Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

102
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

102
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1009)
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Սերգեյ Լավրով

Լավրովը հայտարարել Է, որ Եվրամիությունը ոչնչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները

48
(Թարմացված է 09:14 23.03.2021)
Եթե Եվրամիությունը նպատակահարմար գտնի վերացնել Ռուսաստանի հետ շփումների անոմալիան, ապա Մոսկվան պատրաստ կլինի իրավահավասարության, շահերի հավասարակշռության որոնման հիման վրա հարաբերություններ զարգացնել։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվան Եվրամիության հետ հարաբերություններ չունի, դրանք ոչնչացրել է Բրյուսելը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկերոջ` Վան Իի հետ բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե Եվրոպան այդ հարաբերությունները խզել է՝ պարզապես քանդելով բոլոր այն մեխանիզմները, որոնք ստեղծվել են տարիներ շարունակ, և առանձին եվրոպական երկրներ են մնացել որպես գործընկերներ, որոնք ցանկանում են իրենց ազգային շահերով առաջնորդվել, երևի օբյեկտիվ է այն, որ մեր և Չինաստանի հարաբերություններն ավելի արագ են զարգանում։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Եվրամիության՝ որպես կազմակերպության հետ հարաբերություններ չկան։ Այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել Է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - նշել է Լավրովը։

Նախարարն ընդգծել է` երբ Եվրամիությունը նպատակահարմար գտնի վերացնել Ռուսաստանի հետ շփումների անոմալիան, ապա Մոսկվան պատրաստ կլինի իրավահավասարության, շահերի հավասարակշռության որոնման հիման վրա հարաբերություններ զարգացնել։

«Բայց արևմտյան ճակատում առայժմ փոփոխություններ չկան, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որն ամեն տարի հարստանում է», — եզրափակել է Լավրովը:

ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտին–Բայդեն զրույցից

Հիշեցնենք` վերջին շրջանում Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ սրվել են այսպես կոչված «Նավալնու գործի» պատճառով։ ԵՄ-ն հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ դրանք փակուղի են տանում, և խոստացել են պատասխանել:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է` Կրեմլը վստահ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը նպատակին չի հասնում:

Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը «չթերագնահատել իրեն»

48
թեգերը:
Սերգեյ Լավրով, Եվրամիություն, Ռուսաստան
Ոստիկանություն, արխիվային լուսանկար

Կրակոցներ Կոլորադոյում. սուպերմարկետում 10 մարդ է սպանվել

73
(Թարմացված է 09:19 23.03.2021)
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ միջադեպի մասին զեկուցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ամերիկյան Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 10 մարդ։ Տեղեկությունը հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը։

Զոհվածների թվում մեկ ուժային կա։

«Մենք ցավակցում ենք տուժած ընտանիքներին։ 10 մարդ Է մահացել», - նշել է Հերոլդը։

​Բացի այդ, իրավապահները նշել են, որ հավանական չարագործը ձերբակալվել է։ Որոշ տվյալներով՝ նա նույնպես տուժել է։

Իրավապահ մարմինների աշխատակից Քերրի Յամագուչին էլ ասել է, որ ոստիկանությունը արտակարգ պատահարի հետ կապված հետագա սպառնալիքներ չի տեսնում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին տեղեկացրել է, որ միջադեպի մասին զեկուցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ

73
թեգերը:
ոստիկան, Մահ, կրակոց, ԱՄՆ
Девушки с зонтами под дождем

Ապրիլին ևս արևին կարոտ կմնանք. Գագիկ Սուրենյանը ներկայացրեց հաջորդ ամսվա կանխատեսումները

0
Հաջորդ ամսվա ընթացքում տեղումների պակաս չի լինի։ Օդի ամսական միջին ջերմաստիճանն էլ նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, տեղումները`շատ։

Նրա խոսքով` օդերևութաբանական առանձնահատկություն կա, որը կապված է Ռուսաստանի եվրոպական հատվածի ցրտի հետ։ Ելնելով այդ առանձնահատկությունից` ցուրտ հոսանքները հաճախակի տեղաշարժվում են դեպի հարավ։

«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ» ,–ասաց Սուրենյանը։

0