air Force ավիաբազայում։ Այդ ռազմական օբյեկտը գործում է նախորդ դարի կեսերից և կարևորագույններից մեկն է համարվում ԱՄՆ ՀՀՊ համակարգում։

ՌԼԿ–ն նախատեսում էին գործարկել դեռ անցած տարի, սակայն համավարակի պատճառով ժամկետները հետաձգվեցին։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ նախագիծը հասնում է եզրագծին։

Ինչպես պնդում են նախագծի մշակողները, LRDR-ը 25 անգամ մեծ է, քան AN/SPY բազմաֆունկցիոնալ ՌԼԿ-ն՝ «Իջլիս» տեղեկատվական-կառավարման համակարգի հիմնական տարրը, որով հագեցնում են այդ թվում նաև ԱՄՆ-ի ՌԾՈւ հածանավերն ու էսկադրոնային ականակիրները։

Կայանքն աշխատում է S-դիապազոնում։ Պատրաստված է գալիումի նիտրիդի կիրառմամբ, ինչն էականորեն բարելավում է տեխնիկական բնութագրերը։ ՌԼԿ-ն կարող է հայտնաբերել ոչ միայն միջմայրցամաքային բալիստիկ և գերձայնային հրթիռները, այլև տարբերակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) մարտական բլոկներին ուղեկցող կեղծ թիրախները։

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Մեկ այլ առանձնահատկություն էլ կա՝ ռադարն անջատելու կարիք չկա անգամ տեխնիկական սպասարկման ժամանակ։ Կառուցվածքն իրենից ներկայացնում է կոշտ բլոկների համալիր, որոնք հեշտությամբ կարելի է համադրել և լրացուցիչ «մեղրաբջիջներ» ստեղծել հզորությունն ավելացնելու համար։

Պաշտոնապես LRDR-ը ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածը պաշտպանում է Իրանի և Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումից։ Սակայն փորձագետները հակված են այն կարծիքին, որ ՌԼԿ-ների գլխավոր օբյեկտն այնուամենայնիվ ռուսական հրթիռներն են լինելու։

«Երբ ամերիկացիները ՀՀՊ-ի համակարգ էին ծավալում Եվրոպայում, նրանք հավատացնում էին, որ դա Իրանին զսպելու համար է,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։- Իրականում նոր ռադարն ուղղված է բացառապես Ռուսաստանի դեմ։ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների հետագիծն անցում է Խաղաղ օվկիանոսի վրայով։ Դրանց հետևելու համար ՌԼԿ-ներ պետք է տեղադրել, օրինակ, Հավայան կղզիների շրջանում»։

Փորձագետի խոսքով` իսկ Սիբիրից, Հյուսիսային նավատորմից և անգամ Խաղաղ օվկիանոսից ռազմավարական սուզանավերի արձակած ռուսական ՄԲՀ-ի ամենակարճ երթուղիներն անցնում են հենց Ալյասկայի վրայով։

Շատ մոտ

Սիվկովն ընդգծել է, որ չնայած Ալյասկայում արդեն գոյություն ունեն ՀՀՊ գլոբալ համակարգի բաղադրիչներ, «հեռահար» ՌԼՀ-ն էապես կընդլայնի նրա հնարավորություններն ու կմեծացնի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն արագ որսալու Պենտագոնի շանսերը։

«Այո, մեզ համար տհաճ պահ է, սակայն չի կարելի ասել, թե իրավիճակը արմատապես կփոխվի,-կարծում է մասնագետը։-Ի պատասխան Ռուսաստանը պետք է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ստեղծի, որոնք կարող են ճնշել այդ ր մյուս ռադարները։ Կարծում եմ` նման միջոցներ կան ու շուտով կգործարկվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել այդ ՌԼՀ-ն արագ ոչնչացնելու միջոցները, այն դեպքում, եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն»։

Ալյասկան ամերիկացիների համար ռազմավարական կարևոր տարածաշրջան է։ Գլխավորապես այն պատճառով, որ այնտեղից մինչև ռուսական ռազմակայաններ հաշված կիլոմետրեր են։ Պենտագոնը ոչ միայն ռադարներ է տեղադրում Ալյասկայում, այլև ավելացնում է հարվածային ուժը։

Այսպես, առաջիկայում երկու ավիաբազայում կտեղադրեն հինգերորդ սերնդի F-35 և F-22 Raptor կործանիչների` ԱՄՆ-ում խոշորագույն խումբը՝ մոտ 150 մեքենա։ Նպատակը՝ Ռուսաստանին դուրս մղել Արկտիկայից։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Միաժամանակ հատկանշական է, որ Ալյասկայում ցամաքային զորքերը շատ չեն․ ընդամենը երկու հետևակի բրիգադ՝ հրետանիով և զրահափոխադրիչներով։ Նավատորմ, որպես այդպիսին, նույնպես չկա, միայն ափամերձ հսկողություն։

Պենտագոնն ամեն դեպքում Ալյասկայում ծառայելու համար զինվորականներ ներգրավելու արշավ է սկսել։ Զինվորներին և սպաներին գրավում են բարձր աշխատավարձով և առանձնահատուկ կենցաղային հարմարավետությամբ։

Երկրի վահանը

LRDR մակարդակի ռադարներ կան նաև Ռուսաստանում։ Ընդ որում՝ ոչ մեկը կամ երկուսը։ Վերջին տարիներին հրթիռային հարձակման մասին զգուշացնող համակարգը նկատելիորեն թարմացվել է՝ հուսալիորեն պաշտպանելով սահմանները։

Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վաշինգտոնի ճնշման տակ բազմաթիվ կայաններ պարզապես քանդեցին, նոր ՌԼԿ-ների կառուցումը կանգնեցրին։ Երկար ժամանակ չէր ստացվում փակել հյուսիսարևելյան ուղղության ճեղքերը, Խաղաղ օվկիանոսի հյուսիսային կողմից և մասնակի՝ Ալյասկայի կողմից, ինչը չլուծված խնդիր էր մնում անգամ խորհրդային տարիներին։

2020թ․-ի դեկտեմբերին ավարտվեցին հրթիռային հարձակման մասին զգուշացնող նոր համակարգի պետական փորձարկումները։ Այսօր այն հաջողությամբ տվյալներ է ստանում և տալիս պետական և ռազմական կառավարման կետերի վրա հրթիռային հարձակման մասին նախազգուշացնելու համար, անհրաժեշտ տեղեկություններով է ապահովում Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգին, վերահսկում է տիեզերական տարածքը:

ՀՀՄՆ-ի առաջին էշելոնը բաղկացած է միասնական տիեզերական համակարգի արբանյակների խմբավորումից, երկրորդը՝ վերգետնյա ռադիոլոկացիոն համակարգերից։ Դրանք, մասնավորապես, նորագույն «Վորոնեժ» կայաններ են։ ՌՏԿ-ն տեղակայված է երկրի գրեթե ողջ պարագծով՝ Լենինգրադի, Կալինինգրադի, Իրկուտսկի, Օրենբուրգի մարզերում, Կրասնոդարի, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում: 2021-ին կավարտվի Կոմիի Հանրապետության կայանը, ևս մեկը կկառուցվի Մուրմանսկի մոտ։

«Վորոնեժը» վերջին սերնդի դեցիմետրային վերհորիզոնային ՌԼԿ է, որը վերահսկում է բոլոր հրթիռավտանգ ուղղությունները։ Կայանքները բալիստիկ, աերոդինամիկ և տիեզերական թիրախներ են հայտնաբերում հորիզոնի գծով մինչև 6000 կմ և ուղղահայաց գծով՝ մինչև 8000 կմ հեռավորությամբ։ Մեկ ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ ուղեկցել մինչև 500 օբյեկտ, հաշվարկել հետագիծը, ժամանակը և մարտական բլոկների անկման վայրը։

«Վորոնեժն» աշխատում է լիակատար ավտոմատ ռեժիմով և հրթիռները «գրանցում» մեկնարկից անմիջապես հետ։ Հարձակման դեպքում տեղեկատվությունը մուտք է գործում ՀՀՆ հրամանատարական կետ, մի քանի րոպեում վերլուծում, մշակում և փոխանցում բարձրագույն ղեկավարությանը՝ պատասխան կամ հակընդդեմ հարվածի մասին որոշում կայացնելու համար։

Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

238
թեգերը:
Ռուսաստան, Ալյասկա, ԱՄՆ
Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը. արխիվային լուսանկար

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Փաշինյանը քննարկել է Ղազախստանի նախագահի հետ

5
(Թարմացված է 16:09 16.05.2021)
Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

5
թեգերը:
Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան, Ղազախստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
«Պատիվ ունեմ» դաշինքի անունը պատահական չէ. քաղտեխնոլոգը` ՀՀԿ–ի և Վանեցյանի միության մասին
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը
Главврач ГКБ им. Жадкевича Александр Мясников

Օրական քանի անգամ է պետք չափել ճնշումը. Մյասնիկովի խորհուրդը

43
(Թարմացված է 14:41 16.05.2021)
Մասնագետը խորհուրդ է տալիս ճնշման տատանումների ժամանակ մեկ անգամ օգտագործել հոլտերյան մոնիթորինգը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը քաղաքացիներին խորհուրդ է տալիս արյան ճնշումը հաճախ չչափել:

Այնպես է նա պատասխանել է հեռուստադիտողի այն հարցին, թե ինչու է իր և ամուսնու արյան ճնշումը օրվա ընթացքում անընդհատ տատանվում։

«Բավական է իզուր ժամանակ վատնեք։ Ճիշտ է օրվա ընթացքում երեք կամ չորս անգամ չափել ճնշումը: Այն, որ օրվա մեջ ճնշման տատանումներ եք ունենում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե ձեր ճնշումը հիմնականում 150 միլիմետր է, իհարկե, դա հիպերտոնիա է, որը բուժում է պահանջում», - պարզաբանել է բժիշկը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Մասնագետը խորհուրդ է տվել ճնշման տատանումների ժամանակ մեկ անգամ օգտագործել հոլտերյան մոնիթորինգը (զարկերակային ճնշման գրանցում ամբողջ օրվա ընթացքում) ՝ միջինացված ճնշումը պարզելու համար։

Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը

«Դա արեք ոչ ավելի, քան երեք ամիսը մեկ անգամ», - խորհուրդ է տվել բժիշկը:

Մյասնիկովն ավելացրել է, որ արյան ճնշումը գիշերը պետք է լինի ավելի ցածր, քան ցերեկը։

43
թեգերը:
արյան ճնշում, Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ), բժիշկ
Ըստ թեմայի
Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին
Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը
Արդյո՞ք գազարն ու հապալասն օգտակար են տեսողության համար. բժիշկը` տարածված միֆերի մասին