ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ԱՄՆ -ի գլխավոր վարակաբան, նախագահ Ջո Բայդենի խորհրդական Էնթոնի Ֆաուչին հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում գովել է COVID - 19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Նա նշել է, որ «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ տվյալները գոհացուցիչ են։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողը հարցրել է Ֆաուչիին` նա պատվաստում կաներ ռուսական «Սպուտնիկ V»-ո՞վ թե՞ չինական պատվաստանյութով։ «Սպուտնիկի» մասին իմ իմացած տվյալները բավականին լավն են։ Ես չունեմ բավարար տեղեկություն չինական պատվաստանյութի մասին, քանի որ նրանք ունեն երկու կամ երեք տարբեր պատվաստանյութեր: Այնպես որ, ես ուշադիր չեմ հետևել դրանց արդյունավետությանը։ Բայց ռուսական տվյալները վատը չեն», - պատասխանել է Ֆաուչին, որին հեռուսալիքն անվանում է ԱՄՆ-ի առաջատար գիտնական։
Ֆաուչին նաև ասել է, որ իրեն չեն անհանգստացնում պատվաստանյութերի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին խոսակցությունները։ Ես սա ասում եմ այն պատճառով, որ ԱՄՆ-ում Pfizer ու Moderna պատվաստանյութերի փորձարկումները ցույց են տվել, որ դրանց արդյունավետությունը 94-ից 95% է ու նվազագույն ռեակտիվ դիմադրություն: Առաջին չափաբաժնից հետո ձեռքի որոշակի ցավ է հայտնվում, որը տևում է մոտ 24 ժամ։ Երկրորդ չափաբաժինն ավելի ռեակտիվ է։ Հայտնվում է 21 օրվա ընթացքում Pfizer-ի դեպքում ու 28 օրվա ընթացքում Moderna-ի համար: Երկրորդ դեղաչափից հետո հայտնվում է հոգնածության, ցավի, սարսուռի ախտանշաններ ու հնարավոր է փոքր ջերմություն», - ասել է համաճարակաբանը։
«Սպուտնիկ V»-ն հավանության արժանացրած երկրների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Pfizer-ին
Նրա խոսքով՝ մարդկանց մեծամասնության մոտ դա տևում է մոտ 24 ժամ։ «Ոմանց մոտ դա կարող է մի քիչ ավելի երկար տևել, բայց մեծամասամբ այդ ախտանշաններն անցնում են 24 ժամ հետո», - ասել է նա:
Ֆաուչին նաև ասել է, որ Հունաստան տուրիստական ուղևորությունների վերաբերյալ իր հանձնարարականը կախված կլինի Հունաստանում վարակման մակարդակից:
«Եթե Հունաստանում վարակի մակարդակը զգալի նվազի ու հույները պատվաստվեն, որպեսզի սահմանափակեն վարակի բռնկումները, կարծում եմ, որ աստիճանաբար ուղևորությունները կթույլատրվեն ու խորհուրդ կտրվեն», - ասել է նա։
Պատասխանելով Հունաստանի մասին հարցին, Ֆաուչին շեշտել է, որ բոլորն ուզում են վերադառնալ բնականոն կյանքին, ու շատ մարդիկ (այդ թվում նաև ինքը) կարծում են, որ Հունաստանն ամենագեղեցիկ վայրերից է ճանապարհորդության համար։
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Նշենք, որ երկայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը հավանության է արժանացել Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցեգովինայի էնտիտեն), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենտ Վինսենտում եւ Գրենադինում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում, Գանայում, Սիրիայում, Ղրղզստանում, Գայանայում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում, Եգիպտոսում եւ Այլուրիում Հոնդուրասում, Գվատեմալայում, Մոլդովայում, Սլովակիայում, Անգոլայում, Ջիբութիում, Կոնգոյի Հանրապետությունում, Շրի Լանկայում, Լաոսում եւ Իրաքում: 45 երկրների (որոնցում գրանցված է "Սպուտնիկ V" պատվաստանյութը) բնակչության ընդհանուր թիվը գերազանցել է 1,2 միլիարդը:
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների (շտաբների պետերի) խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում, մարտի 26-ին։ Տեղեկությունը հաղորդում է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոն:
Հավաքի թեման է «ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը՝ ազգային անվտանգության սպառնալիքների փոխակերպման պայմաններում»։
Խորհրդակցությունը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Մասնակիցները կքննարկեն իրենց երկրների անվտանգության վրա ազդող միտումներն ու գործոնները, կձևավորեն կարճաժամկետ հեռանկարում իրադրության զարգացման կանխատեսումը և կորոշեն անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների համագործակցության առաջնահերթ ուղղությունները ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:
Խորհրդակցության աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ ինը պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Խաչատուրյան երեք քույրերը տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հարուցված սեռական բռնության մասին գործով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղջիկների փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
«Քիչ առաջ ավարտվեց Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հետաքննության որոշմանը ծանոթանալու գործընթացը։ Մեր պաշտպանյալները պաշտոնապես տուժող են ճանաչվել», - ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ բոլոր քույրերին արդեն ծանոթացրել են իրենց հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման հետ։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) ,հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։
Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները
Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։
Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժող կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր` մարտի 23-ին, այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ: Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Ռազմական ոտիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:

Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նաև հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Նրանք քննարկել են Սյունիքի հարցը։



