Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

114
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

114
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

269
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

269
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

30
(Թարմացված է 12:16 20.06.2021)
Ցուցարարները Տորոնտոյի կենտրոնական փողոցներ են դուրս եկել «Ադրբեջան, դուրս բեր զորքերը» պաստառներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է 200-ից ավելի հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահել՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ՊՆ–ն մայիսի 12-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

30
թեգերը:
Սահման, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, հույն, հայ, Կանադա
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
20 06 2021թ.

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

0
(Թարմացված է 17:32 20.06.2021)
ՔԿ–ում գրանցված ընդհանուր 15 դեպքերից 3–ը տեղի են ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-ական դեպք` Երևանի Ավան Նոր Նորք և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 20-ին, մինչև ժամը 15։00, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են նյութեր` ընտրախախտումներին վերաբերող 15 դեպքերով։ Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։

«15 դեպքերից 10–ը վերաբերում են 1–ից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն ու տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելուն»,– ասաց Սահակյանը։

15 դեպքերից միայն 1-ով` զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու կամ տեղամասային կենտրոնում ու դրան հարակից տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մյուսներով նյութեր են նախապատրաստվում։

Կամո Սահակյանը նաև նշեց, որ հիշյալ 15 դեպքերից 3–ը տեղի է ունեցել Արմավիրի, 1-ը` Արարատի, 3-ը` Կոտայքի, 1-ը` Շիրակի, 1-ը` Լոռու, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի և 1-կան դեպք` Երևանի Ավան, Նոր Նորք, և Մլաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0
թեգերը:
Հայաստան, Քրեական գործ, Բռնություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում